s.

cheese;
գործել մածուցանել —, to make cheese;
to curdle milk.

s.

թ. բէնիր. τυρός caseus. իտ. cacio, formaggio. որպէս եւ Պանիր գործել, τυρεύω in caseum cogo et denso, lac coagulo. Կաթն մակարդեալ, եւ ի բլիթս բլիթս կազմեալ, որպէս թէ Պան իր.

Մածուցեր զիս իբրեւ զպանիր. (Յոբ. ՟Ժ. 10։)

Մատուցանէր նմա պանիր։ Գործել պանիր զկաթն. (Պտմ. աղեքս.։ Նոննոս.։)

Կթեա՛ կաթն, եւ լինիցի պանիր. (Համամ առակ.։)

Արեգակն երեւեցուցանէ արտաքս զգիջութիւն մոմոց, եւ զպանրոյ. (Իսիւք.։)

Ետուր ծառայից քոց զնիւթ պանրիս եւ ձուոցս ի վայելս ճաշակմամբ. (Մաշտ.։)

Օրհնութիւն պանտրի եւ ձուոց. (Մաշտ. ջահկ.։)

Զենոն օրէնս եդ՝ երկուս շաբաթս բարեկենդանին ոչ ուտել միս, այլ՝ պանիր. (Կիր. պտմ.։)

Գողացաւ սակաւ մի պանիր. աղուէսն ետես զագռաւն, եւ զպանիրն ի բերան նորա։ Ագռաւ մի պանիր ունէր ի բերանն։ Պանիր մածուցեալ՝ ուրախացոյց զնոսա. (Ոսկիփոր.։)

• (յետնաբար սեռ. -ոյ կամ -ի) «պանիր» Յոբ. ժ. 10. Նոնն. Պտմ. աղէքս. Իսիւք. որից պանրանալ «մակարդիլ» Ճառ-ընտ. Սանահն. պանրուտի (գրուած նաև պանրուտէ, պանդրուտու, պանդրուտոյ, «կթեղէնով պաս, նաւակատիք, յն. τυροφαγία» Գիրք թղ. 334. Տօնակ. Ասող. Ոսկիփ. պանդ-րաջուր (որ է պանրաջուր) Մխ. բժշ. 46, 133 (դ յաւելուածի համար հմմտ. ծանդր, ման-դըր, ծունդըր. նոյն յաւելուածն ունին նաև ռեռ. պանտրի Մաշտ. ջահկ. և Ագլ. պա՛ն-դիր). պանրավաճառ, պանրային (նոր բա-ռեր)։

• = Պհլ. *panir ձևից, որ աւանդուած չէ. բայց կայ պհլ. panēr, պրս. [arabic word] panīr «պանիր», որից փոխառեալ են նաև աֆղան. panir, բելուճ. p'anēr, քրդ. panir, panīr, peynir, զազա penir, արևել. թրք. penir, թրք. penir, peynir, գնչ. pendir «պանիր»։ -Բառիս ծագումը իբր զնդ. paeman-«կաթ» 221։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ. -ՆՀԲ յիշում է թրք. բէնիր, և հայ բա-ռը մեկնում է իբրև «պան իր», հացի հետ ուտելու բան։ Այսպէս նաև Թա-ղիադեան, Առաջնորդ մանկանց, էջ 29. Ուղիղ են մեկնում Böttich. Arica 78,

• 292, Lag. Urgesch. 928, Muller SW-AW 38. 575, Հիւնք.։

• ԳՒՌ.-Այշ. Ախց. Գոր. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. պանիր, Ղրբ. պա՛-նըէր,, Շմ. պանէր, Ագլ. պա՛նդիր, Ասլ. Խրբ. Ռ. Սեբ. բանիր (սեռ. Խրբ. բայրի), Տիգ, բmնիր, Պլ. փանիր (սեռ. Տիգ. բmնդրի), Սվեդ. բmնէր, Ննխ. բէնիր (գիւղերը՝ բ'ա-նիր), Զթ. բանը՛յ, բանը՛ր, Հճ. բանիյ, Հմշ. բօնիր.-սրանց մէջ է ձայնաւորը և նախա-ձայն բ՝ կամ փ յառաջացած են խաչաձև-մամբ Թրք. penir ձևի. հմմտ. MSL 10, 324, Բազմ. 1897, էջ 260 և Քննութ. Ն. Նախիջևա-նի բարբառի, § 15, § 217.-ըստ Գաբիկեան, Ամէն. տարեցոյցը 1922, 325 Սեբ. Բրգնիկ գիւղ պօնիր, Մրշ. պանար (իմա՛բօնիր, բա-նար)։ Նոր բառեր են պանրագող, պանրադ-րի, պանրաման, պանրատէր, պանրխոտ։

• ՓՈԽ.-Աժտարխանի հայոց մէջ հոմանիշ-ների տարբերացմամբ ռուս. սիր նշանակում է «եւրոպական պանիր», իսկ պանիր «Կով-կասեան սպիտակ պանիր»։ Այսպէս են նաև տեղական ռուսներն ու թաթարները, որոն։ հայերէնից փոխ առնելով գործածում են naнūp, [arabic word] panīr ձևերը՝ «Կովկասեան կամ հայկական պանիր» նշանակութեամբ։