ՉԻ՛Ք. Որպէս բայ՝ Ո՛չ իք. այսինքն. ոչ է. չէ՛, եւ ոչ գոյ. οὑκ ἕστι non est. չկա՛յ, չէ՛, եօգ.
Չիք ոք բարի (յն. ոչ ոք է բարի)։ բայց մի աստուած։ Չիք իմ տեսեալ։ Չիք ի նմա առողջութիւն։ (Չիք ոք. եւ այլն։)
Հա՛րկ է բացերեւոցել՝ որպէս իք, կամ չիք. (Պերիարմ.։)
Չիք անդ տեղի թաքստի։ Չիք ոք, չիք ուրեք. (Եղիշ. եւ այլն։)
Չիք եւ չիք իսկ զուրուք զկեանս առանց տրտմութեան գտանել, այլեւ ո՛չ յուրախութենէ անմասն. (Ոսկ. մ. ՟Բ. 28։)
ՉԻՔ չըքի. գ. Չէ. չգոյ. պակասութիւն. չգտանիլն. չերեւելն. չըլլալը, չեղած բանը.
Ի քաղց եւ ի ծարաւ, առ չըքի հացի եւ ջրոյ. (Եփր. ՟բ. կոր.։)
Երեւեցուցանել զիքն իբրեւ ըզ չիք, եւ զչիքն իբրեւ զիք. (Պերիարմ.։)
Ի լուսնի չիքն՝ որ չերեւի. այսինքն լուսնի ծնունդ։ Եւ զիւրկթելն ի լուսնի չիքն արա՛. (Վստկ. ՟Ծ՟Ե. ՟ճ՟Ծ՟Ա։)
ՉԻՔ ԼԻՆԵԼ. ἁφανίζομαι evanesco. Աներեւոյթ՝ անհետ լինել, չքանալ.
Չիք յաչաց լինել. (Եւս. քր. ՟Ա։)
Անդէն վաղվաղակի դեւքն չիք լինէին. (Աթ. անտ.)
Եւ անդէն դեւքն չիք լինէին. (Խոր. առ արծր.։ Նոյնպէս եւ Կոչ. ՟Ժ՟Ա։ Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Խաչակնքեաց զինքն, եւ չիք եղեւ չարն. (Միխ. ասոր.։)
Տ. ՉԷՈՒՉԻՔ
ՉԻՔ ԱՌՆԵԼ.
Սաստեալ սկզբնաչարին՝ չիք արար զնա ի սահմանաց անտի. (Եպիփ. ծն.։)
տե՛ս Իք։
ՆՀԲ լծ. հյ. չոր, յն. քսի՛րօն, թրք. գուրու, գուրուսու։
ԳՒՌ (dialectal) Ագլ. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սեբ. Սլմ. Վն. Տփ. չիր, Զթ. չիյ, չիր։
Karolides տես Ձիգ։