s.

hyena.

Other definitions containing this entry

Բորենի, նւոյ

cf. Բորեան.


Բորէ

cf. Բորեան.


Բորեն, ից

cf. Բորեան.


Voir tout

s.

ԲՈՐԵԱՆ ԲՈՐԵՆԻ ԲՈՐԷ կամ ԲՈՐԵՆ. ὔαινα hyena Գազան գիշակեր, մարդախանձ, եւ գերեզմանակրկիա, խառն ի նմանութենէ գայլոյ, վարազու, եւ ընձու՝ ըստ ձեւոյ եւ ըստ բարուց.

Միթէ որջ բորենւո՞յ իցէ ժառանգութիւն իմ ինձ. (Երեմ. ՟Ժ՟Բ. 9։)

Որջք բորենից. (Բուզ. ՟Դ. 25։)

Բորենի ընդ շան զի՞նչ հաւասարութիւն. (Սիր. ՟Ժ՟Գ. 22։)

Եգիտ զնա կերեալ ի բորենոյն. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Էր ի տեղւոջն յայն բորեան։ Կասկածեմ ի բորենւոյն։ Եկն ի վերայ նորա բորեանն ... եւ նորա եկեալ՝ ունելով կապեալ զբորեանն. (Վրք. հց. ձ։)

Գիշերայածու գազան. գերեզմանակրկիտ բորէ. որ ոչ ոք (կամ որք) յաշխարհի են մեռեալ. ի քոյդ մագլաց եւ ի ժանեաց կարասցեն զերծանել. (Մագ. ՟Ծ՟Է։)

Գող զբորէ ըմբռնեաց առիւծ. եւ նա ասէ. զմռեալս ուտեմ. (Մխ. առակ. ՟Ղ՟Գ։)

Որջ բորենից իցէ ... գազանս այս զմեռեալս ուտէ՝ հանելով ի գերեզմանաց։ Ասի դարձեալ, թէ գարշահոտ է բորէ, եւ յորժամ մտանէ յորջ, կարծէ ի տեղւոյն զչար հոտն լինել, եւ յաղագս այնր ի բազում տեղի փոխէ. (Մխ. երեմ.։) Բորեն գրի եւ ի բառս Գաղիանոսի։ Եւ զի արաբացիք անխտիր զգայլն եւ զբորենին կոչեն զէիպ կամ զէպ, ըստ նմին ի Բժշկարանի եդեալ է նաեւ վասն բորենւոյ՝ ԳԱՅԼ ՋՈՐԵԿ, եւս եւ ՃԱԳԱՐ. որպէս եւ ՃԱԳՐԱ ի բառս Գաղիանոսի։

Étymologie