cf. Ջահազգեաց.
ՋԱՀԱԶԳԵԱՑ ՋԱՀԱԶԳԵՍՏ. λαμπαδηφόρος, δᾳδούχος qui lampadem gestat, facem gestans, lampade fulgens. Որ զգեցեալ է զլոյս մեծ. եւ Կրօղ յինքեան կամ ի ձեռին զջահ, զմոմեղէն. լուսազգեաց. լուսակիր. ընդունարան լուսոյ. լուսապայծառ.
Ուրա՛խ լեր բերկրեալ՝ ջահազգեաց կոյս, անշէջ ճառագայթ, պայծառացեալ քան զարեգակն։ Կուսանք իմաստունք՝ մշտավառ լուսով ջահազգեաց՝ ծագեն յարեւմտից. (Եպիփ. ի կոյսն.։ Խոր. հռիփս.։)
Ամենայն ջահազգեստ կուսանաց. (Թղթ. դաշ.։)
Գնայի ընդ ոմն ջահազգեաց՝ ընդ ճանապարհ, ընդ որ ոչ էին ընթացեալ։ Տես զիս դարձեալ ընդ նա, որ ջահազգեստն էր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
ՋԱՀԱԶԳԵՍՏՈՒՔ իբր մ. Ջահազգեստութեամբ, կամ պայծառ զգեստուք, եւ ջահս ունելով.
Ջահազգեստուք պայծառացեալ լուցանէին զլապտերս իւրեանց. (Շար.։)