Definitions containing the research առաջ : 3936 results

Մեքենայ, ից

s. fig.

machine, engine;
machination, cabal, plot, device, intrigue;
բազմահնար —ք, sly, crafty dealings, intrigues, machinations;
—ս հառնել, cf. Մեքենայեմ;
— երկանիւ, վեցանիւ կամ ութանիւ, two-wheeled, six-wheeled or eight-wheeled machine;
շոգեշարժ —, steam-engine;
տեղափոխ —, locomotive engine;
— պարզ կամ կրկին արդասեօք, single or double-acting engine;
— ջրեղէն սիւնակաւ, water-pressure engine;
— վերամբարձ, jack, lifting-jack or screw-jack;
— ցցահար, steam pile-driving engine;
— օդահան, air-pump, pneumatic engine;
գործարան —ի, engine-building;
լուծել, քակել զ—, to take an engine to pieces, to dismount;
յարդարել, կազմել զ—, to fit or put an engine together again, to mount;
ի գործ արկանել զ—, to work an engine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. μηχανή «ամէն տեսակի վարպետ հնարք, միջոց, հնարագիտութիւն, ճարտա-րութիւն, մեքենայ, նենգութիւն», բայական ձևով՝ μήχαναω «արուեստով հնարել, շինել, խորամանկութեամբ գործել», արմատական ձևը μήχος «միջոց, հնարք, ճար», որ կապ-ւում է գոթ. magan, հհիւս. mega, հբգ. ma։ gan «կարենալ» ևն բառերի հետ. արմատը հնխ. māgh, məgh-(Boisacq 636), որից նաև հսլ. moga, mošti, ռուս. моry, անգլ. may, գերմ. mógen (Kluge 334)։ Յոյն բառը փոխառութեամբ տարածուել է բազմաթիվ լեզուների մէջ, ինչ. լտ. machina (յառաջա-ցած դոր. μαχάνα ձևից. հմմտ. Meillet Fsq. lat. էջ 89), որից իտալ. macchina, ֆրանս. machine, գերմ. Maschine (1695 թուից, ֆրանսերէնի միջոցով, ըստ Kluge 321), ռուս. машина, ասոր. [syriac word] mē-xane (յունարէնից, Brockelm. lex. syr. 185). թրք. [arabic word] makina ևն։ Թէև -այ վերջաւորող բառերը սովորաբար փոխառեալ ևն ասորերէնից, սակայն այս բառը նրանց կարգից չէ, որովհետև վերջաւորութիւնը չի յարմարում աս. ē-ին. մեքենայ փոխառեալ է ուղղակի յն. բառի յոգնակի μηχαναι ձևից։ -Հիւբշ. էջ 365։


Միրգ, ոյ, ոց, ի, աց, ից

s.

fruit;
cf. Պտուղ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ի, ի-ա հլ.) «պտուղ» Երեմ. խ. 12, 20. խը. 32. Կոչ. որից մրգապահ «պարտէզի պահապան» ՍԳր. մրգաբեր ՍԳր. Ագաթ. մրգիկ Ոսկ. մ. գ. 16. մրգաւէտ Ագաթ. մրգաթափ Եղիշ. չրչր. 277. Վրդն. սղ. հաւամրգի Մխ. առակ. Գաղիան. մաշկամիրգ Խոր. աշխ. նոր բա-ռեր են մրգավաճառ, մրգավաճառանոց, մըր-գաստան, մրգասիսեռ «բոված սիսեռ, լաբ-լաբու, լէպլէպի» (որ և ոմանք գրում են-մրկասիսեռ. առաջինը իբր միրգ-սիսեռ, երկ-րորդը իբր մրկած սիսեռ)։


Կոճ, ոց

s. bot.

astragal;
door-post, side-post, jamb;
joint, articulation;
ankle-bone;
knuckle-bones (for play);
— վրացի, hellebore;
դար եւ — խաղալ, to play at cross & pile, or head & tail.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ընդարձակ զարգացում կրած ար-մատ. առաջին և հիմնական նշանակութիւնն է «ջարդել, կտրտել». այս իմաստով է կազ-մուած *կոճել բայը, որ առանձին աւան-դուած չէ հին մատենագրութեան մէջ, բայց կայ նրա կրկնականը կոշկոճել (փխ. *կոճկոճել), ինչպէս և մի քանի աճած ձև. վեր, որոնք են՝ կոճոպել, կոճոտանալ, կո-ճոտիլ, կոճկցել։ Սրանց վրայ տե՛ս իւրա-քանչիւրն առանձին։ Ունինք նաև *կոճիկ «ծեծելու գործիք», նորագիւտ բառ, որ գրծ. կոճկամբ ձևով մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Վրք. և վկ. Բ. 251 (Կոճկամբն իւրեանց անողորմ ծեծէին զբերան նորա)։ Այս առաջին իմաստից բխում են յաջորդա-բար՝ 2 «ճեւռերր կտրտուած ծառի բուն» կամ սրանից յառաջացած «կաղամբի կոթ, կոչան». այս նշանակութիւնը՝ որ անյայտ է բառարաններին, մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Յաւսմ. մըտ. 4 «Ջայնքան աւուր-սըն ոչինչ ճաշակեալ, բայց յամէն կիրա-կէի ուտէր կոճ մի կաղամբի». որից ո մաս-նիկով՝ կոճղ (ղ հլ. սեռ. կոճեղ) «ծառի բուն» Գէ. ես. «փայտի խոշոր կտոր» Ագաթ. «բանտարկեալների ոտքը պնդելու մեծ գե-րան» Յոբ լգ. 11. գծ. ժզ. 24, Եւս. պտմ. և քր. «մարդու իրան» Մարթին. կոճակ «փայ-տի մեծ կտոր» Յայսմ. «մեղուի փեթակ» Վստկ. 192. Սմբ. դատ. 152. 3. «Գեռան». այս իմաստով գործածուած է կոճ բառը Եզեկ. խա. 2, 3. «Խոյակք կոճոց դրանն կամ մտից»։ ՆՀԲ այս բառը հասևանում է «կոզակ կամ կողմանոց շի-նուածոյ որ բոլորովին սխալ է», ՋԲ մեկ-նում է «դրանդի», որ ստոյգ է։ Կոճ՝ որ ընդ-հանրապէս նշանակում է «գերան», տո-նուած է այստեղ յատուկ առումով և նշա-նակում է այն երկու գերանները՝ որոնք դռան աջ ու ձախ բարաւորներն են կազմում. Այս բանը ցոյց է տալիս յոյն բնագիրը՝ որ վերոյիշեալ տեղն ունի ἔπωμίς «դռան բա-րաւոր, montant d'une porte»։ Նոյնն են հաստատում նաև հին մեկնիչները. այսպէս՝ Նչ. եզեկ. մեկնում է. «Խոյակս կոճոց դրանն զդարձեկացն ասէ. (դարձեակ նորագիւտ բառը նշանակում է «գերան». հմմտ. դար-ձեկ Խրբ. «տանիքի հիմնական գերանների վրայ՝ նրանց հակառակ շարքով շարուած փոքր գերանները»). խոյակ կոճոց՝ որ ի վերայ որմին դնեն յայսկոյս և յայնկոյս, ապա զդրանդիքն դնեն»։ Ըստ Թորամա-նեանի (անձնական) վերոյիշեալ կոճը նշա-նակում է «դռան երկու կողքի սիւները՝ ո-րոնք գլխից միացած են շրջանակով և շէն-քի մարմնից մի քիչ դուրս են ընկած»։ 4. «Մարմի վրայ դուրս ցցուած ոսկրա-«ոտքի թաթից մի քիչ բարձր՝ երկու կողմից դուրս ցցուած ոսկորները» Վրք. հց. Բ. 381 «մատերի յօդերը» Ճառընտ. Պտմ. մծբ. 61. «վէգ» Պտմ. աղէքս. կոճակ «ոտքի կոճ» Ոսկիփ. որից կոճկոճել Վրք. և վկ. Ա. 195, որ մի քիչ վերևը կոչւում է կոճ կոճ լուծա-նել։ 5. «Գնտաձև ուռուցքներ կամ մասեր՝ բոյ-ռերի վրայ». որից կոճակ «բոյսի ակնուռ ծիլերի ուռեցքը կամ աչքը» Վստկ. 24. կոճ-ղէզ (որ և կոճղիզ, կոճողէզ, կոճողիզ) «բոյ-սերի տակի սոխը» Գաղիան. կոն վրացի կամ վրացի կոճ «եղեբորոս բոյսը, hellebo-τus» Բժշ. (անունը առնուած է բոյսի ար-մատի մօտ ցցուած կոճերից. հմմտ. թրք. doquz depeli, որ բուն նշանակում է «ինը գագաթով»). տարազ վրացի կոճակի «ա-ղարիկոն» Գաղիան. կոճապղպեղ «զէնճէ-ֆիլ բոյսը» Բժշ։ 6. «Նման փոքրիկ գնտաձև իրեր», որից կոնակ «զգեստի կամ ձիու սանձի կոճակ» Լմբ. զքր. կոճկէն Բ. թագ. ժգ. 18, 19 կամ կոճկենիկ Վանակ. ուրխ. «կոճակներով զար-դարուած (զգեստ)» (Հացունի, Պատմ. տրզ. 140 կոճկէն հասկանում է «մինչև ոտքի կոճերը հասնող (=պճղնաւոր)», ըստ որում յոյն բնագիրը Բ. թագ. ժգ. 18, 19 կոնկէն բառի դէմ ունի ϰορπωτός «մինչև ռաստա-կըն իջնող հագուստ»)։ Իմաստի նման զարգացում են սուր տա-լիս լտ. truncus «կտրտուած, խեղաթիւ-րուած. 2. ծառի բուն. 3. սիւն. 4. մարդու իրան», յն. ἀστράγαλος «ողնաշար, գար-շապար, վէգ, մի տեսակ սիւնազարդ, մի տեսակ բոյս», գւռ. կոնդ «ծառի ճիւղ, գե-րան, կոճղէզաւոր բոյսերի տակի գլուխը»։

