ն.

προσαγορεύω, προσέπω, προσειπεῖν. Կոչել. յորջորջել. անուանել. ասել.

Հերձուածողս առասես զնոսա (զսուրբ հարս), եւ ոչ զանգիտես. (Յհ. իմ. երեւ.։)

Յերկբայս գոմ, զի՛նչ զքեզ առասացից, աստուած՝ եթէ մարդ. բայց սակայն աստուած առասացից (յն. գուշակեցից) զքեզ. (Սահմ. ՟Դ։)

Բարւո՛ք եւ զգիր լինելութեանն առ ճշմարտութիւն մարդոյն առասաց։ Կոչիւր աբրամ նախկին անուն, եւ առասացաւ յետոյ աբրաամ. (Փիլ. իմաստն.։)

Նոյնպէս գոլ սմա միշտ առասելի է։ Միայն զայն առասել, այս ինչիւն եւ այսպիսի իրիւն վարեալք անուանակոչութեամբք. (այսինքն այս ինչ եւ այսպիսի իր ասելով զտարերս)։ Զսա՛ արդ թեթեւ առասացաք. (Պղատ. տիմ.։)

Ո՛վ սիրելի աթենացի. զի ոչ կամիմ ատտիկեցի արեօք առասել զքեզ. (Պղատ. օրին. ՟Ա։)

Մարդն եւ արջառն հասարակ անուամբ առասացին կենդանի. (Արիստ. ստորոգ.։)

Մեղկութիւնն մեղք առասի. (Շ. ՟ա. յհ. ՟Խ՟Դ։)

Յայլս առասէ զպատճառսն. (Ոսկ. ՟բ. կոր.) այսինքն ի վերայ այլոց արկանելով՝ ասէ։