vn.

to look, to give a look, to cast the eyes on, to see;
to look upon, to gaze on, to consider attentively, to look in the face, to observe, to contemplate, to speculate, to weigh well;
to take care;
to concern, to regard;
to have in view, to aspire to, to aim at;
to face, to front, to look on, to overlook;
գեղեցիկ հայելով, handsome, elegant, beautiful, charming;
— ի վեր, to look up;
— ընդ պատուհանն, to peep or look in at the window or through the window;
— գաղտագողի, to look stealthily at;
պշուցեալ — յոք անյագ, to gaze with greedy or devouring eyes at, to stare at;
— յայրատս or յայրատութեամբ, to look at impudently, lustfully, lewdly;
— յոք սիրով, գորովալից աչօք, to look at lovingly or tenderly, to look sweet upon, to cast sheep's eyes on, to ogle;
— խանդաղատանօք, to gaze on dotingly, with fondness, with glistening eyes;
ընդ ակամբ — յոք, to look scornfully at or with contempt;
— մտօք, to contemplate, to muse on;
ոչինչ հայեցեալ ի, in spite of, despite;
մինչդեռ նա այսր անդր հայէր, as he looked about or around.

Other definitions containing this entry

Պատուհան, ից

senses;
վանդակ —ի, blinds, Venetian blinds;
—ք բացան երկնից, it rains pailfuls;
cf. Կարկառիմ;
cf. Հայիմ.


Պշնում, եայ

to gaze, to stare, to look at fixedly, to fasten or fix one's eyes upon, to look upon attentively, to consider, to observe, to contemplate;
cf. Հայիմ.


Voir tout

ձ.

ՀԱՅԻՄ (արմատն է Ակն. աչք. այց) որ եւ ՆԱՅԻՄ. βλέπω, ὀράω, θεωρέω, εἵδω aspicio, intueor, video եւ այլն. Յականել. աչել. ուղղել զաչս ի տեսանել. ձգել. ձգտել զտեսութիւն աչաց եւ մտաց. նայիլ.

Հայեցեալ տեսանէին։ Հայեցաւ, եւ ետես։ Հայեցաւ, եւ ահա ջրհոր մի։ Հայէիր, մինչեւ հատաւ վէմ։ Աչք քո ուղիղ հայեսցին։ Հայեցեալ յայսկոյս, յայնկոյս, կամ այսր եւ անդր.եւ այլն։

Սովորական խնդ. նախդր. տր. Ի յ. առ, ընդ, պէսպէս առմամբ. նայիլ դէպ ի, վըրան, երեսը.

Հայեցաւ ի նա։ Ամենեքեան հայէին ի նա։ Աչք ամենեցուն ի նա հայէին։ Բնաւ հայէի իսկ ի քեզ։ Հայեցաւ նա ի բարձանց ի սրբութենէ իւրմէ։ Մարդ հայի յերեսս, եւ աստուած ի սիրտս։ Հայեսցո՛ւք ի զօրագլուխն հաւատոց։ Հայեա՛ց յաղքատութիւն իմ, կամ յօգնել ինձ։ Հայեցեալ յերեսս ձեր։ Ոչ հայեցան յիս մերձաւորք իմ։ Ոչ հայեսցի յիս ակն տեսողի։ Հայեցան առ նա ի խոնարհ։ Հայեցար յերկիր։ Հայել ընդ պատուհանն, ընդ վանդակապատն, ընդ նա, ընդ իս, ընդ երեսս սոդոմացւոց. այր ընդ ընկեր իւր, եւ այլն։

Որպէս ասէ բժիշկ ախտացելոյ, թէ յիս հայեա՛, եւ բժշկեցից. (Մխ. երեմ.։)

Ո՛վ որ սխրանայք ընդ արքունեացն փառս, հայեցէ՛ք ի վեր. (Լմբ. տաղ հրեշտ.։)

Լինի եւ յայլ հոլովս.

Հայեցաւ շուրջ զիւրեւ յաշակերտսն։ Հայեցաւ շուրջ զամենեքումբք։ Հայեցեալ յիսուսի զնոքօք լի ցասմամբ.եւ այլն։

Պա՛րտ է զամենայն փոքումբքն հայիլ, եւ յարդարել. (Մանդ. ՟Գ։)

ՀԱՅԵԼ ἁναβλέπω, ἁνακύπτω sursum specto. Վերակնել. ամբառնալ զաչս. վեր նայիլ.

Հայեա՛ց աչօք քովք, եւ տե՛ս։ Հայեա՛ց ընդ երկինս կամ յերկինս։ Կո՛յրք հայեցարուք տեսանել։ Հայեցայ ի բարձունս։ Ի վեր հայել, կամ հայել ի վեր.եւ այլն։

ՀԱՅԵԼ. προσέχω (յորմէ Պռօսխումէն). attendo, animadverto ἑπισκέπτομαι visito γρηγορέω vigilo. Դիտել. ակնառոյց լինել. այց առնել. զննել ուշ ունել. միտ դնել. զգոյշ լինել. արթուն կալ. աղէկ նայիլ.

