February.
February.
• «բուն հռովմայեցոց վեր-ջին ամիսը, որ մեր այժմուայ լատինական տոմարի երկրորդ ամիսն է» Եւս. քր. յե-տին ռմկ. ձևն է փետրուար կամ փետրվար, որ միակ գործածականն է արդի գրականի մէջ։
• -Յն. φεβρουάριος «փետրվար», որ գա-լիս է լտ. februārius հոմանիշից. այս բա-ռը ծագում է լտ. februo «մաքրել, մեղքերը քաւել, սրբուիլ» բայից և բուն նշանակում է «քաւութեան ամիս». այսպէս է կոչուած ա՛յն քաւութեան տօների և հանդէսների պատճառաւ, որ Հռովմայեցիք կատարում էին այս ամսում՝ իրենց անձը մեղքերից սրբելու համար (Pokorny 1, 844, Walde 279, Ernout-Meillet 326)։ Բառս լատինա-կան տոմարի հետ տարածուած է շատ լե-զուների մէջ. ինչ. ֆրանս. fèvrier, գերմ. Februar, ռուս. фeвраль, վրաց. თებერვალი թեբերվալի, թուշ. թեբերվալ ևն։-Հիւբշ, 367։
ice, frost;
glazed frost;
crystal;
frozen;
հատոր սառանց, piece or block of ice.
• -Բնիկ հայ բառ՝ հնխ. k'ar-ձևից, որ ստռրին ձայնադարձն է k'er-(նաև k'el-) «պաղիլ, ցրտիլ, սառնանալ» արմատի. ցե-ղակիցներն են՝ սանս. [other alphabet] çisira-«զարնան սկիզբը, հով եղանակ, ցուրտ, սա-ռըն», զնդ. [arabic word] sarəta-«ցուրտ», պհլ. j [arabic word] sart>պրս. ❇sard «ցուրտ», պհլ. sarmāk>պրս. ❇ sarmā «ձմեռ» (ըստ [arabic word] garmā «ամառ» բառի կազմուած) աֆղան. sōς, իգ. sara «ցուրտ», sāra «ձը-մեռ», օսս. salui, sälii «խիստ ցուրտ է». sald «աստիկ ցուրտ», բելուճ. sard, քրդ. sār «սառն, պաղ, ցուրտ», soher «սառոյց», քուչ. kroççanne «ցրտութիւն, ցուրտ», լիթ. šarna, šarma, šalna «եղեամ», šerkšnas «եղեամ», šálti «սառչիլ», šáltas «ցուրտ», լեթթ. sarma, serma «եղեամ», հսլ. slana «եղեամ», slota «ձմեռ», նսլով. srên «սա-ռած ձիւն», լեհ. srzon «եղեամ», ռուս. seréni «սառած ձիւն, եղեամ», գերմ. Horn «յունվար և փետրվար ամիսները» (այլ բա-ցատրութիւն է տալիս Kluge 224) bāl «սա-հուն, լպրծուն», հոլլ. hal «սառած գետին», հիսլ. hēla «եղեամ», hjarn «կարծրացած ձիւն» ևն (Pokorny 1, 409, Walde 112 Boisacq 841, Trautmann 303, Horn § 731)։ Արդեօք արմատի երկրորդ ձևին (հնխ. k'el-) չէ՞ պատկանում գւռ. սղին, սղօն «սառոյցի բարակ շերտ»։-Հիւբշ. 488։