va.

to hang, to suspend;
to hang on, to attach to;
to hang up, to hook, to clasp;
— զբեւեռաց, to hang from a nail.

ն.

ԿԱԽԵՄ ԿԱԽԻՄ, կամ ԿԱԽԵԱԼ ԿԱՄ. ձ.չ. κρεμάω, ἑκκρεμάω, -ομαι , κρεμαννύω, -υμι suspendo, pendeo, dependeo եւ այլն. Կապեալ թողուլ կամ մնալ ի բարձր վայրի ընդ մէջ օդոյ. խեղդ արկանել. խաչել. եւ Ի կապ թողուլ կամ մնալ հաստատել, իլ. կապել, իլ. ունել զկապակցութիւն. յենուլ. յարիլ. կախել, կախուիլ, փակչիլ, կապուիլ. ... Ստէպ պատմական խնդրով՝ եւպէսպէս առմամբ. զոր օրինակ,

Կախել զոք, կամ կախիլ եւ կախեալ կալ ուրուք զփայտէ, զկաղնվոյ. զմիոյ ձեռանէն։ Զծերս խակեցին զբութաց. զմանկուսն զստեանց կամ զպարանոցէ մարցն։ Անօթ զչորեցունց տտնոց կախեալ յերկնից։ Տեսին կախեալ զգազանն զձեռանք նորա։ Խոյ մի կախեալ կայր զծառոյն սաբեկայ զեղջերացն։ Զմարմինս նոցա կախեցին զպարսպէն։ Կախեաց զնիկանովրայ զգլուխն զբարձրամուր աշտարակէն յանդիման ամենեցուն։ Ցից մի, կախել զնմանէ անօթ ինչ. եւ այլն։

Եւ նմանութեամբ.

Ժողովուրդն ամենայն կախեալ կային զնմանէ ի լսել։ Եղիցին կախեալք զնմանէ. (Ղկ. ՟Ժ՟Թ. 48։ Ես. ՟Ի՟Բ. 24։)

Նորա ոգին կախեալ կայ զդորա ոգւոյդ. (Ծն. ՟Խ՟Դ. 30։)

Փափաքանօք գորովոյ զմանկանէն կախեալ էր։ Զառասպելական սռեղծուածոցն կախեալք. (Փիլ.։)

Զնոցա կախին սիրոյ. (Պիտ.։)

Զծառոյդ օրհնութեան հաւատք յուսոյ իմոյ կախեսցի. (Նար. ՟Ղ՟Ա։)

Գիր զգրոյ կախելով՝ անաշխատ բերելով զհեգենայն. (Մանդ. ՟Ժ՟Ը։)

Յոյս մեր է այժմ զքրիստոսէ կախեալ. (Լմբ. պտրգ.։)

Եւ եւս յայլ եւ այլ հոլովս՝ իրական կամ նմանական նշանակութեամբ.

Կախեցին ի վերայ ջրբղխին։ Կախեաց զերկիր ի վերայ ոչնչի։ Կախեցաւ ընդ երկինս եւ ընդ երկիր։ Զկապարճս կախէին ի պարիսպս քո։ Կախեցին զգլուխն ի պարսպէ անտի։ Կախիցի երկան իշոյ ընդ պարանոց նորա։ Յայս երկուս պատուիրանս կախեալ կան։ Ի մեզ են կախեալ ոգիք նոցա։ Կախել ընդ պատուհանն, ընդ պարիսպն։ Ի ցուոցն կախեցին զնոսա.եւ այլն։

Առ ստորին կողմամբ պճղնաւորին կախէին ոսկի նռունք. (Փիլ.։)

Կախել ի բարձրավանդակ, ի խաչափայտն. (Ճ. ՟Ա.։ Սարգ.։)

Կախեաց զվիշապն յերկճեղն. (Կամրջ.։)

Յայսքան վտանգս կախէ զանհաւատսն։ Զանարգ զարդս կախիցես ի դեմս քո. (Ոսկ. յհ.։)

Ամենայն երանութիւնք ի կամս հօր իւրոյ կախեալ կան. (Բրսղ. մրկ.։)

Կախեցաւ ի վերայ փայտին. (Սարգ.։)

Զտախտակն դատաստանի ունին յաջակողմն կախեալ ի վերայ բարձիցն. (Լմբ. պտրգ.։)

Վարսք գլխոյն կախելով՝ վերջկոյս զուսովքն մարմնոյ. (Պիտ.։)

Կախեալ կայ զպարանոցաւն. (Նար. երգ.։)

Թողեալ զամենայն ինչ՝ զնովաւ կախեցան. (Լմբ. սղ.։)

Կախի զուսօքն մարիամու. (Տօնակ.։)

Ի ձեռանէ միոյ կախեալ։ Պատճառք նոցա յերկնից կախին. (Մագ. ոտ.։ Վեցօր. ՟Ղ։)

Ջահք ի բարձանց ի քեզ կախեալք անշիջական. (Երզն. ոտ. երկն.։)

Խարիսխն ի նաւէն ի խոնարհ կախիցի. (Եփր. եբր.։)

Կախեցաք զյոյս մեր յօծեալն աստուծոյ. (Եւս. պտմ. ՟Ժ. 2։)

Կախէին բեռն գրաստուց. (Նեեմ. ՟Ժ՟Գ. 15։)

Կարօղ է կախել նոցա բեռինս ծանրութեան. (Ագաթ.։)

Étymologie