ԳՒՌ (dialectal) 1. Վն. կոճ, Գոր. Երև. Ղրբ. Շմ. Տփ. կօճ, Ալշ. Մշ. կօջ, Խրբ. գօջ, Մկ. Ոզմ. կուճ «կոճ, գերան». նոյն բառն է զանա-զան առումներով՝ Ախց. կօճ «միս ծեծելու տախտակ», Հմշ. գէօջ «կոճղ», Խրբ. գօջ «հաստ փայտ», Խտջ. «շէնքի քիւ», Ղրբ. «ցորենի հասկի ծունկերը», Երև. Ղրբ. Մշ. «թելի կոճ, գլանիկ», Ջղ. կոճ «բթամատի առաջին յօդը. 2. համեմ», Սլմ. կոճ և Մրղ. կուին «կորիզ», Մրղ. կուիճ՝ նաև «ծնկան գլուխը», Ննխ. գօջ «վէգ»։-2. Ախց. Երև. Կր. Մրղ. Գոր. Ղրբ. Վն. Տփ. կօճակ, Ալշ Մշ. կօջագ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. գօջագ, Տիգ. գօջmգ, Մկ. Ոզմ. կուճակ, Ասլ. գէօ-ջագ, գէօջայ, Ագլ. կէ՛ճmկ, Զթ. գուջօգ, գու-ջոգ, Սվեդ. գուջիւգ, բոլորն էլ «զգեստի ևն կոճակ», իսկ Ոզմ. Զթ. նաև «կոկոն»։-3, Վն. կօճկել, Ախց. Կր. կօճկէլ, Գոր. Ղրբ. կօ՛ճկէլ, կուճա՛կէլ, կօ՛ժկէլ, Տփ. կօ՛ճկիլ, Երև. կօշկէլ, Մկ. Ոզմ. կուճկիլ, Զթ. Սվեդ. զուջգիլ, Ննխ. գօշգէլ, Պլ. Ռ. Սեբ. գօժգէլ, Խրբ. գօժգիլ, Ասլ. գէօժգէլ, Ագլ. կճm'կիլ, բոլորն էլ «զգեստի ևն կոճակները անց կաց-նել»։--4. Մշ. կօջղէզ, Ոզմ. կուջուղա «կոճ-ղէզ».-5. Ախց. կօճիկ «մատների յօդերի ոսկորները», Սեբ. գօջիգ «ոտքի կոճ», Հմշ. «ոտքի և ձեռքի կոճ, բուն»։ Նոր բառեր են կոճել «կոճիկներով խմորը շաղուել», ան-կոճակ, կոճակամայր, կոճակներաւոր, կո-ճահար, կոճկուիլ, կոճկոտիլ։


Կոյ, ի

s.

dung, cattle-dung.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ ԳԴ համեմատեց պրս. քիւհ բառի հետ։ Նոյնը յետոյ ՆՀԲ։


Կոն, ի

s.

cone;
fir-cone, pinecone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ϰῶνος «կոնաձև. 2. պիստակենու պտուղ». առաջին նշանակութեամբ փոխա-ռեալ են նաև լտ. conus, ֆրանս. cóne (որ և «շոճիի պտուղ») ևն։-Հիւբշ. 359։


Կոտակ

adj.

little, short of stature.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ միացնում է ռմկ. քոթոտ, քիւ-թէկ, քէօչէկ բառերի հետ և սրանցից հետևցնելով՝ զուր տեղը մեկնում է «ձագ, կորիւն, լակոտ, կոզոն»։ Հիւնք պրս. kodak և թրք. kúčuk «փոքր», որով ինքն է առաջին ուղիղ մեկնիչը։ Müller WZKM 8, 97 պրս. [arabic word] ku-tāh «կարճ» բառի հետ։ Վերի ձևով Հիւբշ. Pers. Stud. էջ 89։ Գաբիկեան, Հողդար 1910, թ. 1 թրք. քիւչիւք, հյ. քուչակ, գւռ. կէօտէկ, կուճուկ։


*Կոտոշ

cf. Եղջիւր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէն տառադարձութեան միջո-ցո՞վ է արդեօք վրաց. კოტვილი կոտվիլի «մի տեսակ չափ», ինչպէս ցոյց է տալիս վ, որ կարող է յառաջացած լինել հյ. ւ-ից։


Կորիւն, րեանց

s.

a cub or whelp of any wild beast;
— առիւծու, lion's whelp;
— շան, puppy, pup, whelp.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ևն արմատների խառնուրդը։ (Յիշում են նոյնը Walde 331 և Boisacq 133 ծան.)։ Աճառ. ՀԱ 1909, 160 պարզ ար-մատը համարում է կոր, որ աւելի լամ երևում է խոճկոր բառի մէջ։ Մառ, Oe-нов. Гaбл. էջ 9 ասոր. և եբր. ձևերի հետ միացնում է վրաց. bo-kueri «կո-րիւն», բայց չի յիշում հյ. կորիւն։ Charpentier IF 25, 245 հնխ. g'ouero-«հորթ» բառից. հմմտ. սանս. gavala «գոմէշ»։ Pedersen, Յուշարձ. 288 քըն-նելով յն. βρέφος, հսլ. žrèbe բառերի համեմատութիւնը, ենթադրում է որ հա-յերէնի հին ձևն էր *կորբն, որիցբ ձայ-նի անկումով յառաջացաւ կորն (ար-մատը կոր. մասնիկն է ն)=կորիւն. բո-լորի հին հնխ. ձևը դնում է *g*erebh-։ Petersson KZ 47, 240-244 սանս. ersti «երինջ» ևն բառերի հետ հնխ։ guer-արմատից։ Ղափանցեան ЗВO 23, 355 քրդ. kur «որդի, տղայ» բառի հետ+իւն նուազականով։


Կորկոտիճ

s.

speck, spot, speckle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ առաջին իմաստով մեկնում է «որ ինչ նման է կորկոտի, մանը փշուրք, կիտուած, նիշ, սպի, կորկոտ, կորկոտի պէս պուտ պուտ». երկրորդ իմաստի համար դնում է «եբր. ֆառամ է փշրել, իսկ լտ. ֆառ՝ ցորեան կամ ըստ որում կեղևեալ՝ ձաւար և հերիսայ»։ Այսպէ-ռով՝ վերջ ի վերրջոյ կորկոտին բառը դառնում է «կորկոտ», ինչպէս ունին ՋԲ և ԱԲ. վերջինը մեկնում է կորկո-տին «մանրուք, նշան, կորկոտի պէս պուտ պուտ. 2. կարկուտ. 3. կորկոտ»։ Նորայր, Բառ. ֆրանս. էջ 615 ա դնում է «այտումն ի հիւսուածի կոպոց աչաց», նոյնը Կոյլաւ, Բառ. գերմ. 800բ «աչ-քի կոպին վրայ ուռեցք»։


Կուղբ, կղբոց

s.

beaver, castor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] ︎ kulbā «շուն» բառից, որից և [syriac word] ︎ [syriac word] ︎ kəleb-yama «փոկ» (Brock. Lex. syr. էջ 158)։ Բառը ռնևև ❇և︎ մական է, որի միւս ցեղակիցներն են ա-սուր. kalbu, արաբ. [arabic word] kalb «շուն. նաև շնաձուկ», եբր. [hebrew word] keleb, եթովպ. [hebrew word] Արմատական բառարան-42 kalb «շուն»։ Հայ բառը յառաջացած պիտի լինի ասորի մի այնպիսի գաւառական ձևից, որ ունէր ու ձայնաւորը։-Աճ.


Կուտ, կտոյ

s. fig.

grain, seed;
bait, food;
cf. Կորիզ;
to feed its young birds or chickens, to put into their beaks.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ռ հլ. «սերմ, հունդ, հաւեղէններին տալու հատիկ» Վեցօր. 162. Եփր. համաբ. 129. «կորիզ (յատկապէս խաղողի)» Ոս-կիփ. բրս. մարկ. Յայսմ. «մի փոքր չափ է». Վստկ. 106. որից կտիկ «հատիկ, փոքրիկ ռեոմ» Եզն. կտակեր Վրդն. ծն. կտնառք «խածի, թռչունների առաջին ստամոքսը» ՀՀԲ. կտաբոյս «կուտը տնկելով յառաջա-ցած բոյս» Վստկ. 142։


Կտապ, ի, ոյ

s.

bun, cake;
ginger-bread.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մող. Սլմ. Վն. Երև. կուտապ, Ղրբ. կօ՜տապ, Ագլ. կօ՛տափ. սրանց նշանակու-թիւնը տեղից տեղ տարբերւում է. օր. Ղրբ. մէջը կանաչեղէն կամ ծեծած ընկոյզ լցրած խմորեղէն է. Րրև.՝ փորը զանազան համե-մեղէններ, կանաչի և չամիչ լցրած ու փու-ռը դրուած ձուկ է (Մազիստրոսի կտապին նման) կամ մաշով ու լոբիով լցրած պահոց հաց (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան էջ 368բ)։ Այս բոլորը գալիս են կուտապ ձևից (և ո՛չ թէ կտապ), որի առաջին ձայ-նաւորր համապատասխան է պրս. u


Կտաւ, ոց

s. adj.

