s.

censer.

s.

ԲՈՒՐՈՒԱՌ գրի եւ ԲՈՒՐՈՒՎԱՌ, ԲՈՒՐՎԱՌ. լծ. յն. πυρεῖον (կրակարան, վառարան) igniarium, θυμιατήριον thuribulum, acerra, φύαλη, φιάλη phyala Բուրանոց խնկոց՝ ո՛ր եւ է ձեւով, մանաւանդ առկախեալն, որով լինի խնկարկութիւն ի տաճարին Աստուծոյ.

Առեալ զիւրաքանչիւր բուրուառ՝ եդին ի նոսա հուր, եւ արկին խունկս։ Առցէ լի բուրուառաւ կայծակունս։ Ի բուրուառացն պղնձեաց։ Եւ ի ձեռին իւրում բուրուառն՝ ծխել զխունկս ի տաճարին։ Բուրվառ ոսկի լի խնկով, որ է աղօթք սրբոցն.եւ այլն։

Բուրուառքն՝ խնկոց ամանք (էին). (Փիլ. ել.։)

Որպէս բուրուառն, որ անուշահոտ խնկովք ուրախ առնէ զմերձաւորսն. (Յճխ. ՟Է։)

Իմանալի բուրվառ։ Բուրվառ հոգեւոր առնել զբերանն։ Բուրվառաւ կամացս. եւ այլն. (Անյաղթ բարձր.։ Խոսր.։ Նար.։)

Նուիրել քեզ երիս պատուական բուրուվառս. (Ճ. ՟Ե.։)