posture, station;
pause;
lieu, poste, demeure;
état, situation;
զկայ առնուլ, s'arrêter, faire une pause;
ce qui existe.
στάσις statio, situs, status, locus ἁνάπαυσις quies եւ այլն. որ եւ Կայութիւն, Կայումն. Կացութի. Կացումն. Կալն ուրեք, եւ կայանն հաստատուն. ոտնկռիւ. ոտնկայ. դիրք. դադարք. դադարումն. հաստատութիւն. տեղի. կարգ. վիճակ. կենալը, կենալու կամ կեցած տեղը, կեցուածք, կացք.
Ոչ լինիցի կայ թաթից ոտից քոց։ Կա՛ց ի կայի քում։ Կացին արեգակն եւ լուսին ի կայի իւրեանց։ Զկայս հանգստեան քո գիտեմ. (Օր. ՟Ի՟Ը. 65։ Դան. ՟Ժ. 11։ Յես. ՟Ժ. 13։ Ես. ՟Լ՟Է. 28։)
Ոչ ուրեք եղեւ կայ եւ հաստատութիւն։ Ոչ ունէր զկայ ոտից. (Եզնիկ.։ Արծր.։)
Երկուք ոտիւք անվթար անսխալ զկայ հաստատելով։ Զաղցաւոր զէիցն զկայ յառաջագոյն ասաց. (Նիւս. կազմ.։)
Կայցես յուղիղ կայի։ Բառնալ զկայ կենաց նորա (այսինքն զհաստատութիւն հացի). (Ոսկ. մ. ՟Ա. 11։ Եւս. պտմ. ՟Գ. 6։)
Ոչ ունիմք բնաւ զկայ ի ժամանակս կենացս, այլ յընթացս եմք հանապազ։ Զկայ առեալ մեռոնն անուշահոտ յարժանաւոր անօթն՝ ելից զստեփաննոս շնորհիւ եւ զօրութեամբ. (Լմբ. սղ.։)
Այլ աստանօր զկայ առցէ բանս. (Լաստ. ՟Ի՟Ա։)
Քան զկայ կենաց կենցաղոյս կարծեաց։ Գերագունիցն կայից։ Ի բարձրութեանն կայից։ Ի կայից իւրոց խլեցաւ։ Յերկուց կայից (ոտից)։ Մտացս կայից։ Կայից կանոնացդ։ Ի կայս եւ ի կողմանցն յունաց. (Նար.։)
Առ գերագոյն կայիցն հոյլս աղաղակելով գոչեն, բացէ՛ք զդրունս. (Նար. տաղ.։)
Չի՛ք նոցա կայք ետեղակալք. (Վեցօր. ՟Դ։)
Կայր ասէ յիսուս. նշանակէ զհեզ եւ զխոնարհ կայս, զզուարթ զհաստատուն տեսակ մարմնոյ ի վարդապետութեանն. (Ոսկ. յհ. ՟Բ. 4։)
Կայք է ամենայնի, եւ շարժութիւն. (Դիոն.։)
Որպէս շարժութիւնն առ կայսն, այսպէս ջուր առ երկիր. (Նիւս. բն.։)
Սերտէ զնոսա բարւոք եւ պինդ կայիւք. (Դիոն.։)
Զիա՞րդ կայիւք (այսինքն կալով) թռչէին շուրջ զնովաւ. (Մաքս.։)
կայիւք շարժի, եւ շարժիւք կայ մնայ. կայիւք թռչին, եւ կառուցմամբ ընթանան. (Պիսիդ.։)
Երկաց ասէ աստղն, զի կայիւքն ցուցցէ զթագաւորին ծնունդն. (Ճ. ՟Գ.։)
ԿԱՅՔ. ա. Կայունք. որ կան.
Մինչեւ զե՞րբ ոչ հարկանիցեմք բուռն զկայիցն եւ զմնացիցն. (Ոսկ. փիլիպ. ՟Ժ։)
Նախախնամօղ կայից, եւ հաստատութիւն եղելոցն. (Լմբ. հանգ.։)
• ի հլ. (մանաւանդ անեզաբար գոր-ձածուած) «կայան, կեցած տեղը, տեղ, վի-ճակ» ՍԳր. Եզն. Ոսկ. որից կայան «ևենա-լիք տեղ» ՍԳր. «բնակարան, գտնուած տե-ղը» Վեցօր. «հաստատուն» Ագաթ. կայա-նալ Փիլ. կայանանալ Շիր. կայանաւոր Ա-գաթ. կայարան Գնձ. կայեան Ոսկ. ես. Ա-գաթ. կայուն Փիլ. Պիտ. մշտակայ Շիր. յարակայ Փիլ. կայկայիլ Խոր. =կակայիլ Արծր. հրտր. Պատկ. էջ 289. չկայ «անցա-ւոր» Ոսկ. փիլ. արևկայ «արև եղած օր» Վե-ցօր. 187. լուսնակայ Եզն. պարզկայ Վստկ. ոտնկայ Նաւում. գ. 11. Բուզ. գ. 2. մերձա-կայ Ոսկ. յհ. բ. 35. մօտակայ Ոսկ. մ. ռ. 12. Եփր. ծն. նաւակայք Նիւս. կազմ. ջրկայ Մծբ. բացակայ Նիւս. կազմ. ներկայ Ոսկ. եբր? Յհ. իմ ատ. ենթակայ Փիլ. երևակա-յել Սահմ. գերակայ Պիտ. դիմակայ Յհ. կթ. հետաքրքրական բառ է կայական՝ որ «կի-սահեղուկ» իմաստով ունի Վրդն. սղ. ճր. էջ 370 (Յորդ իբրև զջուր և կայական իբրև զձէթ). հեռակայ, կայարանապետ, կիսակա-յարան (նոր բառեր) ևն։ Բառիս երկրորդ արմատաձևն է կաց, որից կաց մնաց Ա. մակ. ե. 53 կամ կաց և մնաց «յետևը մնա-ցածները» Եղիշ. կացուցանել ՍԳր. «Հաս-տատել, ապացուցանել» Ուխտ. բ. 100. կա-ցուրղ «հանդէս, տօն», Սեբեր. 