cf. Բճիճ.
ԲՋԻՋ որ եւ ԲՃԻՃ. σύριγξ (որ եւ սրինգ). fistula Խորշ մաղի մեղուաց. ծակտի պանի կամ խորոխի մեղու, վեցանկիւնի՝ սրնգաձեւ կամ փողաձեւ.
Առնելով ի մաղսն զվեցանկիւնսն, եւ զընդդիմադրեալ բջիջսն անկանելով։ Մեղուացն մաղքն ստեղծանին յարմարեալ ի միմեանց վեցանկիւնի բջջօքն, եւ ընդդիմադարձութեամբքն. (Ածաբ. նոր կիր. եւ Ածաբ. առ որս. ՟Է։)
Զքաղցրութիւն ճաշակաց բանի յիւրն հաւաքելով խոհական ի մտաց բճիճս. (Սկեւռ. լմբ.։)
Նմանութեամբ, որպէս Բերան թոքաց. խուչափող. կամ երակք թոքոց σήραγξ fissura, hiatus եւ fistula (Որպէս պօռու, եւ պօռալ ի ռմկ. են լծորդ, նոյնպէս եւ բջիջ (սրնգաձեւ), եւ բջել։)
Զթոքին տեսակն բնաւորեցին նախ իսկ կակուղ եւ առանց արեան, եւ ապա զբջիջքն, ներքոյ ունելով ծակոտեալ իբրեւ զմշտիկ (զսպունգ). (Պղատ. տիմ.։)
• , ի-ա հլ. (գրուած է նաև բճիճ) «մեղրահացի ծակերը» Սկևռ. լմբ. Պիսիդ. Վեցօր. տող 1168. Ածաբ. նոր. կիր. և առ-որս. «թոքի ցնցուղը» Պղատ. տիմ. 146. նոր գրականում «cellule», որից մի խումբ գի-տական բառեր, ինչ. բջջային, բջջանիւթ ևն։
• ՆՀԲ «որպէս թրք. պօռու «փող, շեփոր» և պօռալ ի ռմկ. են լծորդ, նոյնպէս և բջիջ (սրնգաձև) և բջել»։ Աճառ. ՀԱ 1899, 233բ կրկնաւոր է համարում։