woven or embroidered with gold;
laced with gold.
trailing gown, tail coat.
• «ոսկեթելով ասեղնագործուած» Վրդն. սղ. խդ. էջ 161 «Ագանին թագուհիք հանդերձ զառքաշ առ ստորոտովք, խայտա-նկար և ազգի ազգի գունովք և նկարուք»։ Այս կտորը դրուած է իբրև մեկնութիւն Սղ. խդ. 14 համարի (Ամենայն փառք դստեր թագա-ւորի ի ներքոյ, ի վերջաւորս ոսկեհուռս զար-դարեալ և պաճուճեալ), ուր զառքաշ անշուշտ դրուած է ոսկեհուռն բառի համար։ Բառիս մի նոր վկայութիւնը գտնում եմ Այրիվ. 8 ա. +Չառքաշ խիլայ վերն յարկի, բեհեզ հաջաղ պարփակի»։
• = Պրս. [arabic word] zarkaš «ոսկեթելով հիւ-սուած կերպաս կամ զգեստ», որից փոխա-ռեալ է նաև վրաց. ზარკამი զարքաշի «ոս-կէ կամ արծաթէ թել. ոսկեհուռն կերպաս մետաքսեայ»։ Պարսիկ բառը կազմուած է zar «ոսկի» և kaš-«քաշած» բառերից։-Հիւբշ. 150։