92. «մի տե-սակ հոգևոր երգ» Գնձ. Տաղ. (ըստ Մ. Աբե-ղեան, Արրտ. 1912, 732 տարբեր է կցուր-դից. կցուրդները հին ժամանակ Սաղմոսնե-րից յետոյ և նրանց կից երգուող փոքրիկ հոգևոր երգեր էին, մեծ մասամբ շինուած Ս. Գրքի պատրաստ խօսքերով. իսկ կա-ვուրդները սրանցից անկախ յօրինուած ամ. բողջ տօնական երգեր էին). կացրդական «տօնական» Պիտ. որ և կացարդական Մագ. (ըստ Մէնէվիշեան ՀԱ 1911, 668). կացրղիլ «հաւաքուիլ» Պիտ. պայծառակացուրդ «մե-ծահանդէս» Պիտ. կացարան Նար. կացոց Յհ. կթ. կացուն Ագաթ. կամակացոյց Մծբ. ընդդիմակաց Թուոց ժ. 9, Եզն. Ոսկ. ես. վե-րակացու ՍԳր. Կոչ. մշտնջենակաց Վեցօր. մօտակաց Ոսկ. ես. և մ. ա. 15. Կիւրղ. թգ, թագաւորակաց Կորիւն. ինքնակազութիւն Եզն. ևն. երկուսի զուտ արմատն է կա-, ո-րից բայական ձևով կալ «կենալ, կանգնիլ. 2. երևան գալ. 3. լինել. 4. ապրիլ. 5. դա-դարիլ, վերջանալ. 6. սպասել» ՍԳր. Եզն. Կոչ. Ագաթ. կալ ի վերայ «հասկանալ, վե-րահասու լինել» Ոսկ. մ. ա. 6. «վերակացու լինել» ՍԳր. հակառակ կամ ընդդեմ կալ «դէմ կենալ» ՍԳր. դիմակալ ՍԳր. ներկալ Փիլ. այլաբ. ենթականալ Ճառընտ. ևն։ Զար-մանալի ձև ունի յոտնկելեաց «ոտքի վրայ ուղիղ կանգնած» Ոսկ. Եփես. 927. Ա. թագ. իր. 20։
• Նախ ԳԴ պրս. [arabic word] gāh բառի հետ համեմատում է հլ. կայ, կայանք։ Jus-ti, Zendsp. 300 սանս. sthā, զնռ. stā հոմանիշներին է կցում, որոնք ո՛չ մի նմանութիւն չունին։ Մորթման ZDMG 26, 543 բևեռ. kaiuk, 577 և 689 kias-du, kacidu ձևերի դէմ է դնում կալ. կացեալ։ Meillet MSL 8, 279 յն. βέβαιος «հաստատուն» բառի հետ. որ կրկնաւոր է համարում։ Հիւնք. գալ բառից կալ, իբր թրք. qalmaq «մնալ». կայ և կաց դնում է կամ շաղկապից և կացուրդ «հանդէտ» կցել բայից։-Scheftelowitz BВ 29, 15 սանս. ga «երթալ» և յն. βάσις «քայլք» ձևերի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 227 սանս. agam, յն. ἔβην և հյ. եկն բայե-
• րի հետ։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալ-բան. kam «եմ, ունիմ» ապառնի կազ-մող օժանդակը։ Karst, Յուշարձան 404 սումեր. gar, gal «կանգնիլ, կալ», 405 ik «ևանգնիլ, կալ»։ Թիրեաքեան. Ա-րիահայ բռ. 196 պրս. ❇ gāh «տեղի, տեղ», հմմտ. [arabic word] istgāh «կա-յարան»։
• ԳՒՌ.-Բայական ձևով գտնւում է ամէն տեղ՝ կամ, կաս, կա (ինչպէս՝ Այշ. Ախց. Մշ. Վն. Տփ. Երև. կամ, կաս, կա, Խրբ. Ննխ Պլ. Սեբ. գամ, գաս, գա, Ագլ. կօմ, կօս, կօ, Հճ. Զթ. գօմ, գօս, գօ). ունինք նաև կենալ «կալ, գտնուիլ կամ կանգնիլ» նշանակու-թեամբ, որ ծագում է կայանալ ձևից (ինչ. Տփ. կէնալ, Ասլ. Պլ. Ռ. գէնալ, Սչ. գենալ. Տիգ. գէնmլ, Զթ. Հճ. գինօլ, Հմշ. գէնուշ) Սրա անցողականն է կեցնել «կանգնեցնել». որի հետ նոյն է միջ. հյ. կեցնել «ապառու-ցանել», կեցութիւն «ապացոյց» Անսիզք 35 ևն։ Նոր բառեր են կայանք, կայենք «ինչք, հարստութիւն, 2. որոշում, եզրակացութիւն», կեցուածք, կեցունի ևն։ Ատանայի թրքախօս հայերի բարբառով էլ ունինք վերաղասու «վերակացու»։