ԼՈՒԱԼԻ ԼՈՒԱԼԻՔ. λουτρόν lavacrum, lavatorium տեղի լուանալոյ կամ լոգանալոյ. լուանալիք. աւազան. բաղնիք. ջերմուկք. լուացարան. բաղնիք.
Մովաբ յուսոյ աւազանաւ. աւազան ասէ լուալւոյ. (Բրս. սղ.։)
Ատամունք քո իբրեւ զերամակս կտրելոց, որք ելանեն ի լուալեաց. (Երգ. ՟Դ. 2։ ՟Զ. 5։)
Ունի լուալիս, եւ ոչ լուացաւ. (Եփր. աւետար.։)
Գետոց եւ աղբերաց առատ եւ միշտ հոսմունք ... եւ ջերմ լուալեացն զպէտսն անտի մեզ շնորհեն. (Առ որս. ՟Է։)
Բնութեամբ է գիտել զուղղութիւնն, որ լուալիք է մեղաց (ապաշխարհութեամբ). (Մխ. երեմ.։)
ՋՈՒՐ ԼՈՒԱԼԵԱՑ. է Աւելորդ ջուրն բաղանեաց յետ լուացման, որ լինի աղտեղի. լուացուք.
Եղիցիս դու հեղեալ յերկիր իբրեւ զջուր լուալեաց. (Փարպ.։)
Այլ յասելն, (՟Դ. Թագ. ՟ժ. 27։)
Քակեցին զտունն բահաղու, եւ կարգեցին զնա ի լուալիս մինչեւ ցայսօր. ոմանքընթեռնուն ի յն. լուդրօն, որ է բաղանիք. եւ այլք գօբրօ՛ն (իբր կիւպրէլիք ). այսինքն աղբանոց. աղբակոյտ. աղտեղոթիւն։