adj.

equal in honour or rank.

adj.

ὀμότιμος eodem honore gaudens, qui paris est conditionis, aequalis. Յաստուածայինս՝ է որպէս համապատիւ. փառակից.

Թողում զքրիստոս ասել. առ որ մերձ էր (հոգին սուրբ), ոչ իբրեւ զօրացուցանելով, այլ իբրեւ առ պատուակից. (Ածաբ. պենտեկ.։)

(Որդի ընդ հոգւոյ) ոչ ծառայակից է արարիչ, այլ ընդ պատուակցին է փառաւորեալ. (Առ որս. ՟Ղ։)

Զաթոռակիցն նորա եւ զպատուակից բանն. (Կիւրղ. գանձ.) (յն. թագաւորակից. συμβασιλεύων qui una regnat ).

Հոգի անեղ՝ եւ համագոյ հօր եւ որդւոյ՝ փառակից եւ պատուակից. (Խոսր.։)

(Զորդւոյ) զպատուակիցն լինել հօր ուսանիցիս. (Շ. մտթ.։)

Մեք ի մարգարէիցն գիտեմք զքրիստոս պատուակից եւ աթոռակից հօր. (Պիտառ.։) եւ ի մարդկայինս եւ յայլ իրս՝ որպէս Հաւասարապատիւ. կցորդ պատուոյ յիմիք կարգի.

Խոնարհիս մարդոյ քում նմանւոյ եւ պատուակցի։ Պատուակից էին առաքեքելոցն. (Սարգ. յկ. ՟Բ. եւ ՟Ղ։)

Եթէ յոռութեան ինչ գործ իցէ արհամարհելն քո ի քումմ է պատուակցէն. (Ոսկ. մ. ՟Ա. 18։)

Բնաւորեալ է ախտ նախանձու՝ առ պատուակիցս եւ համարուեստս միշտ բուսանել. (Սկեւռ. լմբ.։)

Հաւասար իւրոյ տէրութեանն բարձակից եւ պատուակից կացուսցէ. (Արծր. ՟Գ. 2։)

Հաւատոց մասն ... պատուակից գոլով սիրոյ եւ յուսոյ. (Նար. ՟Ծ։)

Աստուծոյ պատուակից լինիցին։ Որ ասասցի յառաջ, նորին պատուակից է եւ երկրորդն. (Սեբեր. ՟Բ. եւ ՟Է։)