Your research : 5 Results for փետրուար

Փետրուար

cf. Փետրվար.


Փեբրուարիոս, ի

s.

February.

• «բուն հռովմայեցոց վեր-ջին ամիսը, որ մեր այժմուայ լատինական տոմարի երկրորդ ամիսն է» Եւս. քր. յե-տին ռմկ. ձևն է փետրուար կամ փետրվար, որ միակ գործածականն է արդի գրականի մէջ։


Մեհեկան, ի

s.

the seventh month of the ancient Armenian calendar, February.

• «հայկական տոմարի եօթնե-րորդ ամիսը, որ անշարժ տոմարով համա-պատասխանում է փետրուար ամսուան» Կո-րիւն. Խոր. Կաղանկտ. (երեքն էլ սեռ. մեհե-կանի ձևով. ուղղականը չէ գործածուած) ունինք նաև մեհեկի (ուղ. *մեհեակ) Յհ. կթ. մահեկի (ուղ. *մահեակ) Վանակ. տարեմ.։


Սեպտեմբեր, ի

s.

September.

• = Յն. σεπτέμλριος, որ փոխառեալ է լտ. september ձևից. նշանակում է բուն «եօթ-ներորդ ամիս» և ծագում է լտ. septem «եօ-թը» թուականից. (հին հռովմէական տարին սկսում էր մարտից և սեպտեմբերը լինում է եօթներորդ ամիսը). մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. ֆրանտ. septembre, ռ. ceнтябрь ևն։ Ամսանունները, որովհետև ա-ւանդուած են Ե դարից, պէտք է փոխառեալ լինին յունարէնից և ո՛չ թէ լատիներէնից։ Ըստ ձևի յունուար, փետրուար, մարտ, ապ-րիլ, մայիս, յունիս և օգոստոս թե՛ յն. և թէ լտ. նոյն են, այնպէս որ չեն կարող նպաս-տել ծագումը որոշելու յուլիս (յն. ἰούλις) և նոլեմբեր (νοέμβριος, november) յունաձև են, իսկ սեպտեմբեր, հոկտեմբեր և դեկտեմ-րեր լատինաձև (յն. վերջաւորութիւնն է -βριος, լտ.-ber). նոյեմբեր ամսանունը ա-ռաջին կէսում յունաձև է, երկրորդ կէսում լատինաձև։ Այս բոլորը ի նկատի առնելով՝ պէտք է եզրակացնել թէ ամսանունները նա-խապէս ունէին յունական ձև, աւելի յետօյ վերածուեցին լատինականի. հմմտ. յատ-կապէս փետրուար, որ Ե դարում ունէր փեբ-րուարիոս ձևը, շատ յետոյ դարձաւ փետ-րուար։-Հիւբշ. 367։


Յունուար, ի

cf. Յունվար.

• Հներից Տաթև. ամ. 666 և հարց. 484 «յունվարն ի հռոմ լեզուէ թարգմանի ծննդեան ամիս». իսկ Տաթև. հարց. 201 համարում է Յովան անունից, որ է «նախնին Հռովմայեցւոց»։ Նորերից նախ ՆՀԲ տուաւ ուղիղ մեկնութիւնը։-Բազմ. 1897, 79 սկսեց գործածել ըստ լատինա-կանին յանուար, փեբրուար, փխ. յուն-ուար, փետրուար ձևերի, որոնք ւաւա-նի չէ թէ ի՛նչպէս են յառաջացել և այժմ սովորական են դարձել մեր գրական լեզուի մէջ։ Այս մասին թեր ու դէմ կարծիքներ տե՛ս Բասմ. 1897. 138. 141։ Նորմուծութիւնը տևեց մի տարի և հետևորդներ չունեցաւ։