cf. ՍԱԼԱ
• «կողով, կթոց» Ոս-կիփ. որից սալազուգ «կողով հիւսող, սաւա զուգող» Ոսկիփ. Վրդն. առ. 240. սալակ «փոքր կողով» Տաղ. (Նոր ժողով. Բ. 42, 17)։
• = Արաբ. [arabic word] ︎ sala «մէջը հաց ևն դնելու կողով» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 248). այս բառը բնիկ սեմական է. հմմտ. եբր. [hebrew word] sal, արամ. sallā, ասոր. [syriac word] salā, ասուր. sella «կողով». բայց հայերէնը չի կարող գալ ա-սոր. salā ձևից, որովհետև, նախ այս պա-րագային սպասելի էր *սաղայ և երկրորդ՝ որ բառը շատ յետին է։-Արաբերէնից է փոխառեալ նաև թրք. [arabic word] sele «կողով»։-Հիւբշ. 276։
• ՆՀԲ բառ ռմկ. սէլէ։ Lag. Armen. Stud. § 1929 եբր. sal և արաբ. sallat։
• ԳՒՌ.-Ախզ. սmլm «տափակ կողով» (նոր փոխառութիւն թուրքերէնից), Ջղ. սալակ «զամբիւղ», Ղրբ. սա՛լակ «հաց փոխադրե-լու յատուկ տափակ մի աման՝ կեղևից գոր-ծած. 2. ճիւղերից հիւսուած դուռ այգինե» րի», որից սալակաւոր Շշ. «գլխարկաւոր, քաղաքացի» (ծաղրական բառ)
• «մահմետականների աղօթքը». նորագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ դործածուած Յայսմ. մրտ. 11. «Հանին զիս ի մնիրայն՝ տալ զթուղայն (այլ ձ. զսա-լայն) աղօթից... ի ստիպել զմեզ տալ զսա-լայն և իջանել»։
• -Արաբ. ❇ salā «աղօթք. 2. աղօթքի հրաւէր՝ որ միւէզզինը մինարէից կարդում է հաւատացեալներին», որ և [arabic word] salā, salāt «աղօթք, օրհնութիւն», յգ. [arabic word] salavāt։ -Աճ.