- ի, աւ կամ իւ կամ ով, աց կամ ից, իւք, օք, ովք որ եւ թ. թաճ. δίδημα diadema, corona regis Պսակ կամ կամ խոյր արքայական ի ձեւ գլխոյ նռան.
Ետ ցնա թագ եւ պատմուճան եւ զմատանին զիւր։ Պսակեցաւ կրկին՝ թագաւն ասիացւոց, եւ թագաւն եգիպտացւոց։ Եդ ի վերայ գլխոյ նորա զթագ կանանցն։ Թագ ի բեհեզոյ եւ ի ծիրանւոյ։ Թագ արքայութեան։ Զթագն գեղեցկութեան։ Մեծութիւն քո թագ ի վերայ գլխոց նոցա. (՟Ա. Մակ. ՟Զ. 15։ ՟Ը. 14։ Եսթ. ՟Բ. 17։ ՟Ը. 15։ Ես. ՟Կ՟Բ. 3։ Իմ. ՟Ե. 17։ ՟Ժ՟Ը. 24։)
Ո՞րչափ պատուոյ գինք իցեն, քանի՞ թագաց. (Ոսկ. մ. ՟Ա. 18։)
Առցէ զթագից աշտիճան. (Պիտ.։)
Թագք եւ պատիւք միաբանեալ են ընդ լաւ շնորհսն. (Եփր. աւետար.։)
Կրկին թագիւ առ ի նմանէ պսակեալ։ Պսակեալ թագիւն։ Թագով պսակեալ. (Յհ. կթ.։)
Շուրջ զթագաւն աստեղք բոլորեալք. (Ճ. ՟Բ.։)
ԹԱԳ ԱՌՆՈՒԼ, է Թագաւորել.
Թագ առնուլ, եւ ծիրանիս արկանել. (՟Ա. Մակ. ՟Ը. 14։)
Թագ եւս առնոյր, եւ հակառակ եղբօրն յառնէր. (Եւս. քր. ՟Ա։)
Զորոյ զթագն (յետ նորա) եղբայրն առեալ. (Շ. վիպ.։)
ԹԱԳ ԴՆԵԼ կամ ԿԱՊԵԼ՝ ԱՆՁԻՆ, է Թագաւորել. իսկ այլում՝ է Թագաւորեցուցանել.
Խնդրէր Տրիփոն թագաւորել ... եւ դնել թագ։ Եդաւ զթագ զասիացւոցն. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Բ. 39։ ՟Ժ՟Ա. 13։)
Եհան զորդին արքայի, եւ եդ ի վերայ նորա զթագն. (՟Բ. Մնաց. ՟Ի՟Գ. 11։)
Թագ կապեցին իւրաքանչիւր յետ մահուան նորա. (՟Ա. Մակ. ՟Ա. 10։)
Սանատրկոյ թագ կապեալ ինքեան. (Խոր. ՟Գ. 3։)
Իսկ (՟Բ. 57.)
Թագ կապեալ ի գլուխն. է զարդարել զմեռեալն որպէս թագաւոր։
Եդ նմա թագ, արար զնա դշխոյ հռովմայեցւոցն. (Հ=Յ. մայ. ՟Ի՟Բ.։)
ԹԱԳ Ի ԳԼՈՒԽ. իբր մ. δεδέμενος Թագ ունելով ի գլուխն. պսակեալ գոլով. (յն. կապեալ) այսինքն պսակեալ.
իբրեւ զթագաւոր թագ ի գլուխ. (Երգ. ՟Է. 5։)
Թագ ի գլուխ մտցեն ի հանգիստն լուսոյ։ Ըստ իւրաքանչիւրոցն լաւութեան վարուցն թագ ի գլուխ մտցեն յարքայութիւնն. (Յճխ. ՟Զ. եւ ՟Թ։)
Թագ ի գլուխ հրճուի եւ պարծի ի պսակիչն իւր Քրիստոս. (Խոր. հռիփս.։)