vn.

to justify one's self, to prove one's innocence;
to be justified.

չ.

δικαίομαι justificor Արդար լինել կամ գտանել ի բանս եւ ի գործս. սրբիլ մաքրիլ ի մեղաց, հաճոյ լինել Աստուծոյ. եւ Իրաւունս ունել.

Արդարացեալ է նա քան զիս։ Տո՛ւր ինձ պատասխանի. քանզի կամիմ թէ արդարասցիս։ Ոչ արդարանայ առաջի քո ամենայն կենդանի։ Ածցեն զվկայս իւրեանց, եւ արդարասցին։ Ասա՛ դու նախ զանօրէրութիւնս քո, զի արդարասցիս։ Իցէ՞ թէ արդարասցի կաշառովք (յն. ի կշիռս) անօրէնն։ Ի բանից քոց արդարասցիս, եւ ի բանից քոց պարտաւորեսցիս։ Ձրի արդարանան նորին շնորհօք. եւ այլն։

Եւ ἁθωόμαι innocens, insons sum իբր Անպարտ եւ անմեղ կամ զերծ՝ ազատ գտանիլ.

Առանց պատժի ոչ լիցի, եւ ոչ արդարասցի ամենայն՝ որ մերձենայ ի նա։ Որ ձեռնաուխ լինի տարապարտուց, ոչ արդարասցի։ Որ ոտն հարկանէ կորուսելոյն, ոչ արդարասցի։ Ահա որոց ոչ էր օրէն ըմպել զբաժակն, արբին ըմպելով. եւ դու արդարանալով արդարանայցե՞ս. ո՛չ արդարասցիս, այլ ըմպելով արբցես. (Առակ. ՟Զ 29։ ՟Ժ՟Զ 5։ Երեմ. ՟Խ՟Թ 12։)

Եւ արդար ձեւանալ.

Ոչ մեծաբանեմ պապանձեալս, ոչ արդարանամ ամբարիշտս. (Նար. ՟Ծ՟Դ։)

ԱՐԴԱՐԱՆԱԼ ԲԱՆԻՆ՝ է Ճշմարտիլ, ստուգիլ, կամ իրաւացի գտանիլ՞

Արդարացաւ իմաստութիւն յորդւոց իւրոց. (Մտթ. ՟Ժ՟Ա 19։)

Այսպէս արդարացեալ է բանս. (Իգն.։)

Ածդարանալ թուի առասպելին։ Բայց ինձ արդարացեալ թուի լուրն այն. (Խոր. ՟Ա 11։ ՟Բ 58։)

Warning, the forms presented in the tables below may not be evidenced in classical texts. The hypothetical forms will soon be indicated as such.
1

Voix Médio-Passive

Indicatif
Présent
ես արդարանամ
դու արդարանաս
նա արդարանայ
մեք արդարանամք
դուք արդարանայք
նոքա արդարանան
Imparfait
ես արդարանայի
դու արդարանայիր
նա արդարանայր
մեք արդարանայաք
դուք արդարանայիք
նոքա արդարանային
Aoriste
ես արդարացայ
դու արդարացար
նա արդարացաւ
մեք արդարացաք
դուք արդարացայք
նոքա արդարացան
Subjonctif
Présent
ես արդարանայցեմ
դու արդարանայցես
նա արդարանայցէ
մեք արդարանայցեմք
դուք արդարանայցէք
նոքա արդարանայցեն
Aoriste
ես արդարացայց
դու արդարասցիս
նա արդարասցի
մեք արդարասցուք
դուք արդարասջիք
նոքա արդարասցին
Formes d'impératif
Prohibitif
դու մի՛ արդարանար
դուք մի՛ արդարանայք
Impératif
դու արդարացի՛ր
դուք արդարացարո՛ւք
Exhortatif (thème du passé)
դու արդարասջի՛ր
դուք արդարասջի՛ք