vn.

cf. Վիճեմ.

ձ.

ՎԻՃԱԲԱՆԵՄ ՎԻՃԱԲԱՆԻՄ. διαλέγω, διαλογίζομαι disputo, discepto, dissero ἁμφιβάλλω dubito. Վիճաբան լինել. վիճել.

Զքեզ ինքն ոչ գիտացեր՝ զինչ ոք ես, որ յաղագս այդոցիկ վիճաբանեսդ։ Ոչինչ վիճաբանեցին ընդդէմ գրիգորի. (Առ որս. ՟Բ։ Լծ. ածաբ.։)

Յաղագս հօր ոչ ոք վիճաբանի։ Արդ կաճառք բանիցն յուզեալ՝ դարձեալ վիճաբանին. (Ոսկ. յհ. ՟Բ. 32։ Թէոդոր. մայրագ.։)

Լսեմք ի տգիտաց, որք վիճաբանին առ միմեանս յաղագս խորհրդոյ խաչին. (Շ. թղթ.։)

Ի բազում ժամս ընդ միմեանս վիճաբանէին։ Վիճաբանէի ընդ սուրբ հարսն. (Հ=Յ. Վրք. հց.։)

Ոչինչ ի մէնջ արուեստախօսեալ՝ մերոցն կարծեօք վիճաբանելով։ Վիճաբանելով մարանչին ընդ այլազգ քրիստոնեայս։ Որ ոք ունիցի ագարակ իւր, եւ ցանկայ զդրացւոյն ի նոյն յաւելուլ՝ վիճաբանելով. (Կորիւն.։ Խոսր.։ Շ. յկ. ՟Խ՟Ը։)