ԱՆՃԱՇԱԿ եւ ԱՆՃԱՇԱԿԵԼԻ. ἅγευστος. qui gustari non potest, vel gustatus nonfuit. Զոր չէ մարթ ճաշակել. որ ինչ չէ անկեալ կամ անկանելի ընդ ճաշակաւ. եւ ի վեր քան զամենայն ճաշակս. աննման համով.
(Արմաւենիդ) բարձրութեամբ քո բազմաց անճաշակ լինիս. (Մխ. առակ. ՟Է։)
Զանճաշակ ջուրսն վերնականս. (Նար. յովէդ.։)
Յանկարօտ եւ յանճաշակ արքայութեանն ճաշակել գիտէ. (Ագաթ.։)
Սա եբեր ձեզ պտուղս անճաշակս վայելչութեան երկնաւոր պսակացն. (Մաշտ.։)
Անճաշակելի դառնութեամբ. (Պիտ.։)
Ոչ էր պտղաբերեալ զանճաշակելին ի շրթանց մեր հաղորդութիւն. (Նար. կուս.։)