ԿԵՆԱԳՈՐԾ ԿԵՆԱԳՈՐԾԱԿ ԿԵՆԱԳՈՐԾԱԿԱՆ. ζωοποιός vivificus. Կենարար. կենդանարար. կենսառիթ.

Գայ ի կենսագործ չարչարանս. (Զքր. կթ.։)

Ի կենագործ ի դրախտին. (Շար.։)

Ձգեա՛ զկենագործակ ձեռն քո. (Մաշկ.։)

Ի գինոյն վայելումն եւ ի կենագործակ հացիցն. (Սարկ. քհ.։)

Անմահարար եւ կենագործական. (Խոսր.։)