va.

to covet, to be ambitious of, to seek glory, fame or distinction;
to make it a point of honour to, to treat generously or honourably, to oblige;
to honour, to glorify;
to compliment.

ներգործական բայ. չէզոքական բայ.

ներգործական բայ չէզոքական բայ φιλοτιμέομαι honmorifice ago, munificentia inclaresco. Պատուել սիրով. մեծարել սրտի մտօք. յարգել.

Պատուասիրէին (սամարացիքն զքրիստոս) եւ մեծապէս սքանչանային ընդ նա. (Ոսկ. յհ. ՟Ա. 34։)

Պատուասիրեն բիւրաբեղուն բանիւք գովեստից զսկզբնալոյսն կենացն գոյից։ Զաստուած հանդերձ հրեշտակօք ընկալան եւ պատուասիրեցին, (Նար. կուս.։ Շ. ընդհանր.։)

Ի քաղաքն շրջելով՝ պատուասիրեալս լիներ յամենացունց. (Ճ. ՟Ա.։)

Առ հայրն իւր պատուասիրեալ զբոլորիցս բարետրութիւն. ամենայն տունկ ոչ արմատացեալ ձեռամբ հօր իմոյ՝ քակտեսցին. (Նար. մծբ.։)

Ինքնիշխան կամաւորութեամբ պատուասիրեալ առ հայրն հանգունատիպ ... իջեալ յերկնից (իմա՛ առ ի պատիւ հօրն) Նար. (՟Հ՟Է։)

ՊԱՏՈՒԱՍԻՐԵԼ, իլ. Պատուասէր լինել. պարծիլ. պանծալ. փառաւորիլ. փառս անձին համարել.

Յուսային ... պատուասիրել իմով ամէնիմաստ արուեստիւս. (Խոր. ՟Գ. 68։)

Պատուասիրէին (սամարացիք) յաղագս աբրահամու, եւ նախահայր զնա անուանէին՝ որ ի քաղդէացւոցնէր։ Պատուասիրի այնուհետեւ ոչ կարծել սնոտի եւ ի նանիր զսքանչելիսն։ Զի մի ոք ասասցէ՝ եթէ պատուասիրելով առնէր զայս, երեւեցուցանէ՝ թէ խնամ ունելով նոցա գործ է զամենայն. (Ոսկ. յհ. ՟Ա. 30. 34։ ՟Բ. 10։)

Ո՛չ պատուասիրելով, եւ ոչ առ ի ցոյցս զինքն առնելով. (Բրսղ. մրկ.։)