s.

Vulcan.

s.

ՀԵՓԵՍՏՈՍ կամ ԵՓԵՍՏՈՍ. Բառ յն. է՛ֆէսդօս Ἤφαιστος որ ըստ լտ. վուլգանուս Vulcanus. cf. ԲԱՌԿԱՆՈՍ. Չաստուած կաղ՝ գտակ հրոյ, եւ գլուխ դարբնաց ի հրաբուխ լերին ետնայ՝ ըստ առասպելաց. եւ Հուր. հրաբուխք.

Առաջին մարդն առ ի յեգիպտացւոց հեփեստոս, որ եւ հրոյ գտակ լինէր նոցա. յորմէ արեգակն. (Եւս. քր. ՟Ա։ Խոր. ՟Ա. 6։)

Հուրդ ի քարէ բաղխելոյ թափի եւ մինչեւ ցայսօր. ուստի՞ է հեփեստոյն հրոյդ արարիչ. (Կոչ. ՟Զ։)

Հուրն ասի թէ հեփեստոսի խառնելիքն է. (Նոննոս.։)

Զհեփեստոս ասեն կաղ յերկոցունց ոտիցն ... եւ նստեալ դարբնէ մարդկան. (Արծր. ՟Ա. 3։)

Զհուր հեփեստեաւ հանդերձ պատուեալ։ Տագնապ տոչորման պռոմիդեայ հասեալ հեփեստիւ պաշարեաց. (Մագ. ՟Խ՟Դ. ՟Կ՟Ը։)

Կոչի եւ արեգակն՝

Հեփեստոս հրագագաթն. (Ղեւոնդ.։)