metal, mineral;
—ք, mine;
exile, banishment;
դնել, արտասահմանել ի —ս, to banish, to exile, to send into banishment;
արկանել ի —ս, to arrest, to imprison.
• , ի-ա հլ. «հանք, հրահալելիք» Մարթին. (ունի նաև մէդալ ձևով). որից մե-տաղք (անեզական) «հանք» Ոսկ. փիլիպ. էջ 430, որից էլ «հանքերի մէջ աքսոր, տա-րագրութիւն, թիապարտութիւն» Ոսկ. մտթ. Բ. էջ 634, Ա. էջ 376. Խոր. «օթևան, իջևան» Աբր. կրետ. 30, 34, 50, 86 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. էջ 130). նոր գրականի մէջ ունինք մետաղակերպ, մետաղանման, մետաղաբանական, մետաղագործութիւն, մե-տաղագործական, մետաղագործարան ևն։
• = Յն. μέταλλον «հանք, մետաղ և ջուր հանելու համար բացուած փոս, այդտեղից հանուած մետաղը» բառից։ Այս բառը հնե-րը հանում էին μεταλλάω «որոնել, խուցար-կել» բայից, իսկ այս էլ μετα «ընդ» և ἀλλα «ուրիշ» բառերից։ Նորագոյն մեկնութեամբ դրւում է μετϰλλαν «պրպտել, որոնել» բա-յից, որի բուն ծագումը անյայտ է (Boisacq 630)։ Փոխառութեամբ անցած է շատ լեզու-ների, ինչ. լտ. metallum «մետաղ, հանք», ֆրանս. métal, անգլ. metal, գերմ. Metall ևն. ոճով ասւում է լտ. damnare in me-tallum կամ condamnare ad metalla «աք-սորել, հանքային աշխատութեանց դատա-պարտել»։-Հիւբշ. 365։
• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։
• «անձրև». ունի միայն Բառ. երեմ. էջ 209։