cicatrix, scar, seam, mark;
stain, spot, stigma;
— կեղեքածի, scratch;
ածել զ—ս ի բժշկութիւն, to heal up, to cicatrize, to close.
οὑλή cicatrix եւ tuber (որ եւ պալար. ռմկ. ուլ ). συνούλωσις cicatricis obductio τραῦμα vulnus, vibex, vestigium σπίλος (լծ. հյ. սպի). macula, labes, vitiligo. Բիծ կամ նիշ կամ հետք խոցուածոյ, վիրաց, կեղոյ, պալարի՝ մնացեալ յետ բժշկութեան.
Նշան սպւոյ կամ պալար կամ պաղպաջ։ Սպի այրեցածոյն է։ Ածից զսպիսն ի բժշկութիւն. (Ղեւտ. ՟Ժ՟Գ. 2. 28։ Երեմ. ՟Լ՟Գ. 6։)
Զի մի ունիցիմք սպի. (Ոսկ. եբր.։)
Լի էին խարանօք եւ վիրօք եւ սպեօք. (Եւս. պտմ. ՟Ե. 2։)
Եւ մեք աւասիկ յիւրաքանչիւր մարմինս ունիմք վէր եւ սպիս բազումս. (Եղիշ. ՟Է։)
Եցոյց նոցա զսպիսն, զի ծանուսցէ՝ թէ նոյն ինքն կենդանացաւ. (Եփր. յար.։)
Թէպէտ վէրք (մեղացն) անցանեն, այլ սպիքն՝ թէպէտեւ դարման ոք առնէ, չանցանեն, եւ կան մնան տեղիք սպեացն յամենայնի. (Կոչ. ՟Ժ՟Զ։)
Ո՞ւր արդեօք իցեն մեզ, որք զվէրսն ունին, եւ զսպիսն թշնամանեն. (Առ որս. ՟Ժ՟Դ։)
Զսպիսն մեղացն ջնջել։ Զի սպիք մեղացըն ջնջեսցին. (Յճխ. ՟Ժ՟Թ։ Շար.։)
Սպեաւ խորացեալ. (Սարգ. յկ. ՟Ե։)
Զառ ի մեղացն սպիս ջնջել կարասցուք աշխատասիրութեամբ պարապման աղօթից։ Յումեքէ սպւոյ. (Բրս. հց. եւ Բրս. մախ.։)
Վասն վիրացն՝ որ արարին սպիս ի մարմինսն, արգելուլ զոմանս ի քահանայից (պատուոյ)։ Կան մնան յոգիսն ոչ դուզնաքեայ՝ զղջացելոցն՝ սպիք եւ տիպք եւ գիծք առաջին անիրաւութեանցն. (Փիլ. քհ.։)
• (սպւյ, սպեաց) «վէրքի տեղը՝ նը-շանը» ՍԳր. Ոսկ. Եբր. Եւս. պտմ. Կոչ. 415. որից սպիանալ Եփր. համաբ. Անյ. բրձր. սպի, սպիացուցանել Ոսկ. ղկ. սպևուտ Պիտ ըստ Լեհ.։ .....-.. ︎ ︎
• ՆՀԲ լծ. յն. σπίλος «սպի»։ Müller, Kuhns u. Schl. Btrg. 5, 140 զնդ. *spaya ձևից, իբր spā «վայր ձգել» արմատից= հյ. սպանանել։ Հիւնք. ըստ ՆՀԲ։ Թիրեաքեան, Բզմ. 1913, 339 բիծ, պիս(ակ), փիծ, պիղծ բառերի հետ կը. ցում է թրք. փիս «աղտոտ» ձևին։
• ԳՒՌ.-Ալշ. Մշ. սրբա «վէրքի նշան»։
• ՓՈԽ.-Կեսարիոյ թուրքերը ունին esbe čəqarasən «էսպէ՛ հանես» անէծքի ձևը. Տ. Վ. Պալեան, Բիւր. 1898, 712 esbe բառը կցում է հյ. ասփուռ բառի հետ, որ ծանօթ չէ և թրք. ձևին էլ նման չէ։ Արդեօք ուզում է ասել սպի՞։