flax;
linen;
linen-cloth or cotton-cloth;
linen-garment;
linen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից են փոխառեալ (ըստ Հիւբշ. Arm. Gram. 308) ասոր. (յետին բառ) [other alphabet] qəttau «բամբակ» և ն. ասոր qeto «բամբակի բոյսը»։-Սակայն այս բա-ռը տարածուած է Առաջաւոր Ասիայից մին-չև Եւրոպայի արևմտեան ծայրը խօսուած բազմաթիւ լեզուների մէջ։-Ամէնից կա-նուխ ունինք ակկադ. kitū և սումեր. gada «կտաւ», որից n աճականով ասուր. kitinnū «կտաւ»՝ փոխառութեամբ տարածուած բո-լոր սեմական լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] kettānā «կտաւ», ❇ kutīnā «մտի վրայից հագած երկար շապիկ կամ վերարկու», ն. ասոր. k'itt'än «քթան», k'it'ā-nä «բամբակ», արամ. [hebrew word] kittana եբր. [hebrew word] kutonet «մարմնի վրայից հագած երկար կտաւէ շապիկ», եթովպ. [hebrew word] 2 kətān «վուշ, կտաւ», [other alphabet] Z kədan «շոր, հագուստ», արաբ. [arabic word] kattan (գւռ. kittān) «կտաւ, քթան», [arabic word] quln, qutun «բամբակ»։ Եբրայականից են ծագում հոմեր. յն. γιτών, լոն. [arabic word] «կտաւէ վերարկու» (Boisacq 1061)։ Արա-բերէնից են փոխառեալ մի կողմէց պրս. [arabic word] katān «վուշ» և միւս կողմից իտալ. cotone, ֆրանս. čoton, անգլ. cotton, հոլլ. katoen, մբգ. kottun, նբգ. kattun (Kluge 246), որից էլ լեհ. katun, չեխ. kartoun և ուրիշ սլասական ձևեր (Berneker 653)։ Ա-րաբ. [arabic word] qutni ձևից է փոխառեալ նոյն-պէս թրք. qutni «բամբակախառն մետաք-սեայ կտոր», որից էլ ռուս. кутня՛ (Berne-ker 653) և հյ. գւռ. լութնի, խութնի։ Պարս-կերենի միջոցով են ստացուած թրք. [arabic word] keten, քրդ. ketan, օսս. քաթան, վրաց. კა-თანი քաթանի, սերբ. c'etan և վերջապէս հալ. քթան (տե՛ս այս բառը)։ Եթէ Հայաս-տանո հայրենիքն է կտաւի, ուրեմն այս բո-լոր բառերը ծագում են Հայաստանից, այն է Հայաստանի բնիկ խալդիների լեզուիգ. ո-րից փոխառեալ է նախ ասուրերէնը և այս-տեղից էլ տարածուած ամէն կողմ։ (Schef-telowitz BВ 29, 71 հայերէնը դնում և խալդերէնից, իսկ ասուրականն էլ հայերէ-նից)։


Կտեւ

s.

nut-shell.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալմ. Վն. կտվել «ոջիլները մաքրել» որի հետ նոյն են Ալշ. քթվել, Գոր. Ղրբ. Պլ քթվէլ, Ագլ. քըթըվիլ, Խրբ. Սվեդ. քթվիլ, Տփ. քթըթվիլ, քթվիլ, Սչ. քթֆել, Ասլ. քը*վէ՝լ, Ջղ. քըֆտել, Շմ. քիթիվ անել.-Վանի և Սալ-մաստի ձևը բռնում է կտուել և քթուել բա-ևերի միջին տեղը, ձևի կողմից առաջինի և նշանակութեան կողմից երկրորդի հետ նոյն լինելով։-Արմատական ձևը պահում է մի-այն Հմշ. գդէփ (<կտեփ) «ծառի կեղև» (ձայնական տարբերութեան համար հմմտ. կճեպ, քչև, կողով, կողոփ). բայց նաև կըտ-վօն Հմշ. «զանազան ծառերի, ինչպէս մանր ուռենու ևն կեղև»։


Կրակ, ի, աւ

s. fig.

fire, flames;
fire, heat, flame, spirit, ardour;
— լուցանել՝ վառել, to kindle, to light, to make a fire;
արծարծել զ—, to stir, to poke the fire.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

թուշ. kur «ծուխ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 77 կուր «նաւ» բառին է կցում, առաջին իմաստը համարելով «վառա-րան, կրակարան»։ Lidén, Arm. Stud էջ 123 համեմատում է իռլ. gual, հբգ. kol, kolo, հհիւս. kol, հանգլ. col, գերմ. Kohle «ածուխ» բառերի հետ, որոնք դնում է հնխ. gu-lo-ձևից. (արմատը gu-, geu-«վառիլ»). սրա մէջ -lo-փո-խանակուելով -ro-մասնիկով՝ լինում է հնխ. guro-, gura-, որից էլ հյ. կրակ։ Trautmann 145 և Berneker 652 ըն-դունում են Müller-ի մեկնութիւնը, իսկ Walde 130, Boisacq 436 և Pokorny 1, 418 և 563 մերժելով այն, ընդու-նում են Lidén-ի մեկնութիւնը։


Նիգ, նգաց

s.

bolt, lock, padlock;
lever, bar;
traverse, cross piece of timber;
trabs, trabeculae (a meteor);
— փայտեղէն, mortar;
փակել նգօք, to bar, to bolt, to fasten with a padlock.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. kneig2h-արմա-տից (ստորին knig2h-ձայնդարձից), որի նախնական նշանակութիւնն էր «յենուիլ» (Meillet, Dict. étym. It էջ 205), յետոյ, դարձաւ նաև «փակել» և «ծռել, թեքել» (Po-korny 1, 476)։ Յեղակիցներից հմմտ. լտ. гoniveo, conivo «փակել, յատկապէս կոպե-րը՝ աչքերը փակել, թարթել, աչք փակել (չտեսնելու տալ), ներողամիտ լինել, համա-ձայնուիլ, կուրանալ, բոյսի ծիլերը փակուիլ». hictare «աչքերը թարթել» (առաջին նշանա-կութիւնը եղել է «յենուիլ», ըստ վկայութեան Festus-և). nitor (հլտ. gnitor) «վրան յեն-ուիլ, ուժով թեքուիլ, ճիգ անել, երկնել (ծննդկանի)», nisus, nixus «ճիգ արած, ջանք գործ դրած, յենուող, յենուած (գաւա-զանի վրայ, ծառի դէմ ևն), հաստատուն». գոթ. hneiwon, hnaiw, հիսլ. hniga, hneig, hnē, անգսք. և հբգ. hnigan «թեքուիլ»։ Հա-յերէնի մէջ ունինք թէ «յենուիլ» և թէ «փա-կել» նշանակութիւնը, որովհետև նիգը այն փայտը կամ երկաթէ ձողն է, որ դռան ետին յենելով փակում է դուռը։ Լատիներէնի հետ բոլորովին նոյնանում են հյ. գւռ. ნիք տալ «սեղմուիլ (կղկղանքը դուրս տալու համար)» = լտ. nitor «faire des efforts pour aller 3 la selle ճիգ գործ դնել կղկղանքը դուրս տա-լու համար» և նիք տալ «ճիգ անել ծննդկա-նի՝ երախան արգանդից դուրս քշելու հա-մար»=լտ. nitor «enfanter, երախայ բե-րել»։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Ախց. նիք «դուռը փակելու համար յետևից գցուած ձողը», Խրբ. նիք՝, Ագլ. նագ՝ նոյն նշ։-Հին Ջղ. նիկը «ծանր բաներ շար-ժելու երկաթ ձող, լինգ» (գրուած է նինգ Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. 1788. էջ 90, 119), Սիփ. նիգ (ըստ Ամատ Հայոց բառ ու բան, էջ 248), Երև. Բլ. Շիր. լինգ. (ըստ այսմ վերջինիս ծագման ըն-թացքն է եղել՝ նիգ-ն յաւելուածով՝ նինգ -առաջին ռնգականի տարանմանութեամբ էլ՝ լինգ, ինչպէս բացատրեց Արշակ Տօնեան դասախօս մեր համալսարանում)։-Թերևս նոյն է նաև Կր. Ննխ. Պլ. նիք «մի տեսակ փորկապութիւն, epreinte», նիք տալ Ակն. Կր. Մշ. Շիր. Պլ. «սեղմուիլ (կղկղանքը դուրս տալու կամ ծննդկանի՝ երախան արգանդից դուրս քշելու համար), որից Տփ. լքէցնիլ «փորը քիչ քիչ և ցաւով դուրս գալ»։


Նշդարի, րւոյ, րեաց

s. bot. yoke-elm, horn-beam.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ ծառ. մեկնուած է «նո-ճի, սօսի, որթի նեցուկ ևն» Փիլ. լիւս. էջ 169. ասւում է նաև նշդարենի Յայսմ. յունիս 13. Նար տաղ. 464. Տաղ. առաջին տառի տար-բերութեամբ՝ ճշդար Լծ. փիլ. ճշդարենի Վկ. արև. էջ 235 (ոչ-ոսկեդարեան). Ոսկ. ճառք 879 Յայսմ. Ճառընտ.-երկու ձևերից մին կամ միւսը սխալ։


Շռատ

cf. Միզագրաւ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կարմիր պղինձ» Հին բռ. Գաղիան ունի միայն ԳԲ. սրա հետ նոյն է շուատ «դե-կին պղինձ» Ամիրտ. (տե՛ս Ուղուրիկեան. Ամէն. տարեց. 1908, էջ 36)։ Այս երկու ձևերից մին կամ միւսը սխալ է՝ ռ և ու տա-ռաձևերի նմանութիւնից յառաջացած։