Ի խորհուրդս ամբարշտաց հայեցար։ Հայեա՛ց տէր յիրաւունս իմ։ Եղիցին ականջք քո հայել յաղօթս ծառայից քո։ Հայեցար յերկիր, արբեցուցեր զնա։ Հայեցարո՛ւք ի հրամանս օրինացն։ Ոչ հայեցան յօրէնս քո։ Հայեա՛ց յանձն քո, կամ հայեցարո՛ւք յանձինս ձեր, գուցէ եւ այլն։ Պա՛րտ եւ արժան է խնամակալութեամբ ի թագաւորի հայել բանս. (Ածաբ. ժղ.։)

Հայիլ՝ յայսմ վայրի զքննելն ասէ, եւ զիմանալն։ Իմաստութեամբ հայել ի բանս մարգարէիցն. (Սարգ. յկ. ՟Է։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)

ՀԱՅԵԼ. βλέπω specto ἁποβλέπω, φροντίζω respicio եւ այլն. Բերիլ. որպէս վերածիլ. ունել զդիտաւորութիւն կամ զվախճան. ակնարկել. դիտել. դիմել.

Ի բուն ճարտարապետ անդր հայի։ Այն ի զարդարիչ անդր հայի. (՟Բ. Մակ. ՟Բ. 30։)

Եւ ոչ նոյն ինքն պատուիրանք աստուծոյ առ այլ ինչ հային, եթէ ոչ առ ի կեցուցանել զլսօղսն. (Բրս. ճգն.։)

Տուեալ վարդապետութիւնն քրիստոսի՝ առ ի բազմաց ունկնդրութիւն հայի. (Ագաթ.։)

Ասելոյդ քո խորհուրդ ի մանիքեցւոցն հայի աղճատանս. (Յհ. իմ. երեւ.։)

Յայս հայի ասել։ Ի սոյն միտս հայի եւ իմաստնոյն ասելն. (Սարգ.։ Իգն.։)

Հայի բանս եւ ի նորս իսրայէլ։ Ի խաչիս հայելով խորհուրդ ասի. (Շ. բարձր.։)

Յանճառ միաւորութիւնն հայելով ասէ. (Գր. տղ. թղթ.։)

Ամենայն գրոց դիտաւորութիւն առ սոյն հայի. (Շ. յկ. ՟Ի՟Զ։)

Յայնցանէ որ ի քրիստոս հային՝ ասացեալք. (Գէ. ես.։)

Եւ ἑπιβλέπω respicio. Բերիլ, որպէս միտել. յօժարիլ. ձկտիլ. ետեւէ ինկնալ, աչք տնկել.

Հայեցաւ ամենայն տունն իսրայէլի զկնի տեառն. (՟Ա. Թագ. ՟Է. 4։)

Որ ի սնափառութիւնս հայի՝ եթէ պահէ կամ աղօթէ կամ ողորմութիւնս առնէ, կորուսանէ զամենայն վարձս իւր. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։)

ՀԱՅԵԼ. որպէս Ակնունել. մնալ. խիթալ. սպասել.

Մինչ հայի հարուածոց գանից. նա գթոց գիրկս արկանիցէ. (Նար. ՟Հ՟Դ։)

ՀԱՅԵԼ (տեղւոյ առ տեղի). Ունել զհայեցուած կամ զգիրս.

Ի կատարէ կոփածուին որ հայի ընդ անապատն։ Դուռնն՝ որ հայէր ընդ արեւելս, կամ ընդ հիւսիսի։ Առաջ մի ընդ ճանապարհն՝ որ հայէր ի բեթորոն.եւ այլն։

ՀԱՅԻՄ (իբր հասարակ բայ. հյց. խնդ) Տեսանել. եւ Ակնունել.

Հայիմ զդէմս ձեր. (Լմբ. ատ.։)

Իցէ՞ թէ յաւելից հայել զբազմախորտակելի տապանակ մարմնոյս իմոյ նորոգեալ։ Եթէ չառնուլ նախատինս ի մերձաւորաց օրէնք են, ապա ի տեսողէն հայել զայսոսիկ՝ արեան տաժանմունք. (Նար. ՟Ի՟Ե. եւ Նար. կ.։)

ՀԱՅԵԼՈՎ որպէս Տեսլեամբ. տեսութեամբ դիմաց. կերպարանօք.

Ոնիա քահանայապետ, գեղեցիկ հայելով, շքեղ տեսանելով. յն. պատկառելի հանդիպմամբ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 12։)

հ. ՀԱՅԻՄ հ.

Հայէր զնոսա քաղցրութեամբ։ Հայէր զնոսա զնծութեամբ եւ ուրախութեամբ. (Եպիփ. ծն.։)

Étymologie