air-bubble or water-bubble, globule, froath, foam.
(լծ. յն. եւ լտ) πομφόλυξ bulla. իտ. bolla κοίλη νοτίς concavus humor. Ջուր, եւ այլ ամենայն հիւթ՝ պալարաձեւ ուռուցեալ ի վեր՝ յեռալն ի զօրութենէ հրոյ, եւ ի ժքթելն.
Զսակաւիկ ինչ նշանակ պղպջակաց՝ որ լինին յանձրեւաց։ Չիցէ՞ տեսեալ քո զպղպջակասն՝ որ փչին բոլորին օդով ի խոնաւութենէ անձրեւաց. (Վեցօր. ՟Գ. յորմէ եւ Շիր.։)
Պղպջակ պայթեալ եղծանի. (Վրք. հց. ՟Ժ։)
իբրեւ պղպջակի ի նոսա պայթեցելոյ շնչեցաւ այտումնն. (Բրս. վաշխ.։)
Զանչափ մեծութիւսն երկնից՝ եւ զսակաւիկ ինչ նշանակ պղպջակաց՝ որ լինի յանձրեւաց, ընդ մի համար է առնել աստուծոյ՝ թեթեւութեամբն երագընթաց ակնարկելոյն իւրոյ. (Վեցօր. ՟Գ։)
Զօրէն պղպջակի լուծանելով. (Պիտ.։)
Վաղամահ իմն թողանի՝ զօրէն պղպջակի, միանգամայն լինելով եւ անդէն վաղվաղակի կորընչելով. (Նիւս. կազմ.։)
Իբր զպղպջակի անձրեւոյ չքացեալ պայթեալ անդստին. (Նար. ՟Հ՟Դ։)
Իբրեւ երազ խոր գիշերի, կամ պղպըջակ ինչ կաթուածի. (Շ. յիշ. սողոմ.։)
Նմանութեամբ ասի.
Եւ պղպջակսն ամբարտաւանութեան դարձաւ ի հողոյն հաւասարութիւն. (Լմբ. ժող.։)
Մեկնեաց զջուրսն ի ջուրց, եւ ձգեաց զպղպջակ հաստատութեան. (Ճ. ՟Գ.։)
• , ի-ա հլ. «ջրի երեսին ձևացած բշտիկ» Վեցօր. գ. էջ 47. Պիտ. Շիր. որից պղպջակաձև Յայսմ. պղպջակել «ջերմուկի ջրի դուրս բխիլը» Պիոն. 383 (ոսկեդարեան բառ), «ջրի երեսին պղպջակ կազմել» Յհ. կթ. Ճառընտ. պղպջակիչ Պիտառ. գրուած է նաև բղբջակ Զքր. կթ. պաղպաջակ Եփր. խչ. 77. պարզ արմատն է *պղպուջ, ինչպէս ցոյց են տալիս պղպջանալ «խմորի ուռչիլը» Փիլ. ել. (որ և փղփջանալ Կիւրղ. թգ.), պղպջաձև Յայսմ. պղպջումն Փիլ. բագն. միջին հյ. բխբուճ «գիրգ» Տաղ. հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 28. գւռ. բխբճալ, բղբնջիլ, պխպճալ, փխպճիլ և մանաւանդ բխբուճ, բղբունջ, փխպուճ «փափուկ ուռած հաց», պղպու «պղպջակ»։ Նոյն բառի այլայլուած ձևը (գուցէ և տպագրական սխալ) եմ համարում աղպկալիլ «խմորի թթուելով պղպջալը», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Ջա-րօն. Ա. § 97, էջ 202. «Պղպկալելն և ուռչիլն խմորոյն և թթուութեամբ քացախիլն»։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bul-«ուռչիլ» ար-մատից. որ երևան է գալիս նաև bol-, bhel-phel-ևն հոմանիշ ձևերով. առաջին ձևև ժա-ռանգներն են՝ յն. βομβυλίς «պղպջակ» (Հե-սիւք.), βολβός «սոխ» (իբրև կոճղէզ), լտ. bulla «պղպջակ, կոճակ», bulbus «սոխ», ւթ. burbulas «պղպջակ», bulbé, bulwis «գետնախնձոր», bumbulys «շողգամ», bulis «յետոյք»=սանս. bulih «բունոց. 