Շռնիտ

s.

basin, wash-hand basin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մէջը ձեռք լուալու կոնք, լական» Մաշտ. ջահկ. որ և շռնիճ «կոնքի մէջ ջուր լցնելու ամանը, երպրրխ» Մաշտ. -այս ի-մաստը՝ որ ընդունուած է արդի գրականումն էլ, սխալ է, որովհետև Մաշտ. իրար յետևից դնում է «զշռնիտն և զքսեստինն և զռաստա-ռակն», որոնցից վերջինը լինելով «թաշկի-նակ, սրբիչ, անձեռոց», երկրորդը լինելով «կուժ»!, առաջինն էլ միայն «լական, կոնք» կարող է լինել։ Ճիշտ այսպէս է նաև Բիւզ. ն. γερνιβσζεστα «basin and pitcher, for washing the hands, լական ու կուժ, ռմկ լէհէն-երպրըխ» (Sophocles 1164բ)։


Շտապ, ի, աւ, իւ

s. adj. adv.

diligence, haste, hurry, promptitude, urgency;
urgent, pressing;
— տագնապի, too great haste, hurry, great urgency, hasty eagerness, precipitation;
constraint, imperious or urgent obligation;
pain, anguish, affliction, trouble;
—, — —, առ —, —աւ, hastily, in haste, expeditiously, speedily, diligently;
— տագնապաւ, with all possible speed or despatch, in a hurry, precipitately, post-haste;
առանց —ոյ, without hurry;
— տագնապի հասուցանել, ի վերայ դնել or ի վերայ հասուցանել, to urge, to press, to force, to compel, to oblige, to constrain;
to grieve, to pain, to agonize, to harass;
— քան զասելն, no sooner said than done.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. (յետնաբար ո հլ. ՆՀԲ դնում է նաև ի-ա հլ., բայց առանց վկայութեան) «ա-ճապարանք, վտանգից յառաջացած խուճապ» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. թգ. Ոսկ. յհ. ա. 9, բ. 16. «շտապով, աճապարական» Ոսկ. յհ, ա. 1. «շուտով, փութով» Լաստ. Ուռհ. Վրք. հց. որից շտապել Եփր. թգ. Ոսկ. ես. շտապիլ Եփր. յես. և թգ. շտապանալ Պտմ. աղէքս. ևն։ Գրուած է նաև ըշտապ (ինչպէս հնչւում է)։ Թերևս և նոյն է սրանց հետ շտամբ, որից կազմուած է ըստ ՆՀԲ շտամբաձայնութիւն «յորդոր երգեցողութիւն» Քերթ. եկեղ.։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-ՆՀԲ «լծ. հլ. շութափ, ստէպ, ճեպ և շոյտ ափ յափոյ, պրս. շիթապ, շիթա, թրք. չաբըգ»։ Ուղիղ են նաև Peterm. 22, Böttich. Arica 77, 273, Müller SWAW 38, 577։-Lag. Beitr. baktr. Lex. 43 պրս. sitab և զնդ xštāv «քաջ, կտրիճ»։ Մնակեան, Հայ-րենիք 1893 նոյ" 2 առաջարկում է կար-դալ շըտապ և ո՛չ թէ ըշտապ, որովհետև պրս. շիթապ ձևով է։ Karst, Յուշարձան 407 սումեր. šib «աճապարանք, վառո». tab «արագ, շտապել», 423 օսմ. čabuk «արագ», č̌apmaq «վազել», čevik «աշ-խոյժ» բառերի հետ։


Ոզնի, նւոյ

s.

hedge-hog;
— մեծ, porcupine;
— ծովու, echinus marinus, sea-urchin, sea-egg;
ձագ ոզնւոյ, hedge-pig.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ յիշում է ռուս. և յն. ձևերը՝ ա-ռանց նմանութիւնը նշանակելու։ Böt-tich. ZDMG 1850, 367 և Arica 34, 22 փռիւգ. ἔ́έουανοῦν (մեկնուած է ἐχιναλωπης ոզնաղուէս) բառի առաջին կէսի և 7A. πανοί յատուկ անուան հետ։ Pictet KZ 6, 186 և Orig. ind. 1, 453, 454 իրար է կցում յն. ἐχῖνος, գերմ. lgel, սանս. a-hina «մեծ օձ» և միւս կողմից ոզնի= սանս. ahi «օձ»։ Պատկ. Изсльд. 20 յն. ἔχῖνος, ձևի հետ։ Հիւբշ. KZ 23, 25 ունի ուղիղ մեկնութիւնը և հանում է հնխ ag'hanya ձևից։ Justi, Dict. Kurde էջ 350 քրդ. kusi հոմանիշին է կցում հյ, կոզնի ձևը։ Հիւնք. յունարէնից է հանում. Karst, Յուշարձան 404 սումեր. eššu, issu «ցորենի հասկ»։ Պատահական նը-մանութիւն ունի չեչէն. zu «ոզնի»։

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Հմշ. օզնի, Սեբ. վօզնի, Ռ. օզնի, օզնիգ, Երև. վօզնի, կուզնի, Ասլ. էօզնի, Տիգ. օզնիգ, Խրբ. օզնէգ, Վն. վոզնիկ, Սլմ. վօզնիկ1, Մրղ. վըիզնիկ', Գոր. Ղրբ. կօ՜զնի, Ագլ. կօ՜զնի, կո՛ւզնի, Ղզ. կուզ, Ալշ. Եծնի, Մշ. օձնի, Շտ. վոնձնի, Մկ. տնձնը՛, Ջղ. կոնձնի, Լ. կունձինա, Շմ. կուզնիգ՝.-սրանցից կոզնի ձևի մէջ կ նախաձայնը ծա-գած է շրջմամբ՝ ոզնիկ նուազականից, ինչ-պէս որ կոզնի ձևից էլ նոր նուազականով յառաջացել է Շմ. կուզնիգ'<կոզնիկ (նուա-զականի համար հմմտ. վերը սլաւական ձե-ւերը).-Բառ. երեմ. էջ 143 դնում է նաև խոզնի ձևը, որ սակայն վրիպակ պէտք չէ կարծել, որովհետև դրուած է խ բառաշարքի մէջ՝ իր պատշաճ տեղը։ Իսկ Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. 1788, էջ 69 ունի կուզնի։-Նոր բառ է ոզնեղէն Վն. «ոզ-նիի մորթից շինուած»։


Ոլոք, աց

s.

fibula, perone, shinbone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ որ ծագում է հնխ. oleq-ձևից (երկրորդ ձայնաւորը առաջինի ազդե-ցութեամբ դարձել է ռ). սրա ցեղակիցներն են՝ սանս. çkšala (<*lqs-elā) «ձիու կրուն-կից մինչև սմբակը եղած մասը», յն. άλας «արմուկ», λας «կրունկով», λαχμός «քացի, կիցք», λαxτίζω «աքացել, քացի տալ», լտ. lacertus «մկանունք, բազուկ», հիսլ. leggr «սրունքների բումբը», անգլ. ieg «սրունք», հիռլ. less «երանք», հիսլ. laer, հշվէդ. lār «սրունք», հսլ. lakúti, ռուս. lákoti «արմուկ» լիթ. elkuné, հպրուս. alkunis «արմուկ», lag-no «վարտիք, ոտաշոր» ևն։ Հնխ. արմատը oleq-(աճած ole-, elei-, lei-պարզականից) նշանակում էր բուն «ծռել, ճկել» և յետոյ, զանազան լեզուների մէջ յատկացուեցաւ նը-շանակելու արմուկը կամ սրունքը՝ սրանց ևորացած ձևի պատճառաւ. հմմտ. մն. σϰολιός «կեռ» և σxέλος «սրունք», հյ. կարո «ձկնորսի կամ ոտքի ճանկ» (Pokorny 1, 157, Walde 404, Boisacq 555)։ Նոյն ար-մատին են պատկանում նաև ողն և ուլն, որոնք տե՛ս առանձին։ Ernout-Meillet 490 lacertus բառի համար ո՛չ մի համեմատու-թիւն ստոյգ չի գտնում։


Ոյժ, ուժոյ, ուժի

s. adv.

force, strength, power, vigour, energy, virtue, valour;
effort;
weight;
յուժոյ, strongly, vigorously;
— տալ, to force, to make efforts;
to give power, to authorize, to favour;
— առնուլ, to gather strength;
նոր — առնուլ, to gain new strength, to recover one's strength;
յուժի լինել, to be in full vigour, in the prime of strength;
անկանել յուժոյ, to feel one's strength failing, to lose strength, to become weakened or enervated;
cf. Թափեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «լծ. առոյգ, իշխ-, յն. իսխի՛ս և լտ. վիս, վի՛կօռ ևն, թրք. կիւճ, խըզ, հըզ, եբր. օզ ևն». իսկ միազօր բառի տակ լծ. յն. ուսի՛ա։ Առաջին անռամ Windisch. 25 համեմատում է սանս. ձևի հետ, որից յետոյ Böttich. ZDMG 1850,


Ոստիկան, աց

s.

governor, prefect;
inspector, surveyor, commissary;
minister.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. թրք. իւսթէ՝ իւսթտէ տուրան, ուսթատ, ուստա։ Peterm. De ostikanii arabicis, Berolini 1840, հյ. թրգմ. Երե-ւակ 1859, էջ 15 մեկնում է հյ. ոստ «ճիւղ, բլուր» կամ ոստան «մայրաքա-ղաք» բառերով, բայց առաջինի իմաս-տը յարմար չէ. երկրորդը պիտի տար ոստանական, ուստի դնում է թռո. իւոտ «վերին, բարձր» արմատից, որից նաև


