Ազգ ծաղկան յարաբիա. (Խոր. աշխարհ.։)
• «մի տեսակ արաբական ծաղիկ է». գիտէ միայն Խոր. աշխ. 612, որ Պատկա-նեանի հրատարակութեան մէջ (1877, էջ 57) ունի խալոկ, խալսկ, խախակ ընթերցուած-ները։ Սրանցից ՀՀԲ ընտրում է խախակ գրչութիւնը, ՆՀԲ, ՋԲ և ԱԲ խալոկ, ՀԲուս. § 470 խախակ։ Մի ուրիշ ձեռ. էլ գրում է «խա-կուկ, որ է քրքմեղ» (իմա՛ քրքումի իւղ). տե՛ս այս բառը առանձին։
• Ըստ ՀԲուս. § 10 Ասար բժշկապետը Խորենացու այս բառը մեկնում է «ա-զատդրախտ», որ ընդունել է և Լուսի-նեան բառարանը (azadirachte ազատ-դրախտ, ազատենի, խախակ)։ ԱԲ խա-լոկ մեկնում է «Արաբիայի ծաղիկ մը». իսկ քրքմեղ «ծաղիկ մը, խալոկ»։ Պատկ. Խոր. աշխ. էջ 57 համարում է պրս. [arabic word] xalūmā «մի տեսակ դեղ»։ Ուղուրիկեան, Մասիս 1881 նոյ. 25 հե. տևելով ԱԲ-ի՝ քրքմեղ դնում է «curcu-ma longa», իսկ խալոկ=արաբ. խա-լիտի-մէնուն նոյն նշ.։