ՍԳԱՒՈՐ, եւ ՍԳԱՒՈՐԱԿԱՆ. πενθηρής, πενθηκός lugubris. Որ ինչ անկ է սգոյ, եւ սգաւորաց. սգատեսակ. տրտմական.

Լուեալ ժողովրդեանն զբանն զայն՝ սուգ առին սգաւօրք (այսինքն սգաւոր իրօք). (Ել. ՟Լ՟Գ. 4։)

Բարբառել բան տխրական եւ սգաւոր. (Խոր. ՟Գ.. 68։)

Ձգեաց զերկոսեանն ի սգաւոր աշխարհէս յանտրտմական ուրախութիւնն. (Մամբր.։)

Սգաւորական եւ զմթացեալ ծիրանիս անդանօր զգեցեալք (կայսերք ի քրմապետելն). (Նիւս. թէոդոր.։)