opulent, wealthy, rich;
abundant, copious.
• . ի-ա հլ. «ճոխ, հարուստ». աւս բառը չէ՛ գործածուած ոսկեդարեան գրականութեան մէջ, բայց սովորական է յետոսկեդարեան շրջանին. ինչ. Ոսկ. յհ. ա. 21. Ածաբ. մկրտ. Նար. Լմբ. պտրգ. որից փարթամանալ Նար. Սարգ. Ոսկիփ. փար-թամացուցիչ Խոր. ի գն. մեծափարթամ Պիտ. փարթամութիւն Ոսկ. յհ. ա. 42. փար-թամաշնորհ Յհ. կթ. բազմափարթամ Պտմ. աղէքս։ Ըստ Ե. եպս. Դուրեան, Բազմ. 1909, 161 փարթամ բառը գործածուած պիտի լի-նի նաև Դան. ա. 3 «... ածել յորդւոց գե-ռութեանն Իսրայելի և ի զաւակէ թագաւո-րութեանն և ի Պարթևաց մանկունս անարա-տըս», որ յետոյ աղաւաղուելով եղաւ «և ի Պարթևաց». աղաւաղութիւնը ակներև է, ո-րովհետև նոյն տեղը եբրայեցին ունի [hebrew word] umin-hapartomim «յիշ-խանաց», որից և յոյնը տառադարձութեամբ -ἀπὸ τῶν φορϑομμὶν (այլ ձ. πορϑομμειν), Այսպէսով փարթամ բառը մի անգամ գոր-ծածուած պիտի լինի Ոսկեդարում։
skirt.
• = Պհլ. *parvaz ձևից, որ աւանդուած չէ, բայց որ հաստատում է պրս. [arabic word] parvaž «ժապաւէն, որ է սինճաֆ, զոր դնեն յեզերս կապայից և ֆէրաճէից. և յայսմանէ առեալ նշանակէ զեզերս զինչ և իցէ իրաց». որից նաև թրք. pervaz «շրջանակ դռան, պատու-հանի ևն»։-Հիւբշ. 255։
• = Արաբ. [arabic word] ︎ falak «երկինք, երկնակա-մար», որ եբր. [hebrew word] pelek, արամ. [hebrew word] pilkā, ասուր, pilku «շրջանակ, բոլորակ» բառն է և ծագում է [other alphabet] palaku «ցանկապատ կամ սահման քաշել» բայից (Delitzsch Assyr. Hndwh էջ 527 և Strass-maier, Alphab. Verzeich. 833)։ Արաբերէ-նից է անշուշտ փոխառեալ նաև վրաս. ვილაკი փիլաքի «բախտ, ճակատագիր»։
rancour inveterate hate, spite, ill-will, resentment;
revenge;
— ի վրիժուց, out of or from hatred;
— պահել, ի —ս մտանել, to bear or owe a grudge, to bear malice or ill-will, to bear hard;
— ի մտի ունել, to keep alive resentment for an injury;
— ունել ընդ ումեք, to have a grudge or spite against;
հանել զվրէժ քինու, խնդրել զ— վրիժուց, to by revenged, to revenge oneself.
• է ճշտիւ հյ. քէն. «վրէժ» նշանակութիւ-նը կայ յունարէնի, լատիներէնի, նոյն իսկ սերբերէնի մէջ իսկ պհլ. kēn պի-տի տար հյ. *կէն։ (Իրան. k հին փո-խառութեանց մէջ տալիս է կ և միայն նոր շրջանում դառնում է ք)։ Patrubá-ny, Monde orient, 1907/8, էջ 221 և 21 1908, 276 հիսլ. sviϑa «այրել, ջեռնուլ» բայի հետ։
line;
row, file, rank;
series.
• = Թւում է խալդեան շրջանի բառ. հմմտ. վրաց. ტოლო տոլո, ტოლი տոլի «հաւասար, նման, հասակակից», ტოლობა տոլոբա «հա-սակակցութիւն», ტოლება տոլեբա «բաղդա-տել», ტოლაობა տոլառբա «ձկների կամ ոձերի զուգաւորութիւն», ტოლტოლი տոլտոլի «ճաւասար, հասակակից», უტოლო ուտոլո ռանհաւասար», որոնց նշանակութեան այս-պիսի երանգները թոյլ չեն տալ ընդունելու թէ մին միւսից փոխառեալ է. այլ երկուսն էլ փոխառեալ են միևնոյն աղբիւրից։-Աճ.
• (յետնաբար ռ, ի հլ.) «խորհուրդ, մտածութիւն, միտք» Յճխ. Ոսկիփ. Վրդն. առ. 127. Տօնակ. որից խորհիլ «մտածել» ՍԳր. «հոգ տանիլ» ՍԳր. «մտադրուիլ» ՍԳր. Մծբ. «մէկի հետ խորհուրդ անել» ՍԳր. «կարծել» Աթ. խորհուրդ ՍԳր. Վեցօր. Ա-գաթ. Եզն. Բուզ. (յգ. խորհրդանի Մագ. մեծ են. էջ 28, 43). խորհրդաբար Ոսկ. յհ. ա. 31, բ. 1. խորհրդածութիւն Ոսկ. յհ. ա. 27. խորհրդակալ Ագաթ. խորհրդական ՍԳր. Եզն. Ոսկ. Կոչ. խորհրդակիր Եւադր. մտախորճ ՍԳր. Ոսկ. Բուզ. Ագաթ. համախորհ Ոսկ. փիլ. իրաւախորհ Եզն. բարեխորհել Կորիւն. բա. րեխորհուրդ Բուզ. երկխորհուրդ Եւագր. զրա-խորհուրդ Գ. մակ. զ. 9. լայնախորհուրդ Մծբ. նոր բառեր են՝ խորհրդաժողով, խորհրդակ-ցական, խորհրդանշան, խորհրդարանական ևն։ Առմատիս երկրորդ ձևն է խոՒ, որ կազ-մուած է ր-ի անկումով. առանձին գործա-ծուած կայ միայն խոհ «գիտուն» Հին բռ. ո-րից խոհիլ «մտածել» Տիմոթ. կուզ, էջ 9, 35, 116. իրաւախոհ ՍԳր. Ոսկ. Ա. կոր. ան-խոհ «անմիտ» Տիմոթ. կուզ, էջ 314. մտա-Խոհ Ծն. զ. 6. Բ. մակ. ժդ. 8. Ոսկ. մ. ա. 15. ողջախոհ Փարպ. ողջախոհութիւն Ոսկ. յհ. ա. 35. բղջախոհ Պիտ. Կղնկտ. գրուած նաև խոխ՝ ինչ. համախոխ Անան. ժմնկ. 51. հ5. բառասկիզբը գտնուած օրինակները բո-լոր յետոսկեդարեան շրջանին են պատկա-նում. այսպէս՝ խոհական, խոհականութիւն խոհեմ, խոհուն ևն՝ Փարպ. Խոր. Պիտ. ևն. (մէկ անգամ միայն կայ խոհեմ «խորա-մանկ» Կիւրղ. ծն.)։ Սրանից հետևում է՝ որ խոհ բառի մէջ ր-ի անկումը սկսած է հա-զիւ ոսկեդարի վերջը և այն էլ նախապէս ռառավերջում, որից անցել է և բառասկիզբը։