mile.
μίλιον, μιλιάριον miliare, -rium, mile passus. ռմկ. միլոն. միլ. (յն. մի՛լօն, միլիա՛րիօն. լտ. միլիա՛րէ, մ՛իլլէ բասսուս. իտ. մի՛լիօ. պ. միյլ ). Չափ ճանապարհի եւ հեռաւորութեան ցհազար քայլ երկրաչափական. որ եւ երկու հազար քայլ հասարակ.
Տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի. (Մտթ. ՟Ե. 41։)
Մղոնն՝ եօթն ասպարէզ է (այսինքն ձիընթացք). որպէս զի լինել գետնաչափութեամբ մղոնն հազար քայլ. եւ խրասախն է երեք մղոն. (Խոր. աշխարհ.։)
Մղոնն ֆարսանգն է, զոր ձիընթաց մի ոմանք անուանեն ... ասպարէզն է, (որ եւ) հազար քայլ ըստ երկրաչափական արհեստին. (Երզն. մտթ.։)
Մի՛ թուիցեն զմղոնս, եւ ոչ ձանձրանայք։ Ծեր ոմն նստէր յանապատ՝ հեռի ի ջրոյն մղոնս քսան. (Վրք. հց. ՟Ը։) cf. ՄՂՕՆ։
• (ի-ա հլ. «ստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «երկայնութեան չափ, որ սո-վորաբար հազար քայլ էր» Մտթ. ե. 41. Խոր. աշխ. Վրք. հց. ասւում է նաև միլոն Վրր. հց. ա. 589, բ. 360. միլ Յայսմ. Վրք. հց. ա. 577, Միխ. ասոր. 81, 209. մողոն Սարկ. աղ. 131. որից մղոնաչափ (նոր բառ)։
• = Յն. μίλιον «մղոն», որ ծագում է լատ. mille «հազար» բառից. յունարէնից են փո-խառեալ նաև թրք. պրս. արաբ. [arabic word] mil «մղոն», որից է հյ. միլ ձևը։ Բուն աղբիւրն է լտ. mille passuum «հազար քայլ», որից ջնջուելով յետոյ «քայլ» բառը, մնաց միայն mille, որից և փոխառեալ են ֆր. mille, հբգ. mila, milla, գերմ. Meile, հոլլ. miǰl, անգլ. mile, իտալ. miglia, բոլորն էլ «մղոն» նշա-նակութեամբ։-Հիւբշ. 365։
• Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, Բցտր չփ. և կշռ. էջ 131. նոյնը նաև ՆՀԲ ևն։