adj.

ՇՂՈՒԱԲԱՐՈՅ որ գրի եւ ՇՈՒԱՂԱԲԱՐՈՅ, ՇՈՒԱԲԱՐՈՅ, ՇԵՂԱԲԱՐՈՅ. Շողոմարար. քծնօղ. շնթօղ.

Ոչ շեղեցան ի շղուաբարոյ շոգմոգութիւնս նոցա. (Յհ. կթ.։)

Թեթեւամիտ եւ շուաղաբարոյ ազգն անհամեստից կանանց. (ա՛յլ ձ. շեղաբարոյ)։ Շուաբարոյ զոշոտութեամբ հաշեն եւ մաշեն զամուսինս իւրեանց ի կարծիս պոռնկութեան. (Մանդ. ՟Ժ՟Է. ՟Ի՟Ա։)

• «յիմար, անխելօ». հմմտ Ագաթ. § 164. «Իսկ երանելիքն իբրև գիտա-ցին զանմիտ և զշղուաբարոյ մարդկանն զյո-ռութիւն». շփոթմամբ գրուած է զանազան ձեռագրերում՝ շեղաբարոյ, շղւաբարոյ, շնա-բարոյ. այսպէս նաև ուրիշ հեղինակների մօտ. ինչպէս՝ շուաբարոյ Մանդ. էջ 161, շղուրտաբարոյ Յհ. կթ. լուաղաբարոյ Մանդ. ժէ. բայց ուղիղ է շղուաբարոյ Յհ. կթ. 313։

• = Բարդուած է շղու «յիմար» և բարք, բա-րոյք բառերից. առաջինը կորած հայերէն ռառ է, որ գտնում ենք նաև վրացերէնում. այսպէս՝ შლუ շլու «խենթ, յիմար», მლუობა շլուոբա «խենթութիւն, յիմարութիւն». սա-կայն ո՛վ ումից է առած։

• ՆՀԲ վերիվերոյ մեկնում է բառը «շո-ղոմարար, քծնող, շնթող, շլխտի, ճիլ-վէճի», իսկ շղուրտաբարոյ համարում է «մայրենամիտ, վայրագ, լծ. լտ. silva-nus, ի յն. իլէ՛օս»։ Այսպէս են նաև ՋԲ և ԱԲ։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Արրտ 1898, 311 և 1910, 180 (դնելով վրացե-րէնը հայերէնից փոխառեալ), որից յե-տոյ Մառ. ЗВО 16, 150, հյ. թրգմ. Մկրտ. Հայոց, Վրաց... Վղրշպտ. 1911, էջ 88, որ հայերէն բառը փոխառեալ է դնում վրացերէնից, ինչ որ աւելի բա-նաւոր է թւում։ Պատահակա՞ն նմանու-թիւն ունի արաբ. ❇šūla «յիմար կին» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 261)։