vn.

to grow tighter, thick, to condense, to be condensed.

ձ.

ԹԱՂԿԻՄ որ եւ ԹԱՂԿԱՆԱՄ, ացայ. չ. συμπίλουμαι, πίλουμαι, συστρέφομαι constipor, concolvor, conglomeror Թաղկ եւ հոծ եւ խիտ լինել. խտանալ. թաղիանալ. կծկիլ. իբրու թաղիք կամ կծիկ լինել.

Եւ ի սոցանէ տակաւին (այսինքն եւ եւ՛ս) թաղկեալն՝ զջուր հոսէ։ Մինչեւ ջուր արդեօք եւ բռնութեամբ զերկրի (զհողոյ) դատարկսն ի միասին թաղկացեալ ունիցի։ Կարծրագոյն իսկ, եւ հոծագոյն թաղկեալ։ Թաղկեալ կօշկացն (յն. թաղկելոց, եւ կօշկաց) լինելութիւն. (Պղատ. տիմ. եւ Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Ամպ է թանձրութիւն գոլորշատեսակ թաղկեալ, ծննդական ջրոյ. (Արիստ. աշխ.։)

Հելլենացիք հուր թաղկեալ ասացին (զերկինս)։ Զթաղկեալ նշոյլս հրոյն հեղլով ի վայր. (Շիր.։)

Խռուցեալք եւ թաղկեալք (կամ թաղկացեալք) վարսք. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Հերք թաղկեալ (կամ մազն թաղքեալ) եւ խռուացեալ. (Մանդ. ՟Ժ՟Ա։ եւ Ճ. ՟Բ.։)

Թլիփն անկուած խիտ եւ հոծ, եւ կարի յոյժ թաղկեալ է։ Մորթ թաղկեալ. (Փիլ. ել. եւ Փիլ. լիւս.։)

Թանձրագոյն օդոյն՝ միգով թաղկեալ։ Թաղկեալ վարսիւք. (Մագ. ՟Ի՟Ը. ՟Ձ՟Գ։)

Եւ կամ խոտն՝ խիտ, կուռ, եւ թաղկեալ է թանձրութեամբ. (Վրդն. ծն.։)