s.

corrector;
reformer;
rector, director;
conductor, leader;
driver, coachman;
steersman, helmsman;
cf. Ղեակ;

mech.

regulator, governor, moderator.

adj. s.

εὑθύνων, κατευθύνων, διορθώτης regens, dirigens, rector, director, moderator κυβερνήτης gubernator. Որ ուղղէ. առաջնորդ. կառավար. ղեկավար. վարիչ.

Իմաստութեան առաջնորդ է, եւ իմաստնոց ուղղիչ։ Կառք աստուծոյ բիւրապատիկք՝ հազարք ուղղիչք։ Նաւք փոքր թեւովն շրջին, յո՛ր կոյս եւ միտք ուղղչին կամիցին. (Իմ. ՟Է. 15։ Սղ. ՟Կ՟Է. 18։ Յկ. ՟Գ. 4։)

Առաջապահք (ի նաւի), եւ ուղղիչք։ Ուղղիչք նաւին եկեղեցւոյ. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ՟բ. տիմ.։)

Հողմոցն շրջմունք ցուցին զարուեստ ուղղչին։ Փրկել զնաւն քաջ ուղղչացն է. (Իսիւք.։)

Եւ ոչ նաւ համբառնայ հանդէպ առանց ուղղչի. (Նար. ՟Ծ՟Դ։)

Ըստ ոտինն զհետ երթիցէ առաջնորդին եւ ուղղչին. (Ածաբ. աղք.։)

Որ զրկէ զկոյրն յուղղչէ, եւ զհօտ ի հովուէ ... զնաւս յուղղչէ. (Կլիմաք.։)

Ո՞ ոք քան զսուրբս յայտնեցաւ մեզ զգուշութեան ուղղիչ. (Լմբ. պտրգ.։)

Ասորիք՝ ուղղիչք հայ լեզուովս ասին. (Փիլ. այլաբ.)

ՈՒՂՂԻՉ. որպէս Ուղղեակ. ղեկ. քեղի. αὑχήν (որ եւ պարանոց). pars clavi et gubernaculi, in quam gubernator incumbit.

Իբրեւ զնաւապետ ոք վստահ՝ յուղղիչ եւ ի սամիս առաքինութեան նստեալ. (Ոսկ. փիլիպ. ՟Ժ՟Բ։)