to assemble, to reunite, to meet together.
ԿԱՃԱՌԻՄ եւ ԿԱՃԱՌԵՄ. ὀμιλέω, προσομιλέω versor, conversor. Ի մի կաճառ գալ. ի հանդէս մտանել. կենակից եւ խօսակից լինել. քաղաքավարիլ. գումարիլ. միաբանիլ.
Գործ է խոհեմութեան կաճառիլն ուղղապէս. (Արիստ. առաք.։)
Հրեշտակ ընդ կուսին խօսի. վասն զի ընդ կնոջ կաճառեցաւ օձն. (Ոսկ. ի կոյսն.։)
Ընդ առն թագաւորի տրամաբանեալ կաճառէ. (Ոսկ. գծ.։)
Կաճառի արդարութեամբ ընդ նմա. (Լմբ. առակ.։)
Եւ զմարմնոյն պարտ է հատուցանել շարժութիւնն՝ կաճառելով ընդ կրթականաւն. այսինքն ի հանդէս մրցական. (Պղատ. տիմ.։)
Տեսայ զհամբակս եւ զերիտասարդ աղջկունս կաճառելով ընդ միմեանս խոհեմասիրաբար. (Պղատ. օրին. ՟Ը։)
Կաճառելով ընդ միմեանս խոհեմասիրապէս բնակեսցեն. (անդ. ՟Թ։)
Զի ձեռն մարմնոյ կաճառելն (աստուծոյ ընդ քեզ) ոչ ընդունիս. (Բրս. ծն.։)
Որպէս երբեմն ընդ եւայի, նոյնպէս եւ աստ ընդ խորհրդական առնն կաճառէր բարեհամբոյր բանջւ. (Յհ. կթ.։)
մէջ յոգնախումբ հրապարակացն, եւ կաճառեալ ատենից. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)
Պարկեշտ ամուսնութեամբ կաճառեալ, եւ ծնեալ որդիս. յն. միաբանիլ, զուգիլ. (Ոսկ. յաւետիս.։)