s.

companion in arms, fellow-soldier, comrade;
adversary, antagonist, opponent;

adj.

confederate, leagued, allied;
— գունդք, auxiliary forces;
— լինել, to fight in company.

adj. s.

σύμμαχος pugnae seu belli socius, commilito, opitulator, confoederatus. եւ բայիւ συμμαχέω, συμμάχομαι simul pugno. Պատերազմակից. նիզակակից. նահատակակից. ընկեր կամ ձեռնտու ի մարտի.

Զինեալք անցանիցէք յառաջագոյն քան զեղբարս ձեր, եւ լինիցիմք նոցա մարտակիցք. (Յես. ՟Ա. 14։)

Ոսոխ լինէր հրէիցն, եւ մարտակից քրիստոսի. (Ոսկ. ղկ.։)

Ընդ մարտակիցսն իւրեանց մարտնչել. (Նոննոս.։)

Նիզակակիցք եւ մարտակիցք քաջ նահատակաց. (Եղիշ. ՟Ը։)

Մարտակից զինուորական դասուն սուրբն ներսէս. (Շար.։)

Պարտեսցի առ յինէն մարտակցաւն իմով արեամբ յիսուսիւ քրիստոսիս. (Ճ. ՟Ա.։)

Մարտակից նոցա չարչարանացն վշտակցութեամբ. (Սիսիան.։)

Աստուած լիցի՛ բանին (մերոյ) մարտակից։ Մարտակից էր ժուժկալութիւնն։ Ի յարձակմանէ զրկողացն մարտակից եղեալ իւրոցն մանկանց. (առ որս. ՟Ժ՟Գ։ Նիւս. ի սքանչ.։ Պիտ.։)

Լե՛ր մարտակից տըկարս անձին՝ ի հոգեւոր պատերազմին. (Յիսուս որդի.։)

ՄԱՐՏԱԿԻՑ. որպէս Դիմամարտ. ոսոխ. դէմընդդէմ կռուօղ. (նոյն հոմաձայնութիւն է եւ ի յն) իբրու լտ. adversarius, oppositus եւ այլն.

Ոմանք մարտակիցք են ընդ իրեարս. (Առ որս. ՟Ժ՟Ե։)

Ոչ կռուել եւ ոչ մարտակից լինել ընդ անհաւատսն վայել է մեզ. (Բրս. հց.։)

Ախոյեան յարիցուք մարտակցացն։ Անյիշաչար այր կանխեաց ի թողութիւն առ մարտակիցն. (Կլիմաք.։)

Ինքնոգոր մարտակից նմին իսկ ինքեան։ Սպառազէնք այսական դժնեայ հնարաւորութեան բուռն մարտակցաց՝ պատկանեալ զինուք. (Նար. ՟Ծ՟Թ. ղ։)

Տկարն աստուծոյ զօրաւոր է, եւ հանդարտն մարտակից լինի ընդ սատանայի. (Տօնակ.։)

Մարտակցին (այսինքն սատանայի) զէնք են անիրաւութիւնք ախտից խտղտմանց, եւ չարութիւնք. (Լմբ. առակ.։)