Ով

int.

o ! oh ! ho ! ah ! ha ! alas !
ով աստուած իմ, o my God !
ով աղետիցս, what a pity !
cf. Աղէտ;
ով սքանչելեացս, what a wonder ! wonderful !
ով, զիարդ վեհ է ազգասիրութիւն, ah ! what a noble sentiment is patriotism !
ով ժամանակ ով բարք, o tempora ! o mores ! oh times ! oh manners ! to what a depth of corruption have our manners come ! in what an age we live !
ով ո, փախերուք յերկրէ հիւսիսոյ, ho, ho, flee from the land of the north !
.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. ո՞ բառի կրկնակն է. նախապէս ո՞ գործածւում էր բաղաձաւնև մօտ (ինչ. ո՞ կարէ). ձայնաւորի մօտ՝ ներ-դաշնակութեան համար յառաջացել է վ ձայ-նը և այսպէսով ձևացել է ով ձևը. (ինչ. ո՞վ իցէ). յետնաբար երկու ձևերը շփոթուելով իրար խառնուեցան, մինչև որ պարզական ո ձևը բոլորովին ջնջուեցաւ՝ տեղի տալով ով-ին. այսպէս արդի գրականում և բոյրդ բարբառներում։ Ղարաբաղի բարբառն է մի-այն՝ որ գրաբարի ամենահին օրէնքը պա-հում է դեռ՝ գործածելով ձայնաւորի մօտ հո՞ւվ, բաղաձայնի մօտ և անկախ՝ հո՞ւ. ինչ. հո՞ւվ ա, հո՞ւվ ասից, հո՞ւ քէզավ, հու վէր «ո՛վ որ», հո՞ւ «ո՞վ»։-Ո ձևը (բայց ոչ ան-կախաբար) պահուած է նաև Ննխ. գիւղերը՝ վօ՜ գինա «ո՞վ գիտնայ, չգիտեմ» դարձուա-ծի մէջ։ Ըստ այսմ ով բառի վ ձայնը իր հա-մազօրը չունի ցեղակից ձևերի մէջ, որոնց վրայ տե՛ս Ո։


Որգոստա

s.

forum.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(կամ որդոստա*) «վաճառա-նոզ». մէկ անգամ ունի Գծ. իր. 15. «Ելին ընդ առաջ մեր մինչև յորգոստայն Ապփեայ». յն. ἀχρις Ἀππίου φὄρου, որ է լտ. forum Ap. pii «Ապպիի վաճառանոցը, այն է փոքրիկ մի քաղաք Լատիումի մէջ». (ըստ Զոհրապի 5 հնագոյն օրինակ ունին յորդոստայն, մի օր. յորգոստեան, մնացեալը յորգոստայն. Բագրատունու հրատարակութեան մէջ դրուած է յորգոստայն, ինչպէս նաև Պօլսի 1895 թուի հրատ.)։-Բառ. երեմ. էջ 35 գրում է ար-գոստայք «ապարանք» և էջ 228 յարզոստեան ռոթևան կամ ապարան»։


Որդի, դւոց

s.

son, child;
— աստուծոյ, Son of God, Only Son;
—ք լուսոյ, խաւարի, the children of light, of darkness;
հոգւոյ —, cf. Որդեգիր;
—ք բրտից, potters;
—ք որդւոց, nephews;
— ի հօրէ, from father to son, successively;
ըստ հօրն եւ —ն, like begets or produces like.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Յոյն պատմիչներից Կոստանդին Պերփերոժէն կայսրը իր Պատմութեան մէջ երկու անգամ յիշում է հունգարացոց նախ-նական անունը՝ Zαβαρτοιάσφαλοι (կարդա՛ Սավարտիա՛սփալի)։ J. Türy հունգարացի գիտունը Századok թերթում (1897, էջ 317-403) աշխատում է ցոյց տալ թէ յոյն բառի առաջին մասն է հյ. Սևորդի, իսկ երկրորդը՝ յն. ἀσφαλεῖς «արի, ամուր»։ Ըստ նոյն հե-ղինակի՝ Սևորդիները Մաճառ ազգի նախնիոն են, հաստատուած էին Պարսկաստանում և երկար ժամանակ անկախ մնալուց յետոյ՝ Հայոց իշխանութեան հպատակեցան. 921-ին Կոստանդին կայսեր դէմ պատերազմի դուրս եկան (տե՛ս ՀԱ 1898, 88ա)։ Թօփչեան, Po-litische und Kirchengeschichte Arm. 1905, էջ 201 նոյն Սևորդիներին է կցում Կոստ. Պերփերոժէնի βερβότιοι ձևը (De Cerem. aulae Byzant. II, 48, 687) և արաբ պատմիչ Մասուդիի [arabic word] siyāvardī ձևը։ Ըստ Մասուդիի սրանք հայ էին և քաջ ժողովուրդ. նշանաւոր էր յատկապէս մի տեսակ պատե-з-րազմական կացին, որ իրենց անունով կոչ-ւում էր [arabic word] ︎ assāvardiyya։


Որթ, ու, ուց

s.

calf, (pl. calves);
— դիեցիկ, sucking calf;
միս —ու, veal;
— խորովեալ, roast veal;
մորթ —ու, calf-skin;
cf. Քեցեմ;
— եղանց, fawn, young deer;
— ծովային, seal, sea-calf;
cf. Փոկ;
— ոսկի ձուլածոյ, golden calf.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. porthu-ձևից հմմտ. յն. πόρτις, πόρτας «հորթ, երինջ, փոքր տղայ կամ աղջիկ», սանս. [other alphabet] prthuka-«մանուկ, տղայ, անասունի ձագ», կիմր erthyl «օրպակաս ձագ», erthylu «ժամանա-կից առաջ ծնիլ», հսլ. zaprútukü «մաշկա-ձու, թերակազմ ձու», չեխ. spratek «օրպա-կաս հորթ», ուկր. vyportok «վիժուածք», հբգ. far, farro, մբգ. varre, անգսք. fearr, հհիւս. farre, գերմ. Farre, հոլլ. var, varre «ցլիկ, մատաղ ցուլ», մբգ. verse, հոլլ. vaars, գերմ. Färse «երինջ» (գերմ. *farz, *fars նախաձևերից)։ Բոլորի նախնական արմատն է հնխ. per, por «ծնիլ, ձագ բե-րել». հմմտ. լիթ. periu «թխսել», յն. πόρις «հորթուկ, ձագուկ», լտ. pario, peperi «ծնիլ, երկնել, տղայ բերել» (Boisacq 804, Waldē 562, Pokorny 2, 41 և 49, Kluge 131, Pe-tersson KZ 47, 271-273)։ Այս նոյն խըմ. բին է պատկանում նաև հյ. որդի և որով-հետև հնխ. t տալիս է հյ. ր-ից յետոյ դ, ուս-տի հյ. որդի յառաջանում է հնխ. portiyo-ձևից, իսկ որթ<հնխ. porthu-ձևից, որի p նախաձայնը աւելի հաւատարմութեամբ պա-հում է դեռ գւռ. հորթ։-Հայերէնի հետ պա-տահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] fartā «փոքր ոչխար», արամ. [hebrew word] pārtā «կով», արաբ. [arabic word] farr «հորթ», եբր. [hebrew word] par «ցուլ», որոնց համար կարծիք կայ թէ փոխառեալ են հնդևրոպականից։


Նոր, ոց

adj. adv.

new, fresh, young;
novel, recent, modern;
strange, extraordinary, curious;
inexperienced, unpracticed, new, raw;
newly, lately, freshly, recently;
— ինչ, curiosity;
— ոմն ղեւոնդիոս, like a second Leontius;
— նորոգող բնութեան մերոյ, the renewer of our nature;
ամիս —ոց, the month of first fruits;
—, cf. Նորանոր;
ի —ումն or —ումս, at present;
under the new dispensation, according to the christian law;
now, in the present age.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ. հնդևրոպական նախա-ձևն է nêvo-, nέvуo-, որոնցից յառաջազած ձևերն են սանս. [other alphabet] náva-, [other alphabet] návya-հինդուստ. nuo, գնչ. nevó. զնդ. naкa-, պհլ 1911 nok, navak, պազ. no, պրս. [arabic word] nō, nav, քրդ. nu, աֆղան. nau. nawai ոսս nävαg. nvog, բելուճ. nōk, յն. νεος, յոն. νεῖος, հլտ. novos, լտ. novus (>ֆրանս. neuf, neuve սպան. nuevo, իտալ. nuovo, ռում. nօն), գոթ. niuǰis, հբգ. niuwi, գերմ. neu անգլսք. nfwe, անգլ. new, հոլլ. nieuw, հսլ. novū, սերբ. nδv, չեխ. noyy, ռուս. новыլū հլիթ. navas, լիթ. naūjas, հպրուս. neuwe-nen, հիռլ. nūe հոմանիշները. նոյն նախա-ձևից r-ով աճած ունինք յն. νεαυός <հնխ. nevərós և հյ. նոր<հնխ. nevros, նմանառ-մամբ ձայնաւորների՝ novros, հնխ. -ro մաս-նիկով է կազմուած նաև լտ. noverca «մօ-րու». այս մասնիկը ցոյց է տալիս երկու իրերի միջև հակադրութիւն. ուստի հյ. նոր նշանակում է բուն «երկուսի մէջ աւելի նռ-րը» (Ernout-Meillet 649, Boisacq 664. Horn § 1045, Walde 526, Kluge 348, Tra-utm. 194, Pokorny 2, 324)։ Նոյն բառի ստո-րին ձայնդարձն է ներկայացնում հնխ. nū «հիմա, այժմ», որի ժառանգները տե՛ս Po-korny 2, 340։-Հիւբշ. 479։

