cf. Յախճապակի.
ՅԱԽՃԱՊԱԿ կամ ԱԽՃԱՊԱԿ. ψηπός, ψηφίς lapillus, calculus, scrupis. Խիճ ապակւոյ եւ ընտիր ընտիր քարանց ի յատակս կամ յորմս յեռեալ ի զարդ. որ եւ ՄԱՆՐԱԽԻՃ. մանրամասն. միւսիոն. լայնաբար՝ Ո՛ր եւ է յօրինուած ապակեղէն կամ կճեայ եւ ոսկեզօծ. խիճ, կիճ։
Յատակք յախճապակօք ծաղկեալ։ Որք զյախճապակսն դնեն կենդանագրացն. (Բրս. ընչեղ.։)
Ոմանք արտաքոյ յարկաց թշուառանայցեն. իսկ մեք բնակիցեմք ի տունս ոսկւով եւ արծաթով փայլեալս, եւ մանր յախճապակօք յեղեալս. (Ածաբ. աղք.։)
Կազմեցին զայրն (մանկանցն Եփեսոսի), եւ գեղեցկացուցին՝ յախճապակ արարեալ. (Ճ. ՟Ժ.։)
Երեւեալ ախճապակք քո բիւրեղ սառնագոյն. (Շ. տաղ եկեղ.։)
Եւ ստորակայ՝ ախճապակք, յարեալ (կամ յեռեալ) ի նա կճեայք. (Տաղ յհ. եղբ. հեթմոյ արքայի.։)
Զյատակս տանն յախճապակաւ կճոյ ծեփեաց. (Պտմ. առ լեհ.։)
(Իսկ (Հին բռ.)
Յախճապակ, կճեայատակ։)
• , ի-ա հլ. «մոզայիկ, մանր քարերով բանուածք» Բրս. ընչեղ. Ածաբ. աղք. Ճառընտ. Պտմ. առ. լեհ. գրուած ախ։ ճապակ Շնորհ. տաղ. որից յախճապակեայ Ոսկ. մ. բ. 25. յախճապակապատ Փիլ. տես. յախճապակել Գնձ. Անան. եկեղ. նոր գրակա-նում յախճապակի նշանակում է «porcelai-ne»։
• ՀՀԲ ապակի բառից։ ՆՀԲ խիճ և ա-պակի բառերից, իսկ յա-դնում է իբր թրք. այագ և հյ. աք «ոտք», որ գըտ-նում է նաև յախնթոր, յաղթել և յատակ բառերի մէջ։