va.

to mend, to darn, to patch, to piece;
to unite, to join;

fig.

to invent, to imagine, to contrive, to fabricate.

ն.

ῤάπτω, συρράπτω suo, consuo συγκολλάω conglutino կարել եւ զօդել. կցել. կցկցել. միաւորել զխրամատեալս, զհանդերձ, զշինուած, զջուր եւ այլն. կարկըտել, փակցընել, շտկտել.

Ժամանակ պատառելոյ, եւ ժամանակ կարկատելոյ։ Կարեն կարկատեն զբարձկնեարդ։ Հողաթափք իւրեանց հնացեալք եւ կարկատեալք։ Կտրեալ օդն՝ վաղվաղակի յինքն կարկատեցաւ։ Կարկատեսցի անդրեն ջուրդ. ((յն. վերադարձիլ). Ժող. ՟Գ. 7։ Եզեկ. ՟Ժ՟Գ. 18։ Յես. ՟Թ. 5։ իմ. ՟Ե. 12։ Ել. ՟Ժ՟Դ. 26։)

Զխեցի կարկատէ (յն. մածուցանէ), որ ուսուցանէ զյիմարն. (Սիր. ՟Ի՟Բ. 7։)

Կարկատեաց դարձեալ զտաճարն տեառն. այսինքն է բեդեկ կազմել, նորոգել. (Եփր. մն.։)

ԿԱՐԿԱՏԵԼ. κατακεντάω pungo, stimulo, perforo Ծակելով կարել.

Զամենայն իսկ մորթն հրով շրջանակի կարկատէր. (Պղատ. տիմ.։)

ԿԱՐԿԱՏԵԼ. Կցկցել զբանս. յօդել. կեղծել. հայթհայթել.

Երգս կարկատեաց. (Ճ. ՟Ա.։)

Ոտանաւորս հագներգական կարկատեալ։ Ոչ կարկատեցի զդա հագներգութեամբ. (Մագ. ՟Ի՟Ա. ՟Ի՟Բ։)

Բիծս իմն ամբարշտութեամբ ի բանին առաքելոյ կտմին կարկատել. (Սեբեր. ՟Բ։)

Կարկատեցին զբանս սուտ. (Զքր. կթ.։)

Նենգութիւն եւ դաւաճանութիւն ի վերայ նացա կարկատեալ լինէր. (Բրս. ՟խ. մկ.։)

Որ զսուտն կարկատէ։ Կարկատեալ պարկեշտութիւն։ Կլիմաք.։

Զնոյն բաջաղանս այլովք պատմութեամբք կարկատեցին։ Նստի՝ առասպելս կարկատէ. (Եզնիկ.։)

Բազում պատրողական կարկատելով պատճառս. (Փարպ.։)

Պաճարանս իւրումդ չար կարկատելով անձին. (Պիտ.։)

Կարծէր կարել կարկատել զելս իրին։ Կարծէին կարել կարկատել ինչ զզրաւ սպանմանն։ կարծէին կարել կարկատել զանկումն կաթողիկոսին. (Յհ. կթ.։)

Բաղայս ստութեան կարկատեալի վերայ՝ կալան զամենեսեան. (Ղեւոնդ.։)

Կարկատես ի վերայ իմ։ Որկրստեան կարծիս յանձինս ձեր կարկատէք. (Երզն. մտթ.։)

Étymologie