cf. Կասի.

s.

ԿԱՍԻ ԿԱՍԻԱ. Նոյն եւ յն. լտ. κασία, κασσία casia, cassia. եբր. գէծիա, եւ ֆաննակ (իբր փիւնիկեան). իտ. canella. ռմկ. տարչին. որ եւ ԴԱՐԵՃԵՆԻԿ, ԿԱՍԻՄՈՆ. Բոյս եւ ներքին կեղեւ նորա բարակ՝ անուշահոտ, ի կարգի համեմից եւ խնկոց. լինի յեթէովպիա, եւ յարաբիա, ի դաշտին Կիննամայ. վասն որոյ եւ Կինամոմոն ասի.

Ո՞ր տերեւ, ո՞ր կասի, ո՞ր ստաշխն, ո՞ր զմուռ. (Ոսկ. ա. տիմ.։)

Զմուռս եւ ստաշխն եւ կասիա ի զգեստէ քումմէ. (Սղ. ԽԴ. 9։)

Ցորենովք եւ խնկովք եւ կասեաւ. (Եզեկ. ԻԷ. 17։) ուր ասէ Եսայի նշեցին.

Կասիայն ասեն՝ եւ նա մանրուածու խունկ է.

Ծխովք անուշիվք կնդրկի եւ կասիայի. (Նար. խչ.։)

Ստաշխն, որ է անուշահոտ որպէս կասիայն. (Վանակ. յոբ.։)

Իսկ ԿԱՍԻԱ cassia ըստ իտալ. իբր ռմկ. խիարչեմպէ, տե՛ս ԿԱԿԺԻՐԱԿ։

ԿԱՍԻԱ 2 գ. ԿԱՍԻԱ cassia ըստ իտալ. իբր ռմկ. խիարչեմպէ, տե՛ս ԿԱԿԺԻՐԱԿ։

• (ի հլ. ըստ ՆՀԲ) «դարիճենիկ, ղարչին» Սղ. խդ. 9. Յոբ. խբ. 14. որ և կա-սիայ (սեռ. կասիայի) Նշ. եզեկ. Նար. խչ 387. Վանակ. յոբ. կասիաս Նեղոս 700. կա-նի (-եայ, -եաւ) Եզեկ.՝ իէ. 17. Ոսկ. ա. տիմ. իսկ ըստ Գաղիան. Բժշ. կասիա «կակ-ժիրակ, խիարշէմպէ»։

• = Յն. ϰασία «դարիճենիկ», որ աւելի հա-րազատ ձև է քան ϰασσια, որից նաև լատ. časia, cassia, իտալ. cassia, ֆրանս. cas-se. յոյն բառն էլ փոխառեալ է արևելքից հմմտ. եբր. [hebrew word] qəsī'ā, հր-արամ [hebrew word] kəsiyā, ասուր. kasū (Gesenius17 721, Boisacq 419)։ Ըստ վերջինիս յոյն բառը նշանակում է «laurier-cassa, faux cannelier, կեղծ դարիճենիկ, laurus cassia L», իսկ ըստ Aнненковъ-ի բուսաբանական բառարանի՝ laurus cassia L=cinnamo-mum zeylanicum N. ab. E, որ բուն դար-չինն է. Ս. Գրքի կասիան հաւանաբար է «cinnamomum aromaticum» (տե՛ս անդ էջ 99 և էջ 188)։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։