Your research : 2 Results for ժողովածոյ

Ժողովածոյ

adj.

assembled, collected;
—ք, compilation, collection, miscellany.


Դիւան, աց

s.

court, seat of justice;
chancery;
archives;
library;
control, register;
court of records.

• = Պհ։. dēvān «արխիվ», պրս. [arabic word] di-wán «ատեան, դիւան, դատարան, խորհրդա-րան, ժողովածոյ գիրք բանաստեղծական երգոց և տաղից», քրդ. [arabic word] dīvān «Ոս-մանեան դատարան»։ Իրանեան բառը փո-խառութեամբ տարածուած է շատ հեռունև-րը. այսպէս ասոր. ❇ dīvan «օրինա-գիրք», վրաց. დივანი դիվանի, მდივანი մդիվանի «դիւանական քարտուղար, դիւա-նադպիր», թուշ. მდივა մդիվա «քարտու-ղար», ավար. դիվան. «դատ», արևել. թրք. [arabic word] divan «նախարար, պաշտօնեայ». սերբ. divana, ռուս. оиванъ «գահ, դիվան, բազմոց», լեհ. ὄywan «ծածկոց», ուկր. oy-van «դորգ», սպան. divan, duan, նյն. δι-βάνι, ֆրանս. divan «բազմոց», նաև ֆր. oouane «մաքսատուն», սպան. aduana, ի-տալ. ōоgana «մաքսատուն» (ըստ Marcel Devie, Dict. étym. Paris, 1876).-թուրքե-րէնի միջոցով կիլիկեան շրջանին փոխա-ռեալ էր տիվնցի, տիվանպայշի (<թրք.


Definitions containing the research ժողովածոյ : 2 Results

Ժողովածու

cf. Ժողովածոյ.


Գումար, աց, ից

s.

assembly, session;
action;
addition, summing up;
sum, amount;
— առնուլ, to assemble;
— դնել ընդ ումեք, to fight or quarrel with some one.

• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «խումբ, հաւաքումն» Ագաթ., որից՝ գումարել «հաւա-օել, ժողովել» (օր. ամպերը հաւաքել՝ Ծն-թ. 14. կառքերը՝ Դատ. դ. 13. մարդիկ Բ. մնաց. լբ. ս. գրքեր հաւաքել, ժողովածոյք կազմել՝ Եւս. քր.). «մի թիւ մի թուի վրայ աւելացնել, թուերի համագումարը կազմել, տարեհաշիւ տեսնել» Եւս. քր. «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Դ. թառ. ժև 3Ո. Ա. մակ. զ. 12. Եղիշ. «վրան ուղարկել (օր. սով՝ Եզեկ. ե. 16. զօրք՝ Բուզ. Սեբ. 48. տե՛ս և Նորայր, Քննասէր 15), «զօրք հա-ւաքելով մէկին յանձնել» Ագաթ. Սեբ. 59, մէկին զօրաց հրամանատար կամ գաւառև կառավարիչ նշանակել» Սեբ., գումարիլ «հաւաքուիլ» ծն. ժդ. 3. լգ. 14, «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Բ. թագ. իգ. 2. Գ. թագ. ժզ. 16, «վրան կռուի երթալ» Դ. թագ. ժգ. 49, ժե. 10, «հետը կռուիլ» Ծն. լ. 8. «շշկլուիլ, շփոթուած մնալ» Մեսր. եր. Ղրք. հց. Ուռհ. 256, գումարութիւն Դ. թագ. ժե. 13. Ագաթ. Կորիւն. Եւս. քր., բազմագու-մար Կղնկտ. Նար. առաք. Արծր., երկնագու-մար Մամբր. Խոր. հռիփ. Բենիկ., հոգեգու-մար Անան. եկեղ. շփոթ գրչութեամբ է գու-մար դնել «գուպարիլ» Վրք. հց. Ա. 121 (թե-րևս պէտք է կարդալ զուպար դնել)։-Նշա-նակութեանց զարգացումը այսպէս է եղած։ Բառիս առաջին իմաստն է «հաւաքել», որ յետոյ բանակի համար առնուելով՝ գոյացած են «զօրք հաւաքել, կռուի պատրաստուիլ, կռուի երթալ, կռուիլ» նշանակութիւնները, կամ որ նոյնն է՝ «զօրքը կռուի ուղարկել, նրա հրամանատարութիւնը մէկին յանձնել, մէկին գլխաւոր կարգել». (հմմտ. արաբ. [arabic word] ijmā' «գումարել, հաւաքել, պատ-ռաստութիւն տեսնել, մէկի վրայ դիմել» Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 560)։ Աւելի յետոյ՝ «հաւաքուիլ» նշանակութիւնից ձևացած է «ամփոփուիլ, կուչ գալ, կծկուիլ», որից և «խեղճանալ, անճարիլ, շշկլուած մնաթ։ Վերջին նշանակութեան համար ունինք հե-տևեալ օրինակները՝ «Եւ թագաւորն ռումա-րեալ պշուցեալ ընդ երկիր հայէր» Մեսր. եր., «Եւ յոյժ ամաչեցեալ... և գումարեալ՝ ո՛չ գիտէր թէ զի՛նչ պատասխանի արասցէ» Վրք. հց. Ա. 537, «Ի փայլատակմանէ սա-ղաւարտացն և ի շաչել զրեհացն և ի ճայթ-մանէ աղեղանցն եղեն գումարեալք ամե-նայն բազմութիւնք զօրացն այլազգեաս» Ուոհ, էջ 256, «Ծով մեղաց զիս պատեր և ես եմ գումարեր» Տաղ. (հրտր. Պալեան, Հայ աշուղներ, Ա. էջ 160)։ ՆՀԲ սրանց համար տալիս է «խռովիլ յանձին կամ ընդ անձին ոգորիլ ամօթով» նշանակութիւնը. ըստ իս պէտք է պարզապէս թարգմանել «շշկլուիլ, անճրկիլ, շփոթուած մնալ», ինչպէս ցոյց է տալիս Ննխ. բարբառը (տե՛ս տակը ԳԻՌ)։ Վերջապէս «հաւաքուիլ, ամփոփուիլ» իմաս. տից հեռու չէ «բնակիլ», ինչպէս գտնում ենք Զգօն, էջ 298 «Ո՛չ ապաքէն ահա առաւել ևս սիրէ զնոսա Աստուած և ղհոգին իւր գումա-րեալ առ նոսա, որպէս և ասաց եթէ բնակե-ցայց ի նոսա և գնացից ընդ նոսա» (այստեղ ասորին ունի «բնակիլ»)։