goldsmith.
χρυσοχόος auri fusor, aurifaber, aurifer. իտ. orefice. Ոսկեգործ. որ ոսկերէ կամ օծանէ ոսկւով. հալիչ՝ ձուլիչ եւ կռիչ ոսկւոյ.
Գործ ճարտարաց ամենայն, եւ ձեռաց ոսկերչաց։ Յամօթ եղեն ամենայն ոսկերիչք դրօշելովք իւրեանց։ Յամօթ եղեւ ամենայն ոսկերիչ ի դրօշելոց իւրոց։ Կամ ոսկերի՞չ ձուլեաց զնա ոսկի, եւ պատեաց զնա ոսկւով. (Երեմ. ՟Ժ. 9. 14։ ՟Ժ՟Ա 17։ Ես. խ. 19։)
Ընդ ոսկերիչս եւ ընդ արծաթաձոյլս. (Իմ. ՟Ժ՟Ե. 9։)
Ոչ միայն ոսկերչաց մանկանց են քուրայք, այլեւ խեցագործաց. (Կոչ. ՟Ժ՟Գ։)
Որպէս յոսկերչացն խանութս կարգեալ յօրինեսցէ. (Ոսկ. փիլիպ.։)
Քարակոփս եւ ոսկերիչս։ Ձեռն ոսկերչի գործեաց. (Եփր. մն.։ Մխ. երեմ.։)
Հրամայեաց կոչել ոսկերիչ. եւ առեալ ոսկեգործն եւ այլն (որպէս խույումճի)։ Առեալ զակն՝ եցոյց ոսկեգործին. իսկ ոսկերիչն (որպէս ճեվահիրճի) իբրեւ ետես, ասէ. ու՞ր արդեօք գտեալ իցէ քո զակս զայս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)