Նախ ԳԴ համեմատեց պրս. նէվ հո-մանիշի հետ։ Rask, Nonnulla (1832), էջ 25 ֆինն. nuor բառի հետ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 18 (1835) պրս. յն. և լտ. ձևերը դնում է հայերէնից։ ՆՀԲ ուղիղ ձևերի հետ դնում է նաև եբր. նաար, յն. ϰαινός, թրք. yeni «նոր»։ Ծանօթ ձևե-րի հետ համեմատում են Windisrh 23 Müller SWAW 38, 589 և 41, 12, Justi, Zendsp. 168, Տէրվ. Նախալ. 91, Երկ-րագունտ 1883, 19 ևն։ Տէրվ. կարծում է թէ մեր բառի ր ձայնը գալիս է միւսների v-ից և այս ձայնափոխութեան համար համեմատում է մեղր-մեղու, բարձր-բարձու ձևերը։ Հիւնք. նոր<լտ. nurus յն. ἐγϰαινίζω բառի նախամասն ἐγ-ից է դնում։ Patrubány ՀԱ 1908, 188 են-թադրում է երկու հյ. ձև՝ նոր և *նոգ, որոնց միացմամբ յառաջացել է նորոգ։


Նուրբ, նրբից

adj. gr. fig. adv.

subtile, fine, slender, tenuous, lank, thin, slim;
narrow;
subtile;
finespun, subtile, difficult, abstruse, obscure, profound;
subtilely;
— ձայն, shrill voice;
— մտօք, subtle, acute, shrewd, perspicacious.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, As. pol. 100 օսս. nareg։ Lag. Urgesch. 295 և Muller ՏWAW 46. 465 պրս. narm «մեղմ»։ Այս մեկ-նութիւնը մերժում է Lag. Arm. Stud. § 1656։ Հիւնք. յն. νεβρός «ձագ, կոր-իւն»։ Patrubány SA 2, 31 և 288 յն. νέφος «ամպ, մութ», լտ. imber «տա-րափ» բառերի հետ։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 64-65.-Karst, Յուշարձան 415 մոնղոլ. narin, թունգուզ. narxōn, թրք. օսմ. narin «նուրբ»։ Persson IF 35, 206-208 դը-նում է հնխ. snerp, snerb «քաշուիլ, ամ-փոփուիլ, կծկուիլ» արմատից, իբր հբգ. snerfan, մբգ. snerfen, գերմ. schnurfen, šchnurfeln, որ և զնդ. narəp «լուսնի-պակասիլը». սրանց պարզականն է հնխ. šner-, որից ունինք անգսք. nearu «նեղ». շվէդ. nōr «մանկիկ», լեթթ. nārs, nāre «ճարմանդ», գերմ. schnurren «սեղ-մուիլ, կուչ գալ», այլ աճականով՝ հնխ. snerk-, snerg-, որից հգերմ. snerhan, յն. νάρϰη, հյ. ներգևիլ։ Pokorny 2, 698 ընդունում է ուղիղ մեկնութիւնը, իսկ 2, 701, առանց անդրադառնալու նախոր-դին, ընդունում է Persson-ի այս մեկ-նութիւնը (միայն սխալմամբ հյ. նուրբ բառի տեղ գրում է սներբ!)։ Այս երկու մեկնութիւններից նախընտրելի էր բնա-. կանաբար առաջինը՝ ըստ նշանակու-


Նքողակ

s.

lake, small lake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Ոսկ. ղկ. (տպ. Ոսկ. պօղ. Բ. էջ 627). «Ե՛լ յինէն, տե՛ր, զի մի՛ արքս հանդերձ նաւաւս ընկղմեսցուք. քանզի նոյն ինքն և նքողակ։ մտանել ի նաւս բռնադատի (ամենայն ձը-կամբք)»։ ՆՀԲ մեկնում է «ծովակ, լճակ, եթէ չկայցէ սխալ գրչի», ԱԲ «ծովակ, լճակ. 2 ձկները»։ Առաջին իմաստը աւելի է յարմար։


Շահապ

cf. Շահապետ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Սասանեան պհլ. *šahrap ձևից, որի հինն էր արշակունեան պհլ. *šatiap. այս բառը գալիս է հպրս. *xšaϑrapā «գաւառա-պետ» բառից, որ կազմուած է հպրս. xšaϑ. ra=զնդ. xšaϑra «թագաւորութիւն, երկիր, գաւառ» և զնդ. հպրս. pā «պահել, պահպա-նեւ» բառերից. հմմտ. սանս. kšatrapa-ձևըր Հպրս. *xšaϑrapā-ձևի մօտ կային նաև xšaϑ. rapāvā (որ աւանդուած է բևեռագիր արձա-նագրութեանց մէջ) և ենթադրեալ *xšaϑrapa-na-. առաջինից է տառադարձուած յն. ἐkατ-ὄάπης (KZ 33, 215), երրորդից են եբր. [hebrew word] axasdarpənīm Եզր. ը. 36, Եսթ. գ. 12, ը. 9, թ. 3 և արամ. [other alphabet] axašdarpənīn, axašdarpənayyā Դան. գ. 2, 3, 27, զ. 2-8։ Պհլ. ձևից է տառադարձուած յն. οατράπης, σατράπαι, որի միջոցով են հյ սատրապ, լտ. satrapes և ասոր. [syriac word] [other alphabet] satrāpā։-Հիւբշ. 208, 513։


Շահատակ

cf. Նահատակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ախոյեան, առաջին յարձակո-ղը, յառաջամարտիկ». առանձին չէ գործած-ուած. բայց սրանից են շահատակել «հա-մարձակ արշաւել, յարձակիլ» Գ. մակ. դ. Չ։ Խոր. շահատակիւն Նաւում. գ. 2. շահա-տակարար Թէոդ. կուս. շահատակութիւն Խոր. շահատակումն Մագ.։


Շահոքրամ

s. bot. clove, pink, carnation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բառիս առաջին մասը կարող է լինե պրս. šāh «թագաւոր» բառը, որով բարռուած են շատ բուսանուններ. ինչ. լահպալուտ, շահպրակ, շահպանաճ ևն. իսկ երկրորդը ան-յայտ է. ամբողջը պարսկական փոխառու-թիւն պէտք է լինի, որ իրանեանում կորել էր Հիւբշ. 272։


Շաղաշուտ

s. adj.

vagabond, good-for-nothing, wretch, scamp, blackguard, scoundrel;
dissolute, shameless, unblushing, brazen-faced.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անմիտ, խենթուկ» Ոսկ. մ. բ. 12 Բուր. որից շաղաշտութիւն «անառակու-թիւն» Բուզ. 109 (տպ. շաղաշատութիւն, ըստ ՆՀԲ շաղաշտութիւն). -առաջին վկայութեան մէջ գրուած է շաղաշոյտ, որ պէտք է ուղղել շաղաշուտ, ինչպէս ունի Բուզ. և ինչպէս երե-ւում է շաղաշտութիւն ածանցից։ Տե՛ս նաև դղշուտ բառը։-Ըստ իս -ուտ մասնիկ է. բա-ռիս արմատն է *շաղաշ։


Ուրբաթ, ու

s.

friday;
աւագ —, Good Friday.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] ︎ ərūwəϑā «ուրբաթ», որից փոխառեալ է նաև արաբ. [arabic word] 'a. rī̄bat «ուոռաթ». բուն նշանակում էր «պատ-ռաստութիւն». հմմտ. արամ. [hebrew word] 'əruwəϑa dəšabbā և հր. [hebrew word] *aruh šabbat «պատրաստութիւն շաբաթու» (յն. παρασxευή «պատրաստութիւն. 2. ուր-բաթ»). այսպէս էր կոչւում այդ օրը, որով-հետև այդ օրն էին պատրաստում բոլոր այն բաները, որ կարելի չէր անել շաբաթ օրը՝ սուրբ պահելու համար։ Սակայն այս բա-ցատրութիւնը յառաջացած է ըստ յունակա-նին, որովհետև ասոր. բառը ծագում է ընդ-հանուր սեմական 'rb «արևը մայր մտնեւ երեկոյանալ» արմատից. հմմտ. ասուր. erēb šamsi «մայրամուտ արևու», եբր. [hebrew word] 'ereb «երեկոյ», արաբ. [arabic word] γarb «արևմուտք»։ ❇ [arabic word] ︎ γurūb «արևի մայր մտնելը». ա-սոր. [arabic word] 'ərab «արևը մայր մտնել», [syriac word] ma'rəbā «արևմուտք» (Broc-kelm. Lex. syr. 260, Gesenius17, 615)։-Հայերէն բառը ծագում է հնագոյն *ուրու-բաթ ձևից՝ միջին անշեշտ ու-ի անկումով։-Հիւբշ. 315։


Ուրու, աց

s.

phantom, ghost.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ փոխառեալ արաբ. [arabic word] ruvā «երազ, ցնորք» բառից։ Տէրվ. Altarm. 72 սանս. rupa «արտաքին երևոյթ, ե-րազական ցնորք» ևն։ Հիւնք. արաբ. րուհ «հոգի» կամ րույէ «երազ»։ Ալի-շան, Հին հաւ. 199 արական մի աստ-ուած է, որի իգականն է ուրհի. հմմտ. արաբ. հիւրի։ Թիրեաքեան, Կարնամակ ծան, 59 ոնր. ուրուան, հպրս. րուան, պրս. [arabic word] ruvān «հոգի»։ Խաչկոնց, Բիւր. 1899, 180 «երբեք կասկածելու տեղի չկայ թէ հպրս. ֆէրուհէրը հայա-ցած ուրու ձևէն առաջ եկած է և որո։


