s.

hive, bee-hive.

s.

καψίλη alveare, cella. Մեղուանոց. սապատն՝ ուր մեղուք կազմեն զպան եւ զմեղր իւրեանց.

Մեղուք վաճառեալ ըստ մեղեր.. . նովին փեթակաւ. (Մխ. դտ.։)

Եւ են արարեալ փեթակք ըստ գործակցութենա մարդկան. (Փիլ.։)

, ի-ա հլ. «մեղուանոց» Փիլ. Մխ. դտ. (Ոսկեդարում ասւում էր մեղուանոց Եզն. մեղուաբոյն Սեբեր.), որից փեթակա-նոց (նոր բառ)։

= Փոխառեալ պհլ. *petāk «կողով» (և կամ «փեթակ») բառից, որ նոյնպէս փոխա-ռեալ է սանս. [other alphabet] petaka կամ նաև [other alphabet] l petaka «կողով, արկղ» բառից (սա էլ ծագում է [other alphabet] , peta «կողով» բա-ռից)։ Նախնական ժողովուրդների մէջ (ինչ-պէս դեռ այժմ էլ յետնեալ գիւղերում) փե-թակը շինուած էր կողովից կամ պարզապէս մի կողով էր. այս պատճառով էլ շատ լե-զուներում «կողով» նշանակող բառը նշա-նակում է նաև «փեթակ». օր. սանս. karan-da «կողով և փեթակ», պրս. օ [arabic word] kavara «կողով և փեթակ», սրանից փոխառեալ ա-րամ. kaweret և արաբ. kiwāra, kuwwara «փեթակ» (BSL հտ. 27, л 81, էջ 97), ֆրանս. panier «կողով», բայց նաև «փե-թակ» (հմմտ. Littre, Բառ. ֆրանց. հտ. Գ էջ 920 գ, 12ր։ նշ. և Bescherelle, հտ. Բ. էջ 755 ա), գերմ. Korb կամ Korbe «կողով» և Bienenkorb «փեթակ» (որ է բուն «մե-ղուակողով»), սպան. cuèvano «կողով և փեթակ» (BSL անդ, էջ 107), մինչև անգամ մեր բարբառներում՝ Ախց. ղուղա «փեթակ» (թրք. [arabic word] qоγa «դոյլ» բառից), Ղրբ. քթօց «կողով և փեթակ», Սեբ. սէ՛փէ՛՝թ «փեթակ» (թրք. sepet «կողով» բառից), Բբ. ծղի «փե-թակ» (հմմտ. Ղզ. ծղիկ «կողով»)։ Իր երկ-րորդ նշանակութիւնը ստանալուց յետոյ փե-թակ բառի «կողով» նշանակութիւնը ջնջու-եց. բայց նրա հետքը պահում են դեռ գա-ւառականներից Մշ. Ք. «ալիւրտուն», Ջղ. փետակ «ալիւրի արկղ» (հմմտ. քթոց «կո-ղով», իսկ Շլ. «ալիւրի աման»). աւելի հին է Դրնղ. 472 փեթակ ցորենոյ։-Աճ.

Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 181 յն. ἀποϑήϰη «շտեմարան, աւանդատե-ղի»։ Bugge, Beitr. 21 լիթ. spécziu, spesti, լեթթ. špeets «պար մեղուաց» բառերի հետ։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Բանաս. 1899, 250-1։ Մէյյէ (անձնա-կան) բառս համարում է անշուշտ փոխառեալ իրանեանից, բայց ո՛չ վերի ձևից, որովհետև սանտ. petāka հընդ-կական բառ է և ո՛չ թէ հնդիկ-իրանե-ան։ (Արգելք չկայ որ բուն հնդկական մի բառ փոխառութեամբ անցած լինէր Պարսից, ինչպէս օր. փիղ)։ Պատահա-կան նմանութիւն ունին վրաց უუჯკარი փուտկարի, ինգիլ, futkar, լազ. putoji, putuǰi «մեղու»։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Մշ. Վն. փէթակ, Ասլ. Երև. Խրբ. Սեբ. Ննխ. փէթագ, Մկ. փէթաք՝, Հճ. փէթօգ, Ագլ. փm՛տmկ, Սվեդ. փիթիւգ. -նոր բառեր են փեթակաթող, փեթակատէր, փեթկիկ։ Նկատի պէտք է առնել յատկապես փեթակ Ախց. «մեղու», Ջղ. փետակ «ալիւրի արկղ», Սլմ. փէթmք1 (նաև Մշ. Ք.) «ալիւ-րատուն», Սվ. «մանկիկներին կանգնիլ աո-վորեցնելու մի գործիք», և մանաւանդ Ննխ. փէթագ «կողով, հողէ կամ թրիքէ աման՝ մոխիրը թափելու համար»l։

ՓՈԽ (borrowing) Քրդ. petek «փեթակ» (Justi, Dict. Kurde 74 ա), արևել. թրք. [arabic word] petek «ruche de miel, փեթակ» (P. de Court), ռամ. [arabic word] petek «մեղրախորիսխ, rayon de miel» (Աբիկեան, Բառ. տճկ. 211 ա), «փե-թակ» (Будaговъ 1, 312), թրք. գւռ. էնկ Սեբ. Տ. փէթէք «փեթակ» (Բիւր. 1898, 865 ա և 1899, 799 ա), Ատն. (թուրքաց և յունաց բարբառով) փէթէք «մեղրախառն մոմ» Պէտէլեան, Արևելք 1888 նոյ. 9). կայ նաև ուռ. թրք. [arabic word] petek «ալիւրտուն» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 845), որ մեր գւռ. փեթակ հոմանեշ բառից է փոխառեալ։