adj.

ՔՍՏՄՆԵԼԻ գրի եւ ՔՍՄՆԵԼԻ. Արժանի քստմնելոյ. քստմնեցուցիչ. խորշելի. ոսկալի. ահաւոր, ահեղ, եւ սխրալի. քշաքաղելու եւ արմննալու.

Քստմնելի սպառնալիքն։ Տեսիլ քստմնելի։ Եթէ պարտ է զքստմնելիսն ասել։ Սաստիկ եւ քստմնելիս ունի սողոմոն զդարձին իւրոյ յիշատակարան. (Նար.։)

Իսկ յասելն նորա.

Քստմնելի գիսախռիւ հերացն. կամ է յինքեան քստմնեալ հեք, այսինքն ցցուեալ (տնկուած). եւ կամ քստմնելի տեսողաց.

Յինքեանս ձգեցին զքստմնելի զայն մահն. (Լմբ. իմ.։)

Զսոսկալի միանգամայն եւ զքստմնելի զսորայս ցուցանելով զպատիւ։ Թագաւոր ոք կամիցի քստմնելի պատուով զսիրելիս իւր մեծարել. (Շ. բարձր.։ Տօնակ.։)

Քան զոր ոչինչ է մեծ եւ քստմնելի։ Ի հոտն յայն սխրալի եւ քստմնելի հոտոտեցաւ. (նանայ։ Նար. երգ.։)