s.

ՆԱՒԱՏՈՐՄ ՆԱՒԱՏՈՐՄԻՂ, կամ ՆԱՒԱՏՈՐՄԻԼ. στόλος classis navalis, apparatus, expeditio. Տորմիղ նաւաց. դաս՝ հանդէս՝ եւ հանդերձանք պատերազմիկ նաւուց.

Նաւի զօրագլխականի՝ նաւատորմին զարդու։ Զնաւատորմիլն տեսեալ՝ խոստովանէ զնաւաստին. (Փիլ. ել. ՟Բ. 44։ եւ Փիլ. նխ. ՟ա.։)

Նաւատորմիլն պատերազմիկ նաւն է. (Լծ. փիլ.։)

Հերակլեայ ա՛յլ յունական նաւատորմիղս տանել ընդ իւր. (Եւս. քր.։)

Իսկ (անդ,)

Արգիացւոց նաւատորմիղքն, իմա՛ նաւարկութիւն արգոնեան նաւու ուղեկցութեամբ այլոց նաւաց։

Նաւատորմիղ նաւօք անցանել. իմա՛ ածակ. իբր տորմիղական։

Մերթ որպէս Նաւատոռն. պարան նաւու. հալաթ. տե՛ս եւ ՄԱԼՈՒԽ.

Զուղտն՝ մալուխ կոչէ արաբացին (այսինքն կամալ, ճամալ, կիմմէլ). եւ այլք զնաւատորմիլ նաւու ասեն մալուխ (Երզն. մտթ.։)

Իսկ յասելն (Հին բռ.)

Նաւատորմիլ. ձիակ, կամ ձիական նաւ. երեւի իմանալ նաւ որպէս տրմուղ։ (cf. ՏՈՐՄԻՂ. որ է լծ. ընդ հյ. Տող, թել. ընդ յն. սդօլօս. եւ ընդ լտ. դու՛րմա, որ է ամբոխ)։