ἠβή, ἑφηβότης, ἁκμή pubes, pubertas, maturitas, vigor, firma aetas Որպէս Այր բուն, կամ արբեալ ըստ բաւականին, այսինքն ոռոգեալ. իբրու Առոյգ հասակ. տիք պատանեկութեան՝ յարմար ի զինուորութիւն եւ յամուսնութիւն.
Սնար որպէս մանուկ մինչեւ յարբուն հասակի. (Ճշ.։)
Առ ամենայն հասակ. առ նախնի ժամն (մանկութեան) ժամանողաց, եւ առ երկրորդ կոչեցեալ չարփու արբունն. (Նար. Գ։)
Զամենայն արբուն մանկութեան կոտորեալ ապականեցին։ Զարբուն մանկութեան հասակն անցուցին։ Յարբունցն, մանկութենէ կամ մանկութեան, պատանիքն։ Զարբունց մանկութեանցն զծաղիկ. (Փիլ.։)
Կամ որք բոլորովին արբմամբք հասակին. (Բրս. ի կա. սղ.։)
Յարբունս հասեալ մանկանն հասակի. (Խոր. Բ 77։)
Մանկութեան արբունք հասակի. (Նիւս. կուս.։)
Խնայել յարբունս մանկութեան իւրեանց. (Յհ. կթ.։)
Յարբունս տիոցն։ Դեռեւս յարբունս տիոցն են։ Ոչ անկատար հասակք, այլ ամենեքեան յարբունս տիոց՝ ի ճահ գոլ պատերազմական գործոյ. (Պիտ.։)
Արբուցանէ բան հոգեւորական յարբունս տեարն. (Նեղոս.։)
πότιμος potui aptus Ըմպելի. յարմար յարբումն.
Ըմպելի եւ արբուն մտածութեմբք. (Փիլ. այլաբ.։)
Դառնաբեր վիժանս ... քաղցր եւ ախորժ եւ արբուն գործեցեր. (Անյաղթ բարձր.։ եւ Թէոդոր. խչ.։)
• (տոհասարակ անհպլավ. միայն յոգնակին ունի յետնաբար -ունք, -ունց. -բամբք հոլովները) «չափահասութիւն» (միշտ տարիքի համար գործածուած) Փիլ. Պիտ. Խոր. Յհ. կթ. ճշ. Նար. ըստ Նորայրի (Բանասէր 1900, էջ 130) հների մօտ նշա-նակում է «առուգութիւն, զօրութիւն». ինչ. «Յայնժամ մինչդեռ աստիքն նոցա (հին օ-րինացն) էին, մանաւանդ թէ կամիցիս, և այժմ իսկ արբունք նոցին են» (Ոսկ. մտթ. ժէ 278).-Մագիստրոսի մօտ գործածուած է պարզապէս «չափ» նշանակութեամբ. ինչ. յարբունս զքեզ ձգեալ «չափի բերելով քեզ, խելքդ գլուխդ բերելով» Մագ. գամագտ. 6։ =Բառս կայ նաև Կեչառ. 189, իբր ածական և «դեռատի» իմաստով՝ «Երանի էր ինձ ի դեռաբողբոջ և յարբուն հասակին, յորժամ ճեմս առեալ ճօճէի սիգալով» (áձ. յաղփիւն, փաղփիւն, յարփիւն, յարբուն, յաղբուն. հրատարակիչը դրել է վերջինը. բայց պէտո է հասկնալ աղփուն «տկար», որի վրայ տե՛ս աղիփ)։
• ւականին, այսինքն ոռոգեալ, Böttich. Arica 64, 36 և Lagarde, Urgesch. 865 սանս. arbha «փոքր, թեթև»։ Muller, Kuhn u. Schleich. Btrg. 5, 108, սանս. rbhu «ուղարկեալ»։ Հիւնք. արբի «խմե-ցի» բայից։ Հիւբշ. Arm. Stud. էջ 11 չի ընդունում սանս. arbha բառի համե-մատութիւնը, նշանակութեան հաևառա-կութեան պատճառով։ Ե. եպս. Դուր-եան (անձնական) համեմատում է գերմ. Frbe «ժառանգութիւն, ժառանգորդ» բառի հետ, արբունքը համարելով այն տարիքը, երբ մարդ ժառանգութիւն ստանաւաւ իրաւատէր է դառնում։ Եւ-րոպացի լեզուաբանները Erbe բառը իր ամբողջ ընտանիքով (այսպէս գոթ. arbi, հբգ. arbi, erbi, հիռլ. orpe «ժա-ռանգութիւն», գոթ. arbja, հբգ. arpeo, erbo, հիռլ. orbe «ժառանգորդ») կցում են ւտ. orbus «որկուած», լն. ὄρφανός և հյ. որբ բառերին՝ ժառանգութիւնը հա-
• մարելով որրի իրերը։ Այս երկու խըմ-բերին միացւում են նաև սանս. árbha «փոքրիկ, մանուկ», հսլ. rabu «ծառայ» և հյ. արբանեակ խումբը (տե՛ս Walde 546-7)։ Եթե Դուրեանի ստուգաբա-նութիւնը ճիշտ է, արբուն բառը դառ-նում է մի կապ երեք խմբի բառերի միջև (որբ, ժառանգորդ և տղայ)։