Ոփի, ոփիք, ոփեաց

s. bot. white poplar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յգ. սեռ. -եաց) «անպտուղ մի ծառ՝ որի փայտը յարմար է շինութեան մէջ» Պիտ. (յիշուած է կաղամախի հետ). գրուած է նաև տփի, յուբի, հոփի և մեկնուած է զանազան ձևով. այսպէս՝ յուբի «կաղամախ» Բժշ. յո-փի «կապպար» Ռոշք. հոփի «կասլայ, դափ-նի» Հին բռ. ոփնի «կաղամախի, populus» Ղուկ. վրդ. Խարբերդցի (ՀԲուս. § 2430). «ազգ կաղամախի» ՆՀԲ և ՋԲ, իսկ ըստ Տի-րացուեան, Contributo § 77 fagus silvatica L, § 303 ucer campestre L (առաջինը ըստ ՀԲուս., երկրորդը ըստ Քաջունի)։-Տե՛ս և գւռ.։


*Չանչ

s.

husks of pressed grapes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Կովկասեաններից փոխառեալ բառ. հմմտ. վրաց. ჩენჩო չենչո «կեղե, կճեպ», ჩენԲოიანი չենչոիանի «կճեպը վրան, դեռ չմաքրուած» (հացահատիկների համար է ասւում), լազ. չոնչի «եգիպտացորենի կուր-ծի վրայի տերևները», վրաց. ჭა ճաճա «խաղողի չանչ», լազ. ճաճի «կաղինի դրսի կանաչ կեղևը». հմմտ. նաև պրս. [arabic word] cunča կամ [arabic word] ǰunja «խաղողի ևուտ» (Առաջինները համապատասխանում են մեր չանչ բառին, երկրորդները՝ մեր չեչ ձևին). -Աճ.


Շամբուշ

adj. fig.

foolish, mad;
extravagant, absurd;
carried away by passion, furious, maniac, mad for, dotingly fond of, lovestricken;
lewd, libidinous.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է. բարդուած է շամբ+ուշ բառերից. առաջինն է իրան. šam «խելագար» (հմմտ. պրս. ❇ šam «խե-լացնոր, յիմարած, խենթ», [arabic word] šamīdan «ուշաթափիլ, երկնչիլ», ❇šamida «խենթ, մտազնոր, ուշաթափեալ»), երկրորդը ուշ< զնդ. uši, պհլ. hos «խելք, միտք», որի վրայ տե՛ս առանձին։ Ըստ այսմ մեր բառի ռուն ձևն է շամուշ (որից շամշիլ, շամշանք ևն) և թարմատար բ-ի յաւելումով՝ լամբուշ։-Հիւբշ. 310։


Շապիկ, պկաց

s.

shirt, linen;
— քահանայական, alb;
— սարկաւագաց, դպրաց, rochet, surplice;
dalmatic, tunic;
— կանանց, chemise, shift.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սլմ. շապիկ', Շմ. շmպիգ՝ (եկեղե-ցու), Ախց. Կր. Ջղ. լապիք, Մկ. Վն. շա-պիք (սեռ. շապկի), Ագլ. շա՛փիկ1, Ալշ. Հմշ. Մշ. Սչ. շաբիգ, Տիգ. շmբիգ, Երև. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տփ. շաբիք, Հճ. շmբիք, Խրբ. քաբիք (սեռ. շաբգի), Մրղ. շապրիկ1, Զթ. շաբրք, Ասլ. ըէբիգ, շէբի*, Սվեդ. շmբmք (վերջին-ներիս մէջ ք ձայնը յառաջացել է վարտիք բառի նմանութեամբ)։ Նոր բառեր են շապկ-ընկեր, ըապկացու, շապկահան, շապկանց, շապկահին, շապկիկ։


Շառափնատ

adj.

quite ashamed or abashed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Եփր. յես. «Յետ նզովածոյ անտի ձա-խողակի շառափնատ կապարճս դարձուցեալ փախստեայք լինէին յերեսաց բնակչացն Գե-հայ.» տպ. Վենետ. հտ. Ա. էջ 312. այսպէս նաև Վիեննայի ❇ 229 ձեռագիրը. այլ ձ. կա-ռափնատ, որից հետևցնելով ՆՀԲ մեկնում է ռառս «կառափնատ», իսկ ԱԲ «խաղք ու խա-ւեր եղած, երեսը կախած», ինչ որ աւելի պատշաճ է։ Համապատասխան տեղը Ս. Գըր-քի մէջ գտնում ենք «Դարձուսցեն զպարա-նոցս առաջի թշնամեաց իւրեանց՝ զի եղեն ի նզովս» (Յես. է. 12), որ սակայն անծանօթ բառի միտքը չի պարզում։


Շատ, ից

adj. adv.

much, several, considerable, abundant, plentiful, copious, in great quantity;
"much, too much, very, most;
enough, sufficiently, as much as necessary;
— անգամ, often, frequently, cf. Բազում անգամ;
— իսկ, sufficiently;
— կամ սակաւ, more or less;
ընդ — եւ ընդ սակաւ, in all about;
փոքր ի —է, somewhat, partly, a little;
more or less;
ոչ ընդ — եւ ընդ փոքր, in no wise, in no way;
" v. imp. "— է, enough, it is enough, sufficient, no more, cf. Բաւական է;
— է այդ, that is enough;
— է զի, it suffices that;
provided that;
— ասել, to be content;
— համարիլ, to content oneself with;
—ք յայնցանէ, most of them, the greatest part of them;
դեռ աւուր — կայ, much time still remains;
ո՞չ իցէ քեզ — զի..., does it seem to you a little thing that."

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ ԳԴ համեմատեց պրս. šad «ջուր յորդ և բազում» ձևի հետ։ ՆՀԲ լծ. լտ. sat, satis «բաւական», հյ, լիթ, կաթն, թրք. sud «կաթ», եբր. շատ, սատ «ստին», որպէս լտ. uber է «ստին» և «առատ», շատիլ՝ լծ. լտ. satior «յա-գիլ»։ Müiller SWAW 78, 425, 430 և 84 (1877), 229 նոյն է դնում զնդ. šāiti, հին պրս. šiyāti. վերջինս ըստ Müller-ի պէտք չէ թարգմանել «ուրախ», այլ հա. մաձայն հայերէնի «առատ»։ Վերի ձե-ւով մեկնեց Lag. Arm. Stud. § 1681։ Մորթման ZDMG 26, 541, 578 և 31. 413 բևեռ. šida, šadai «բազում, շատ»։ Հիւնք. շատ «բազում»=պրս. šad «ու-րախ», sad «հարիւր, բազում», յն. έϰατόν «հարիւր, բազում», οάττω «լնուլ, լը-ցուցանել», իսկ շատ «բաւական»=լտ. sat, satis.-Patrubány ՀԱ 1907, 305 հնխ. k'uo «ուռչիլ» արմատից, որի վրա տես աճել։ Էսգեթ, Արրտ. 1915, 785 արաբ. [arabic word] šadd «սաստկութիւն»։


Շատրուան, աց

s.

tent, pavilion, marquee.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. šāturvān «ննջասենեակ?», պրս. [arabic word] šādurvān կամ նաև šadravan, sādirvān, sadurbān, šādrabān, sādyān, šārvān «մեծ վարագոյր կամ գորգ՝ որ ար-քայական օթեակի առաջն են քաշում. 2. բարձ»։-Հիւբշ. 212։


Շատրուան

s.

water-spout, fountain, jet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. šāturvān «ննջասենեակ?», պրս. [arabic word] šādurvān կամ նաև šadravan, sādirvān, sadurbān, šādrabān, sādyān, šārvān «մեծ վարագոյր կամ գորգ՝ որ ար-քայական օթեակի առաջն են քաշում. 2. բարձ»։-Հիւբշ. 212։


Շարական, ի, աց

s.

hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Կառմուած է հյ. շար(ք) բառից՝ -ական մասնիկով։ Այս բառով հասկանում էին իւ-րաքանչիւր տօնի յատկացուած ինը երգերի մի շարք, որոնք մի ամբողջութիւն էին կազ-մում։-Հնագոյն ժամանակներում ամէն տօ-նի համար կային զանազան հոգևոր երգեր։ Ը դարուն Յունաց մէջ, և նրանց օրինակով նաև Հայոց մէջ սովորութիւն դարձաւ միև-նոյն տօնին պատկանող զանազան հոգևոր երգերից ընտրելով կամ, եթէ պակասներ կա-յին, լրացնելով՝ կազմել ինը երզերի մի շարք։ Շարքի այդ մասերն էին՝ 1. Օրհնու-թիւն, 2. Հարց, 3. Գործք, 4. Մեծացուսցէ, 5. Ողորմեա, 6. Տէր յերկնից, 7. Մանկունք, 8. Ճաշու, 9. Համբարձի. իսկ բոլորի ամբող-ջութիւնը կոչւում էր կանոն կամ կարգ, եր-բեմն նաև սարք. օր. կարգ ծննդեան, կարգ աւագ շաբաթուն, կարգ ապաշխարութեան, իւր սարօքն ևն։ Այս բանը հաստատում է նաև Օրբելեանի հետևեալ վկայութիւնը. «Բա-ժանեաց և զութ ձայնսն և կարգեաց լարեաց զՅարութեան Օրհնութիւնսն» (հրտր. Էմ. էջ 101)։ Նախապէս ասւում էր (իբր ածական) շարական երգ, յետոյ բառը դարձաւ գոյա-կան, ինչպէս ունինք բազմական, գեղական, ուրուական, վաճառական, ազգական, իսկ գիրքը կոչուեց շարակնոց։-Շարական բառը կանոն բառից աւելի նոր է, մօտաւորապէս ԺԲ դարից, բայց կարող է լինել նաև աւելի հին՝ ժ դարից։ Ըստ Ամատունի (Հայոց բառ ու բան, էջ 511) «Բառս առաջին անգամ լի-շում է ԺԱ դարում ապրող Պօղոս վրդ. Տա-րօնեցին՝ ասելով. իսկ ի կիւրակէի և ի մար-տիրոսաց յիշատակս խնկարկութեամբ և շա. րականաւ (կատարել)»։ Բառիս կազմութեան համար կարող ենք համեմատել նաև յն εἰρμός «շարք, բայց նաև բանահիւսութիւն, շարական» (Sophocles 426բ). հմմտ. Վրք. հց. ա. 421 տունս եռմոսից, որ էջ 422 դառ-նում է տունս շարականաց. հմմտ. նաև անո՝ էջ 535-6 ասուածները։