2. յե-տոյք», լեթթ. burbulis «պղպջակ», bulbes, bulwas «գետնախնձոր», bumbuls «ու-«ուռչիլ», peul «ընդեղէնների պատիճ», ան-գըլ. pulse «պատճաւոր ընդեղէն», մռեռմ poll «գլուխ», իսկ bhel-ձևից յիշենք յատ-կապէս յն. πομ-φόλυς «պղպջակ», φλυϰτίς «բշտիկ» և ռուս. булкa «փափուկ ուռած հաց, բուլկի» ևն։ Հյ. պղպջակ կրկնական է՝ ինչպէս դող-դոջ, բող-բոջ և կազմւած է պուլ-պարզ արմատից, իբր պուլ-պուջ-ակ > պլպջակ>պղպջակ (լ դարձած ղ յաջորդ բաղաձայնի պատճառաւ)։ Նոյն արմատի ժառանռներից են հայերէնի մէջ և պալար (հնխ. bl-ստորին ձայնդարձից), բողբոջ, բողկ, բող (հնխ. bhel-, bhol-արմատից), նաև գւռ. պլուզ «ուռած՝ դուրս ցցուած (աչ-քեր)» (որից պլզել, պլոզել, պլզացնել «աչ-քերը չռել», պլզան «չռած աչքերով»), պլուզ «այծի կղկղանք» (Սեբ.), (որից պլզել «այ-ծի կղկղել». նմանութեամբ այծու պլուզ «մի տեսակ պտուղ. թրապուզան խուրմասի= Ննխ. թստան խուրմա»). առաջինի հետ նոյն են սերբ. bulǰiti, iz-buljiti «աչքերը չռել, պլզել», buljo-ok «ուռած աչքերով», չեխ. vy-bouliti «աչքերը պլզել» (Berneker 100), երկրորդի հետ յն. βόλβιτος, βόλιτος «այծի թրիք»։ Առանձին տե՛ս պուց (Pokorny 2, 111 և 176-9, Walde 101, Boisacq 126, 803, 1030, Berneker 100)։-Աճ.
• ՆՀԲ լծ. յն. πομφὸλυς և լտ. bula «պղպջակ» (որոնք ճիշտ համեմատու-թիւններ են)։ Հիւնք. փայլ բառից։ Պա-տահական նմանութիւն ունի ասոր. ❇ bagbugītā «պղպջակ»։
• ԳՒՌ.-Ջղ. պրպճել «մածնի թթուելով պճպճալը», փխպուճ «փափուկ՝ ուռած (հաց)», Երև. փխպուճ, փխպուջ՝ նոյն նշ. Դվ. պխպճալ «հացի լաւ եփուելով ուռչի-լը».-անփոփոխ կրկնութեամբ Եւդ. բղբղիլ «օճառի լաւ փրփրիլը» (<պուլպուլիլ).-պողոճ, պղոճ «միջատ» բառի նմանութեա՞մբ ևն Մկ. պօղօճակ «ջրի պղպջակ», Ալշ. պօ-ղօջգել «մարմնի վրայ բշտիկներ դուրս գալ», որի հետ նոյն են Թեհ. Վն. պօղօճկել, Աա. պղոճկիլ, Ապ. Վն. օղօճկել «մարմնի վրայ բշտիկներ դուրս գալ, այրուելով կամ հա-րուելով կոշտ կապել» ևն, արմատը պղոնակ Բլ. «աշխատելուց յառաջացած կոշտեռ»։-Այս բոլորի մէջ կարելի էր պ, բ, փ ձայների փոխանակութիւնը վերագրել հնխ. b, bh, ph ձայներին, բայց աւելի բանաւոր է վերագրել բաղաձայնների յարմարեցման, ինչպէս են նաև խ, ղ և ճ, ջ ձայներու