va.

to slander, to calumniate, to report.

ն.

διαβάλλω traduco, defero, calumnior, criminor Բանս ի մէջ արկանել քսութեան. չարախօսել. պարսաւել. մատնել. ընդ վայր հարկանել. զրպարտել. բամբասել. բան խառնել, քաշքշել, անցընել.

Զամենայն ոք բանսարկեցեր, եւ գէթ ի մի այրդ ոչ խնայեցեր. (Ոսկ. ապաշխ.։)

Մինչ ոչ էր բանսարկեալ սատանայի. (Յճխ. ՟Զ։)

Զոր (զՅոբ) բանսարկէր չար թշնամին. (Յիսուս որդի.։)

Զճշմարտութիւնն բանսարկեն բամբասանօք. (Շ. յուդ.։)

Պատճառ է զտնօրէնութիւն իրիք՝ որ զսուտն (այսինքն ստութեամբ) բանսարկէ. (Կլիմաք.։)

Ոչ բանսարկիս ի բարո՛ւթեանց. (Նար. ՟Ձ՟Բ։)

Բանսարկեցար, զի զերծուսցեսզմեզ ի մեղաց բանսարկութենէ. (Սարկ. աղ.։)