adj.

ՄՕՏԱԿԱՅ ՄՕՏԱԿԱՆ ՄՕՏԱԿԱՑ. παρών, ἑφιστάς praesens, adstans, assistens. Որ մօտ կայ, կամ ի մօտ կացեալ է. մերձակաց. առընթերակաց. մօտաւոր. ներկայ. եւ Ընտել. ընտանի.

Գահերէց լինիցին, եւ քան զայլսն առաջինք, եւ մօտակայք նորա. (Ոսկ. մ. ՟Գ. 12։)

Մօտակայիցն պահապան, նախահոգակ հանդերձելոցն (լե՛ր). (Բրս. հայեաց.։)

Ծնունդն՝ որ յայսմ աւուր եղեւ, մօտակայ է մոգուցն արեւելեան. (Եփր. ծն.։)

Ի մօտականացս հարկ է սովորաբար վարեցելոցս ստորագրել զազոխ (որ ի գիրս). (Համամ առակ.։)

Նաեւ մովսէս ոչ մօտակաց ինչ էր աստուծոյ, յորժամ զարարածս առնէր. (Ոսկ. ես.։)

Գուցէ կաշառս բազումս տայցեն մօտակացացդ արքայի. (Կիւրղ. թագ.։)

Զի լինիցիք սիրելիք եւ մօտակացք անձին իմոյ. (Ճ. ՟Ա.։)

Ոչ վասն առաքելոցն, այլ վասն մօտակացաց հրէիցն երեւեցան լեզուքն։ Բազմացն խրախոյսք, մօտակացացն յարգանք. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

Հրեշտակք՝ մօտակացք են աստուածային աթոռոյն. (Ոսկիփոր.։)

Որ մօտակացդ էք։ Տեսանել զմօտակացն։ Մօտակաց տեսանէր։ Զմօտակացսն լուսաւորէր։ Մօտակաց թախծութեան։ Որք ոչ տեսին, հաւատացին իբր մօտակաց. (Մամբր.։ Պտմ. աղեքս.։ Եղիշ. յես.։ Սարգ. յկ. ՟Ա։ Նար. ՟Ի՟Գ։ Շ. բարձր.։)

Մօտակաց եղբարք. (Ճ. ՟Բ.։)

Վրէժխնդիր լինել մօտակաց ճշմարտութեան. (Եղիշ. ՟Ե։)