asylum, refuge, place of safety, shelter;
a. sheltered, placed uuder protection;
— առնեմ, to confide, to intrust, to secure, cf. Ապաւինեմ, cf. Յանձնեմ;
— լինիմ, to take refuge;
to confide, to trust, to be confident, cf. Ապաստանել, cf. Պատսպարել, cf. Ապաւինել, cf. Վստահել;
յոգիս — լինել, յոգւոցն պարզել — լինել, to be in the last agonies, to be at the point of death.
(իբր Ապահովաստան, կամ ապա հուսկ յետին կայարան). καταφυγή, φυγαδευτήριον. refugium. Ապաւէն. տեղի ամրութեան. կամ պատսպարան. ապաւինութիւն. յոյս. ակաստան. սըղընաճագ եէր, փէնահկեահ.
Քաղաք ապաստանաց։ Զվեց քաղաքս ապաստանից։ Եղիցին քաղաքքն այնոքիկ ապաստանք։ Յամենայն տեղիս ամրութեան ապաստանաց։ Ոչ եւս եղիցի ամուր ապաստանի եփրեմի. եւ այլն։
Ամուր ապաստանի. (Եղիշ. ՟Գ։)
Հալածելոց ապաստան. (Անյաղթ բարձր.։)
Ի յապաստանն տիեզերաց։ Ապաստան յուսոյ. (Նար. մծբ. եւ Նար. խչ.։)
Ի խնդրել ապաստան. (Ագաթ.։)
Յոյս ապաստանի իմոյ առ աստուած եդեալ է. (Ճ. ՟Բ.։)
ԱՊԱՍՏԱՆ. Ապաստանեալ. ապաւինեալ. վստահացեալ. յեցեալ. համարձակեալ.
Եւ յայս ապաստան՝ կամէի նախ առ ձեզ գալ. յն. այսու վստահութեամբ. (՟Բ. Կոր. ՟Ա. 15։)
Զի յայն ինչ ապաստան (յն. համարձակեալք՝) զամենայն ինչ անխտիր գործիցեմք. (Ոսկ. եփես.։)
Մինչեւ ի սողոբայս ապաստան՝ զասորեստանեաց վիպագրէ. (Եւս. քր. ՟Ա։)
Ռեբեկա ապաստան յօրհնութիւնսն (իսահակայ) առաքեաց զյակոբ, զի մի՛ զրկիցի. (Եփր. ծն.։)
Միայն ի ձի ապաստան փախուցեալքն զերծան. (Մովս. կաղնկտ.։)
Յայս անստուերադիր վստահութիւն ապաստան՝ կամ կործանեալս կանգուն։ Զերծո՛ զառ քեզ ապաստան ծառայքս քումդ որդւոյ. (Նար. ՟Ժ՟Ա. եւ Նար. կուս.։)
Մի՛ թողուր զիս ապաստան յանձն, զի ոչ մարմին անմարմնոյ յաղթել։ Առ այս ապաստան եւ մայրն՝ զգահերիցութիւնն ընտրէր. (Լմբ. սղ. եւ Լմբ. էր ընդ.։)
Զի յո՞ ապաստան թողուս. (Կանոն.։)
իբր Ասպար. վահան.
Անդ բեկաւ խորտակեցաւ ապաստանն շաւուղ. Ապաստանն շաւուղի՝ որ օծեալն էր իւղով. (Եփր. թագ.։)
ԱՊԱՍՏԱՆ ԼԻՆԵԼ. καταφεύγω, συμφεύγω. confugio. Ապաստանիլ, ապաւինիլ. եւ Վստահիլ.
Ապաստան լինել ընդ թեւօք նորա. (Հռութ. ՟Բ. 12։)
Ոչ եւս ապաստան լինիցին ի փրկիչսն իւրեանց, այլ եղիցին ապաստան յաստուած. (Ես. ՟Ժ. 10։ եւ ՟Ի. 6։)
Որք ապաստան եղեաք բուռն հարկանել զհանդերձեալ յուսոյն. (Եբր.։ ՟Զ. 18։)
Ապաստան լինել ի բազմութիւն զօրաց, կամ յահ եւ ի սաստ թագաւորին. (Ագաթ.։)
Յիս ինչ ապաստան յայսմ ժամու դու մի՛ լինիր. (Փարպ.։)
Յանհնարին իրս ապաստան լինէին. (Ոսկ. մ. ՟Գ. 25։)
Յոգիս ապաստան եղեւ յաշխատութենէ իսրայէլ. (Դտ. ՟Ժ. 16.) իմա՛ ըստ յն. եւ եբր. նուաղեցաւ ոգին, կամ փոքրկացաւ, ի նեղ անկաւ։
Յոգւոցն պարզել ապաստան եղեւ. (՟Բ. Մակ. ՟Է. 9.) յն. ի վերջին շունչն եղեւ։
ԱՊԱՍՏԱՆ Է. Յանձնեալ է վստահութեամբ. հաստատեալ եդեալ կայ. ի ձեռս է. է ի կարի. ա՛նկ է. կա՛ր է. հնար է.
Այժմ ամենայն ինչ ցմեզ ապաստան է. յն. ի մեզ եդեալ է. (Ոսկ. մ. ՟Ա. 14։)
Որչափ ինչ յինքեանս ապաստան էր, ջնջէին. (Եւս. քր. ՟Ա.)
Ոչ է ի մարդ ապաստան. (Եղիշ. ՟Բ։)
ԱՊԱՍՏԱՆ ԱՌՆԵԼ. διαφεύγω. conffugio. Ապաւէն առնել ինքեան. ապաւինիլ. սըզընմագ, արգալանմագ.
Ապաստան արասցեն կամ առնել զքեզ։ Զքեզ ապաստան արասցեն. (Ես. ՟Ծ՟Ե. 5։ ՟Կ՟Դ. 7։ ՟Ծ՟Դ. 15։)
ԱՊԱՍՏԱՆ ԱՌՆԵԼ. ἑπιτρέπω, καταλείπω. committo, relinquo. Յանձն առնել. յանձնել վստահութեամբ. թողուլ ի կամս կամ ի ձեռս. ապսպարել. թողուլ. պրագմագ, սըփարըշ եթմէք.
Ոչ ասաց, եթէ տէր սրբեա՛ զիս, այլ ի նա ապաստան արար զիշխանութիւնն։ Ի կամս լսողացն ապաստան արար։ Ըստ կարին պահանջէ, եւ ի բազմին առատանալ՝ ի մեզ ապաստան առնէ. (Ոսկ. մ. ՟Ա. 25։ ՟Գ. 25. 26։)
Ցկրտսերն ապաստան առնէին զիրսն արքունիս. (Եւս. քր. ՟Ա։)
Ոչ ի կամս ապաստան զայն արար, այլ՝ հարկ ի վերայ եդ. (Խոսր.։)
Ի ձերդ ապաստան առնեմք քննութիւն։ Այսուհետեւ քեզ ապաստան առնեմ՝ զանուն աստուածութեանս մեր յարգել առ մարդիկ։ Ի քո խնամս պահպանութեան հովիւն քաջ զհօտս իւր արար ապաստան. (Լմբ. ատ. եւ Լմբ. ստիպ.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | ապաստան | ապաստանք |
accusatif | ապաստան | ապաստանս |
génitif | ապաստանի | ապաստանաց |
locatif | ապաստանի | ապաստանս |
datif | ապաստանի | ապաստանաց |
ablatif | ապաստանէ | ապաստանաց |
instrumental | ապաստանաւ | ապաստանաւք |