va.

estimer davantage, préférer.

ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱՌՆԵՄ, ՆԱԽԱՄԵԾԱՐԵՄ. προτιμάω praefero եւ այլն. որ եւ ասի ՆԱԽԱՄԵԾԱՐ ԸՆՏՐԵԼ կամ ՀԱՄԱՐԵԼ. Նախապատուել. նախադասել. պատուասիրել. ի վեր հրաւիրել.

Նախամեծար առնելով զբանս վրիպական թշնամւոյն պատրողի՝ քան զքո աստուածադիր օրինադրութիւնդ. (Ճշ.։ Մաշտ.։)

Եթէ զքո իսկ ոգիդ նախամեծար քան զիմ սէրն առնիցես, չես ինչ մօտելոց յիմ աշակերտութիւն. (Ոսկ. մ. ՟Բ. 10։)

Ի յայսքան տագնապի նախամեծար զքեզ արարեալ, աշակերտին սիրեցելոյ՝ սպասաւորել (քեզ) հրամանատրեալ. (Սկեւռ. աղ.։)

Արդեօք նախամեծարեսցէ զանձին իւրոյ զփրկութիւն քան զպատուիրանն։ Նախամեծարեսցու՛ք զայսոսիկ. (Նանայ.։)

Ի դասս հայրապետաց նախամեծարեցար. (Ոսկ. լուս.։)