dung, manure, muck.
ԿՈՒ կամ ԿՈՅ. βόλβιτον stercus bublum, fimus. պ. քիւհ. Աղբ անասնոց. քակոր. թրիք. ապաւառ.
Աղբոյ եւ կուոյ հաւասար է վատն. (Սիրաք. ՟Ի՟Բ. 2։)
Լինի ի գաղմատիա գազան մի որպէս զեզն՝ բոնոսոս անուն, որ զկուն ձգէ, որսականացն, եւ այրէ. (Խոր. աշխարհ.։)
Կոյն ձգէ որսորդաց։ Որ զկոյն ձգէ, եւ սպանանէ զորսորդսն. (Եպիփ. բարոյ.։ եւ Վրդն. ՟Ի՟Զ։)
Զմսուրն ի կոյէ սրբած կալ։ Կոյով պախրեաց օծեն։ (Վստկ.։)