Schrōder, Thesaur. 45 եբր. [hebrew word] šrq «սուլել» արմատից։ ՀՀԲ շարք ականց։ Հ. Գ. Աւետիքեան, Բցտր. շար. էջ ժ մերժում է այս բացատրութիւնը, որով-հետև ակն բառը բարդութեանց սկիզբը դառնում է ական-, վերջը՝ ակն. ուստի, պիտի ասուէր ականաշար կամ շարակն. ինքը հանում է կա՛մ հլ. շարք (հմմտ. շարագիր, շարագրած. նաև Մովս. քերթ. «շարադրութիւն շարամանութեան հոգե-ւոր երգարանիս ըստ երաժշտական չա-փոց) և կամ եբր. շիր, լիրահ «երգ» բա-ռից։ ՆՀԲ լծ. եբր. շիր, շիրա, արաբ. [arabic word] ši'r, պրս. surūd, թրք. šarqi «երգ»։ ՓԲ «ուր շարեալ կան ամենայն երգք»։ Peterm. իր մի ընդարձակ յօդուածում՝ Uber die Musik der Armenier, ZDMG 1851, էջ 365-372 մեկնում է «շարք մարգարտաց, այսինքն ականց»։ Էմին, Ист. Bарданa, էջ 116, Iepeводы 320, 327 սեմ. շէր «երգ» բառից, որ ունի նաև Մամիկ. շեր ձևով։ Հիւնք. հյ. սարեակ = պրս. šārak «սոխակ» բառից։ Ա. վրդ. Ամատունի (Ուս. շարականաց, Արրտ. 1894, էջ 176-180, 218-222, 250-256) դնում է շարք բառից։ Մառ, Teксть и paз. I (1900), էջ 22-23 մերժում է դնել արաբ. ❇ ši'r «երգ» բառից, որով-հետև այս բառից նախ չի կարող յառա-ջանալ ըար-ձևը, և երկրորդ՝ կրօնական մի բառ չի կարող յառաջանալ արաբե-րէնից. ուստի դնում է ասոր. šahrā «հսկում, նաև հսկման երգ» բա-


Շաքար, ի, աւ

s.

sugar;
մաքուր, սպիտակ, refined or lump -;
խակ —, moist, brown or raw -;
— վանի —, candy;
գործատուն —ի, sugar-mill;
զտարան —ի, rugar-refinery;
համեմել —աւ, to —, to sweeten, to strew or sprinkle with -.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պրս. [arabic word] šakar հոմանիշից. այս էլ մի հնդկական բառ է. հմմտ. սանս. [other alphabet] çarkarā, պալի sakkharā. թւում է թէ հնդիկ բառն էլ հնագոյն ժամանակ փոխառեալ է հնդկաչինական լեզուներից (հմմտ. J. Przy. luski MSL 22, 208. նկատելի է սակայն որ սանս. բառի առաջին իմաստն է «խիճ, խո-շոր աւազ», երկրորդ՝ «շաքարաւազ»). յետոյ, նիւթի հետ միասին բառը բենգալից անցաւ միւս ասիական լեզուներին. ինչ. պրս. ša-kar, šakkar, վրաց. მაკარი շաքարի, մինգր. მანკარიշանքարի, սվան. թուշ. šak'ar, ափ-խազ. aššak'ar, քրդ. šekir, sukir, šeker. թրք. šeker, արաբ. [arabic word] sukkar, ասոր. [syriac word] šekar. նոյնը խաչակիրների ժամանաև ա-րաբների միջոցով անցաւ Եւրոպա և ձևա-ցան՝ յն. σάϰχαρ, σάϰχαρον, σάχαρον (Boisacq 849). լտ. saccharum, մլատ. zucharum zu. cara, սպան. azucar, իտալ. zucchero. ֆրանս. sucre, գերմ. Zucker (իտալերէնից Kluge 547), անգլ. sugar (հնչւում է šugr, ուր § ձայնը նորից վերականգնուած է), ռուս. caxapъ, բուլգ. zahar, սերբ. cahara (Ber-neker 131) ևն։-Հիւբշ. 213։

ՀՀԲ մեկնեց «սա է քար»։ Ուղիղ մեկ-նեց նախ ԳԴ, որից յետոյ ՆՀԲ, Pott ZKM 7, 163 ևն։ Թաղիադեան, Առաջ. նորդ մանկանց, էջ 46 հայ բառը ստու-գաբանում է սա քար և սրանից է հա-նում հնդ. սաքքար։


Շեղջ, ից

s.

heap, mass, pile, stock, hoard, accumulation;
— ցորենոյ, stack, rick;
— խոտոյ, hay-cock, mow;
— — or —ս —ս, cf. Շեղջաշեղջ;
— կուտել, կուտել —ս —ս, to heap up, to pile up.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. զեղչել բայից։ Աճառ. Հյ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 94 իբր նո-րագիւտ բառ է դնում Տիմոթ. կուզ, էջ 222. գործածուած շեղջ բառը՝ «դագաղ» նշանակութեամբ։ Բայց Հ. Պ. Ֆ. (ՀԱ 1910, 30) ցոյց է տալիս, որ այս բանը թարգմանչի մէկ սխալն է, որ յառաջա-ցած է յն. σορός «դագաղ» բառը σωρός «շեղջ» կարդալով։ Սրանով նորագիւտ շեղջ «դագաղ» բառը ջնջւում է։ Peters-son, LDA 1915, 7։ 1916, 40 (ըստ Po-korny 1, 367) հնխ. k'eu-«ուռչիլ» ար-մատից է հանում. հմմտ. հիսլ. hvāll «կլոր բլուր», շվեդ. գւռ. hvālm «խոտի դէզ» ևն։


Շերտ, ից

s.

splinter of wood, chip, lath, strip, slip, part, morsel;
— պտղոց, slice, bit, piece;
— տակառաց, barrel-stave;
— կերպասու, strip of fine linen;
— ընդ — ստեղանցն, through the balustrade.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Kiggs, Քերակ. էջ 61 անգլ. shred «մանրել, կտրտել» բառի հետ։-Տէրվ. նախալ. 112 հնխ. skard «ճեղքել» ար. մատից. հմմտ. գոթ. skreitan։ Հիւնք. շուրթն բառից։ Bugge KZ 32, 57 հա-մարում է շրջուած *շետր ձևից և կցում է յն. *σχέδη (որից լատ. scheda) σγεδαριον «գրքոյկ, թերթ, տախտակ». σϰεδάννυμι «ցրուել, ցանցնել» բառերին։ թէ շերտ ձևին նման ուրիշ մի խումբ բառերի համեմատութիւնը։ Այլսպէց՝ ❇) յն. σχέδη «տախտակ, թերթ», որ ա-ւանդուած է յետնաբար, փոխառեալ է ընդհակառակը լտ. scheda բառից. այս էլ յառաջանում է յն. σγίδη բառից, որ պատկանում է σχίζω բային (Pokornv 2, 558, Walde 684), որի համա-պատասխանն է հյ. զտել։ 2) յն. οϰεδάννυμι «ցրուել, σϰί́δναμαι «ցրուել, տարածել» նշանակութեամբ յարմար չեն շերտ բառին։ 2) Աւելի յարմար ևն նշանակութեամբ յն. σγίζω «ճեղ-քել», σγίζα «փայտի կտոր», šσγίδας «ճեղքուած փայտ», գերմ. Scheit «փալ-տի մեծ կտոր» ևն, բայց ձայնապէս ան. յարմար են (ծագում են հնխ. sk'hid ձևից, որ է հյ. ցտել)։ 4) Եթե ընդունինք թէ հյ. շ


Շիրիկ

s.

sesame-oil.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«սուսամի իւղ» Մխ. Բժշ. էջ 117 Կամրկ. ունին միայն ՀՀԲ, ՋԲ և ՀԲուս. § 2316. իսկ Բառ. երեմ. էջ 246 գրում և շիրակ։ Առաջին ձևից են ածանցուած շիր-կագործ, շիրկավաճառ (ըստ ՀՀԲ)։ Rivola. Բառ. Հայոց? դնում է շիրիկ «կտաւատի սերմ», իսկ շիրկի ձէթ «կտաւատի իւղը»։

Ուղիղ՝ համեմատեց նախ Lag. Arm. Stud. § 1701։ Հիւբշ. էջ 273 դնում է նոր պարսկերէնից, առանց ուշադրութիւն դարձնելու -իկ վերջաւորութեան վրայ։ Seidel, Մխ. հեր. § 311 դնում է պրս. šīr «կաթ» բառից. համարում է ածա-կան (որովհետև ասւում է շիրիկ ձէթ), իսկ վերջաւորութիւնը (-իկ) յառաջացած